Գրքեր

Խնձորներով դույլը

Մի մարդ տուն գնեց: Տունը մեծ էր, գեղեցիկ և շրջապատված էր պտղատու ծառերով: Իսկ կողքին հին տանը ապրում էր նախանձ հարևանը, որն անընդհատ փորձում էր փչացնել նրա տրամադրությունը՝ մեկ աղբ էր թափում նրա դարպասների մոտ, մեկ ինչ-որ տհաճ բան էր մոգոնում:

 Մի անգամ մարդն արթնացավ շատ բարձր տրամադրությամբ, դուրս եկավ դռան շեմ և այնտեղ տեսավ դրված դույլ, որը լցված էր կեղտաջրով: Մարդը վերցրեց դույլը, թափեց կեղտաջուրը, դույլը մաքրեց, փայլեցրեց: Հետո հավաքեց իր այգուց ամենամեծ, հասած և հյութալի խնձորները, լցրեց դույլը և եկավ հարևանի տուն:

Հարևանը լսելով դռան թակոցը, չարամտորեն մտածեց. «Վերջապես ես հունից հանեցի նրան»: Նա բացեց դուռը սկանդալի հույսով, իսկ հարևանը, նրան մեկնելով խնձորներով լի դույլը, ասաց.

- Ով ինչով որ հարուստ է դրանով էլ կիսվում է:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

07.02.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․