Գրքեր

Խոնարհության մասին

Ոմն եղբայր ասաց հայր Թեոդորոսին. «Կամենում եմ Աստծո պատվիրանները կատարել»: Ծերն ասաց. «Հայր Թեովնեսը մի անգամ ասաց. «Ուզում եմ կատարել Աստծո պատվիրանները»: Եվ իր ալյուրը տանելով փուռը` հաց թխեց և այնտեղ փնտրելով ու գտնելով աղքատ­ների` նրանց տվեց հացը: Ուրիշներ ևս խնդրեցին, և քանի որ հաց չմնաց, նրանց տվեց իր կողովը: Սակայն ուրիշ խնդրողներ ևս եղան, և նրանց տվեց այն, ինչ հագին էր, և ասաց, թե չկարողացավ Աստ­ծո պատվիրանները կատարել»: Իսկ եթե դու էլ կարողանաս այդպես անել, դեռ պարտավոր ես ասել` չկարողացա կատարել Աստծո պատ­վիրանները, քանզի պատվիրանների կատարումը խոնարհությունն է, և Աստված հեզերի և խոնարհների մեջ է բնակվում, և ով խոնարհու­թյուն է անում, նա էլ կատարում է Աստծո բոլոր պատվիրանները, իսկ ով խոնարհություն չունի, նա չունի նաև մնացած բոլոր պատ­վիրանները, որովհետև առանց խոնարհության ոչ մի առաքինություն ընդունելի չէ ընդունող Քրիստոսի առաջ»: Եվ այն եղբայրը խոնարհ­վելով՝ երկրպագեց նրան և շահած` գնաց ուրախությամբ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.02.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․