Գրքեր

Խոնարհության մասին

Եվ պատմեց հայր Դանիելը, թե կանչեց մի անգամ հայր Արսե­նիոսը հայր Ալեքսանդրոսին և Զոյիլոսին և ասաց նրանց. «Գիտեմ, որ ինձ հետ պատերազմում են դևերը, սակայն չգիտեմ` կհափշտակվե՞մ քնով: Նեղությո՛ւն քաշեք ինձ հետ այս գիշեր և պահե՛ք ինձ, որպես­ զի չննջեմ այս հսկման ընթացքում»: Եվ նստեցին երեկոյից լռելյայն` մեկը ձախ կողմում, մյուսը` աջ: Եվ ասացին. «Մենք ննջեցինք և արթ­նացանք, սակայն չիմացանք, թե ննջե՞ց արդյոք, իսկ առավոտյան չի­մացանք, թե դիտմա՞մբ արեց այդ, թե՞ բնությունից դրդված ննջեց` Աստված գիտե, քանզի փակեց աչքերը, երեք անգամ շնչեց և բացելով աչքերը` հապշտապ վեր կացավ և դժգոհ ձայնով ասաց. «Ես ննջեցի, այո՛, ես ննջեցի»: Այսպիսին էր երանելի Արսենիոսը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

05.11.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․