Գրքեր

Խոնարհության մասին

Խոնարհության մասին դարձյալ հայր Եսայիասն ասաց. «Եղ­բայրնե՛ր, հիշենք Նրան, ով իր գլուխը դնելու տեղ չուներ: Հիշի՛ր, եղբա՛յր, և մի՛ մեծամտացիր: Տե՛ս, թե ով էր և կամ ինչ եղավ քեզ համար. թագավոր էր և օտարական ու պանդուխտ դարձավ քեզ հա­մար: Անպատմելի՜ է քո մարդասիրությունը, Տե՛ր. ինչո՞ւ այդպես խոնարհվեցիր հանուն մեղսավոր ծառաներիս, մինչև իսկ գլուխդ դնե­լու տեղ չունեիր` ամեն ինչի Արարիչդ, իսկ մենք` ապերախտներս և ամենանվաստ ու անարգ խոնարհության արժանիներս, մեծություն ու պատիվ ենք ցանկանում անցավորներիս: Արդ, ինչո՞ւ ես խռովված, ո՜վ եղկելի մարդ, և ի՞նչ ես կուտակում, ինչո՞ւ ես կուրացել անառա­կությամբ կամ ինչո՞ւ ես հետևում աշխարհիկ պատրանքներին, ին­չո՞ւ հետամուտ չես հանդերձյալ բարիքներին»: Ուրեմն, քննի՛ր այս ամենը և ընտրի՛ր լավագույնը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

19.12.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․