Գրքեր

Խոնարհության մասին

Հայր Գելասիոսն ասաց. «Մենք չենք կարող իջնել դեպի կենա­գործող խոնարհությունը, եթե նախ մեզանից չհեռացնենք հոգիներ սպանող ամբարտավանության ծանր բեռը, որովհետև եթե ճգնենք այս ուղղությամբ, խոնարհություն կգտնենք: Մի՛ ասեք, թե այսինչ բանը մեզ չի վնասում, քանզի ամեն բան, որ չի օգնում մեզ, դրան հա­կառակ` վնասում է, ինչպես և Տերն է ասում. «Ով ինձ հետ չի հավա­քում` ցրում է (Մատթ. ԺԲ 30): Ինչպես որ կնիքը` պատկերում է այն, ինչ որ դրոշմված ունի, այդպես և գործերն են դրոշմվելով՝ պատկերվում հոգու վրա: Ուստի՝ քո տեսքը, հանդերձները, ընթացքը, նիստուկացը, կերակուրը, կենսակերպը, անկողինը, հողաթափերը, ողջ կահ­կարա­սին, տունը և ամանեղենը` թո՛ղ համեստ և հեզ լինեն: Մեծ­մեծ բաներ մի՛ խոսիր և հռետորական ու գոռոզ ձայնով մի՛ բարբառիր, մի՛ խոսիր և գործիր անպատեհ ժամի, երգելով մի՛ աղոթիր և հպարտությամբ մի՛ պատասխանիր, այլ ամեն ինչում գործից և խոսքից վերցրո՛ւ մե­ծը և տո՛ւր փոքրը: Եվ քաղցր եղի՛ր բարեկամների հանդեպ, հեզ` քեզ հնազանդվողի հանդեպ, անհիշաչար` հանդուգների նկատմամբ և մարդասեր` խոնարհների հանդեպ, մխիթարող եղի՛ր վշտացյալներին և խնամող` հիվանդներին, մարդկանցից ոչ մեկին մի՛ արհամարհիր, քա՛ղցր եղիր խոսելիս, ուրախ և մեղմ` պատասխանելիս, քաղցրախոս և դյուրընկալ եղիր բոլորի հետ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

17.06.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․