Գրքեր

Լուրերը

Մի մարդ, հայհոյախոսելով ու հոգևորականի մասին կեղծ ու չար լուրեր տարածելով, շրջում էր ողջ համայնքով: Մի գեղեցիկ օր էլ զղջաց իր արարքի համար, եկավ հոգևորականի մոտ ու ներողություն խնդրեց նրանից: Ասաց, որ ամեն ինչի պատրաստ է, միայն թե իր մեղքի քավի: Հոգևորականն ասաց, որպեսզի տանից մի բարձ վերցնի, քանդի ու փետուրները քամուն տա: Խնդրանքը բավականին տարօրինակ էր, բայց դժվար չէր կատարել:

Մարդն արեց այնպես, ինչպես ասվել էր իրեն ու հոգևորականի մոտ վերադարձավ:

- Իսկ այժմ,- ասաց հոգևորականը,- գնա ու բոլոր փետուրները հավաքիր: Թեկուզև զղջումդ և գործածդ չարիքն ուղղելու ցանկությունդ անկեղծ են, բայց ինչպես քամուն տված փետուրներն է անհնար հավաքել, այնպես էլ խոսքերիդ պատճառած վնասը հատուցել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

29.12.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․