Գրքեր

Մամբա օձը

Աֆրիկյան թունավոր օձերի տեսակներից մեկը, որը կոչվում է մամբա, ձվից դուրս է գալիս լույս աշխարհ և սողում որս անելու: Մի քանի օր անց մոտենում է մոտակա լճակին և պատրաստվում հարձակվել սարսափից քարացած գորտի վրա, սակայն մի ակնթարթ նայում է ջրի մեջ և իր արտացոլանքը տեսնելով զարմացած ու ինքն իրենով հիացած ասում.

- Ես այսքան բարի, այսքան գեղեցիկ, փոքր և նուրբ, ինչո՞ւ են բոլորն ինձանից փախչում...

Լճակի մյուս ափին գտնվող ձկնորսը լսում է և պատասխանում.

- Թեկուզ նոր ծնված՝ քո թույնը մահացու է, թե՛ մարդու, թե՛ ամենայն կենդանու համար և հենց հիմա ում էլ խայթես, մահվան կմատնես:

Ապա քար է վերցնում, շպրտում օձի կողմը, որը խույս է տալիս և փախչում՝ բողոքելով անարդարությունից և չար մարդկանցից, որ չկարողացավ որս անել և սարսափած գորտին կուլ տալ...

Երբ փորձություններ, դժվարություններ, նույնիսկ ողբերգություններ են լինում, մարդիկ զարմացած հարցնում են, թե ինչո՞ւ Աստված այս կամ այն բարի մարդուն չօգնեց կամ չփրկեց, սակայն մենք ինքներս չենք էլ պատկերացնում, թե մեղքի մեջ ինչքան են մխրճված, դրանով տարված ու այդպիսով ինչպիսի անընդունելի բնույթ ունենք Սուրբ Աստծու առաջ...

 

 

Հովհաննես Մանուկյան

02.07.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․