Գրքեր

«Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել»

Սուրբ Գիրքը և հայրաբանությունը բազմիցս հորդորում են ապրել և գործել ներկայում՝ փառաբանելով Պարգևատուին օրվա պարգևների համար: Պարգևատուի կողմից մարդուն շնորհված օրվա հերթական պարգևներից է բարին գործելու հնարավորությունը, որը ջանում է բաց չթողնել Տիրոջ խոսքին հետամուտ անձը: «Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան: Չասես թե՝«Գնա՛, կգաս, վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարություն անել, քանի որ չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ» (Առակներ 3:27-29):  

Դեկտեմբերի 8-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ղազարյան Լիանային (44 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Լիանայի ամուսինը մահացել է վեց տարի առաջ: Նա իր երկու որդիների  հետ վարձակալությամբ է բնակվում Շիրակի 12 հասցեում: Լիանան նշեց, որ ուշիմ և ջանասեր որդիներ ունի: Ղազարյան ընտանիքի սոցիալական վիճակն ավելի վատթարացավ Լիանայի առողջական խնդիրների պատճառով: «Մինչև անցյալ տարի, առողջական մի քանի խնդիրներ ունենալով հանդերձ, կարողանում էի աշխատել, բայց  աջ ձեռքիս ուսահոդի վիրահատությունից հետո դժվարանում եմ անգամ ամենօրյա տան գործերն անել: Ֆինանսական խնդրի պատճառով չեմ կարողանում ժամանակին բուժստուգումներ և բուժումներն անցնել, որպեսզի հիվանդություններս չսրվեն»,- ասաց Լիանան, ով անչափ երախատապարտ էր աջակից անձանց՝ իր ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար:

 

Կարինե Սուգիկյան

08.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․