Գրքեր

Մոր մահճի մոտ

Մի հոգևորական ներկա էր փոքրիկ երեխաների մոր կյանքի վերջին րոպեներին:

Մեռնողը խորը կսկիծով նայում էր փոքրիկներին, որոնց շուտով լքելու էր: Բայց բարի հոգևորականը մխիթարության խոսքեր գտավ ասելու.

- Մի՛ վշտացեք, հիշեք, թե Աստծո Խոսքում ինչ է ասվում որբուկների համար. «Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տերն ինձ ընդունեց…»: Մի՞թե Տերը նույն բանը չի անի Ձեր զավակների համար:

Սա լսելով՝ մեռնողն, իր աղոթական հայացքը Երկինք հառելով, ասաց.

- Սուրբ և անմահ Աստվա՛ծ, մի՛ լքիր իմ երեխաներին:

Այնուհետև, արդեն հանգիստ շարունակեց.

- Իմ որբուկներին Աստծուն եմ թողնում, Ով չի կարող մեռնել:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

26.08.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․