Գրքեր

Մրջյունների արքան

Մրջյունները հանդիպեցին հովտում ու սկսեցին նորությունները քննարկել.

- Լսե՞լ եք, որ նախարարները մեր արքային նոր ոսկե թագ են նվիրել:

- Այո՛, այո՛, իսկ թագավորն առաջին նախարարին նոր պարգևներ է հանձնել:

- Իսկ գեներալին արքան շքանշանով է պարգևատրել՝ հարևան մրջնանոցի հանդեպ տարած հաղթանակի կապակցությամբ: Ի դեպ, այդ պատերազմի շնորհիվ մեր գանձարանն է՛լ ավելի հարստացավ:

- Այո՜, մեծ իրադարձություններ տեղի ունեցան մեր հզոր ու փառապանծ թագավորությունում,- եզրահանգեցին հավաքված մրջյունները:

Եվ հենց այդ պահին տեսան վախեցած նախարարների հետ միասին մի կողմ փախչող թագավորին, որոնք ողջ ձայնով բղավում էին.

- Հպատակնե՛ր, օգնության հասեք: Փիղն աղտոտեց մեր ողջ արքայության վրա ու գոմաղբով ծածկեց այն:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

28.06.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․