Գրքեր

Մուրճ և մեխեր

Մի փայտագործ ցասումով լեցուն մուրճի ուժեղ հարվածներով գերանի վրա մեծ մեխեր է ամրացնում և այդ կերպով մարդկությանն ու մի անձնավորության մեղադրում ինչ-որ արարքի համար:

Մի մարդ դանդաղ մոտենում է և ասում.

- Զգո՞ւմ ես չէ՞, թե մեխերն ինչպես են փայտը ճեղքում ու մխրճվում նրա մեջ: Երբ սրասույր մեխերն այդպես իմ ձեռքերի ու ոտքերի մեջ էին մխրճվում, ես ձեզ չէի մեղադրում, այլ ինչքան խորն էին թափանցում, այդքան ներում էի անհիշաչար կերպով... Արդ, մի՛ չարախոսիր և մեղադրիր մարդկանց, և մեղք մի գործիր, որովհետև մուրճի և մեխերի գինը վաղուցարդեն վճարել եմ ձեզ համար, որպեսզի կյանք ունենաք, քանի որ ներումն ու Աստծո սերն անսահման են...

 

Հովհաննես Մանուկյան

22.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․