Գրքեր

Նապաստակն ու ցանցը

Ավազին մի ցանց էր ընկած: Նապաստակը մոտեցավ ու հարցրեց.

- Ի՞նչ ես այստեղ անում:

Ցանցը պատասխանեց.

- Աստծուն եմ երկրպագում:

Նապաստակը կրկին հարցրեց.

- Իսկ ներսումդ ի՞նչ ես պահում:

- Մի կտոր հաց:

Մոտեցավ նապաստակը, ցանկացավ հացը վերցնել և մի ոտքով ցանցն ընկավ: Եվ ասաց ցանցին.

- Եթե նույնիսկ հիմա հացն ուտեմ, ապա քո երկրպագությունն Աստված երբեք չի ընդունի:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

10.03.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․