Գրքեր

Ողորմության առաքինության զորությունը

Հունիսի 30-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը Գյոգչյան Անուշին (49 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Կարինե Մանուկյանն իր վաղամեռիկ որդու՝ Մանուկյան Տիգրանի հիշատակի համար: Անուշն իր 33-ամյա որդու՝ Արթուր Գյոգչյանի հետ բնակվում է Շարուրի փողոցի 14/38 հասցեում: Անուշն ամուսնու մահից հետո քսանչորս տարի է, որ միայնակ է խնամում իր երկու զավակներին: Նրա դուստրն ընտանիք է կազմել, իսկ որդին 1-ին կարգի հաշմանդամ է, տասներեք տարեկանում կորցրել է տեսողությունը: Ընտանիքն իր նվազագույն կարիքները հոգում է Անուշի նվազագույն աշխատավարձի և Արթուրի հաշմանդամության թոշակի գումարներով: Ընտանիքի մայրն իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Վահանին և աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:

Ննջեցյալի հիշատակի համար ողորմություն տալն ընդունված է եղել դեռևս հինկտակարանյան ժամանակներից: Ընդհանրական եկեղեցու ամենանշանավոր և շնորհալի հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանը, հեռու պահելով քրիստոնյային «դիվական լացից», հեծեծանքից և լացուկոծից, ասում է. «Ուզո՞ւմ ես հանգուցյալի հիշատակը հարգել, հարգի՛ր նրան ոչ ողբով և լացուկոծով, այլ ողորմությամբ և ծառայասիրությամբ: Հոգ մի տար ո՛չ մահարձանների և ո՛չ շիրմաքարերի ճոխ լինելու մասին, այլ լավագույն մահարձանը կլինի, որ կանչես այրիներին, տաս նրանց մահացածի անունը և խնդրես, որ աղոթեն նրա համար: Տերն Իր ողորմությանը կարժանացնի, թեև ոչ ինքդ, այլ ուրիշներն են քո փոխարեն ողորմություն կատարել: Դա համապատասխան է Աստծո մարդասիրությանը… Շատերն են օգուտ ստացել այն ողորմություններից, որ ուրիշներն են իրենց փոխարեն տվել: Զուր չեն ննջեցյալի համար արված թե՛ աղոթքները և թե՛ ողորմությունները»:

Իսկ Հայր Իոհան Կրեստյանկինն ասել է. «Քանի դեռ կենդանի ես, ո՛վ մայր, դու դեռ շատ բան կարող ես անել քո որդու համար: Աղոթիր, ողորմություն տուր և հոգեհանգիստ պատվիրիր նրա համար: Աստծո առջև չկան մահացածներ, Նրա մոտ բոլորը կենդանի են»:

 

Կարինե Սուգիկյան

30.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․