Գրքեր

Օգնական հրեշտակները

Մի մարդ ցանկացավ եկեղեցու կառուցմանը մասնակից լինել, սակայն մեծ գումարներ չուներ: Այդ պատճառով էլ ճանապարհվեց դեպի սարերը, մի գրանիտե սալ գտավ, կոտրեց, տաշեց, հղկեց և որոշեց եկեղեցուն նվեր մատուցել: Սկսեց բեռնակիրներ փնտրել, սակայն ոչ ոք չէր համաձայնվում այդ հսկայական քարը հինգ մետաղադրամից ավելի էժան գնով եկեղեցի հասցնել, սակայն այդ մարդն այդքան գումար չուներ:

Բայց հանկարծ չորս տղամարդիկ նրան մոտեցան՝ փոքրահասակ, նվազ ու ասացին.

- Թող այդպես լինի, մենք քո քարը մեկ մետաղադրամով կտանենք, միայն թե պետք է օգնես մեզ: Մենք այդ քարը մեջքիդ կդնենք, իսկ ինքներս չորս կողմերից կպահենք:

- Ախր միանգամից կճզմվեմ այդ ծանրության տակ, դուք էլ շատ նիհար եք, չեք կարողանա պահել,- պատասխանեց մարդը:

- Ինքդ որոշիր և մտածիր, թե ինչի՞ համար ես ուզում եկեղեցուն այդ նվերն անել. Աստծո համար ջանք թափելու, թե՞ մարդկանց առաջ քեզ ցույց տալու:

Մարդը մտածեց ու ասաց.

- Աստծո համար եմ ուզում ջանալ:

Աղոթք ասաց ու մեջքը դեմ արեց: Տղամարդիկ քարը նրա մեջքին դրեցին, իսկ այն շատ թեթև թվաց: Արագորեն եկեղեցի հասան:

Շրջվեց մարդը, որպեսզի այն մարդկանց վարձը տա, սակայն նրանց հետքն էլ չէր երևում:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

04.11.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․