Գրքեր

Օգնելու մասին

Ոմն եղբայր տեսավ, որ հայր Նիտերոն երկու թիկնոց ունի, հարցրեց նրան և ասաց. «Եթե աղքատը գա և խնդրի քեզնից, ո՞րը կտաս նրան»: Եվ նա ասաց. «Լավագույնը կտամ»: Եվ եղբայրն ասաց. «Իսկ եթե մեկ այլ աղքատ գա և խնդրի, ի՞նչ կտաս նրան»: Նա ասաց. «Կեսն էլ կտամ մյուսին»: Եվ եղբայրն ասաց. «Եթե մեկ ուրիշն էլ գա և խնդրի քեզնի՞ց»: Ծերն ասաց. «Կկտրեմ և կեսը կտամ նրան, իսկ մյուս կեսը կգցեմ մեջքիս»: Եվ եղբայրն ասաց. «Եթե մի ուրիշ աղքատ էլ գա և խնդրի քեզնի՞ց»: Եվ ծերն ասաց. «Կտամ նրան մնացորդը, և ինքս մարդուց չեմ խնդրի, այլ կգնամ իմ տեղում կնստեմ, մինչև Աստված ուղարկի և հագցնի ինձ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

28.01.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․