Գրքեր

Պատահար

Բարի համբավ ունեցող մի մարդ անտառում ցախ հավաքելիս որսորդից թյուրիմացաբար նետահարվում և մահանում է: Բոլորը մտածում են, թե Աստված ինչու այդ պատահարից ու արհավիրքից չփրկեց բարեպաշտ այդ մարդու կյանքը: Համագյուղացիները հավաքվում են իմաստունի մոտ և հարցնում, թե ինչո՞ւ այդպես պատահեց: Իմաստունը զննող հայացքով նայում է նրանց հագուստներին և ասում.

- Ձեզանից որևիցե մեկին չեմ տեսնում, որպեսզի օրինակ բերեմ, թե ինչու այդպես չպիտի լիներ:

Մարդիկ հարցնում են, թե խոսքն ինչի մասին է: Իմաստունը շարունակում է.

- Այստեղ բոլորդ էլ կրում եք աշխարհի զգեստներ ու շապիկներ և ինչքան էլ լավ մարդ լինեք, հավատացյալ ձեզ համարեք, սակայն հոգևոր զրահներ չկրեք, հոգեղեն կյանքի կենցաղով չապրեք, այլ մարմնավոր կյանքով, միշտ էլ փորձանքի, արհավիրքների նետերից կխոցվեք:

Առաքյալն ասում է.

«Ուստի առէ՛ք Աստծու սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին. եւ երբ ամէն ինչ կատարէք, հաստատո՛ւն կացէք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մէջքերը գօտեպնդած ճշմարտութեամբ, եւ հագած արդարութեան զրահը՝ ձեր ոտքերը ամրացրէ՛ք խաղաղութեան Աւետարանի պատրաստութեամբ։ Եւ այս բոլորի վրայ, առէ՛ք հաւատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ Եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խօսքը» (Եփես. 6.13-17):

 

Հովհաննես Մանուկյան

05.11.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․