Գրքեր

Պայքար զայրույթի դեմ

Մի եղբայր հանգստություն չուներ մենաստանում: Բազում անգամներ զայրույթի մեջ էր ընկնում: Եվ ասաց ինքն իրեն. «Կգնամ, միայնակ կմնամ, կհանգստանամ և զայրույթը կհեռանա ինձնից»: Գնաց ու մի քարայրում բնակվեց: Մի անգամ, սափորը ջուր լցրեց, դրեց գետնին, իսկ այն շուռ եկավ: Զայրանալով, խլեց գետնից ու ջարդուփշուր արեց: Հանկարծ սթափվեց ու հասկացավ, որ դևն է իր հետ պայքարում և ասաց.

- Ահա կրկին, միայնակ եմ ապրում և զայրանում եմ: Վերադառնամ մենաստան, որովհետև դրա դեմ պետք է ամեն տեղ պայքարել և համբերությամբ սպասել Աստծո օգնությանը:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

28.11.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․