Գրքեր

Փնտրողը

Պապիկը թոռնիկին կենդանաբանական այգի տարավ:

- Այն կապիկներին տեսնո՞ւմ ես:

- Այո՛:

- Իսկ այն մեկին տեսնո՞ւմ ես, որ դես ու դեն է ընկնում և այլ կապիկների լվերն է գտնում:

- Այո՛:

- Դա «փնտրող» կապիկն է: Նա մյուսներին ոջլոտ է համարում և փորձում է բոլորին «մաքրել»:

- Իսկ մյուսներն ի՞նչ են անում:

- Ոչինչ, ուղղակի երբեմն քորում են իրենց:

- Իսկ «փնտրողին» ո՞վ է քորում:

- Ոչ ոք: Այդ պատճառով էլ նա ամենաոջլոտն է…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

08.08.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․