Գրքեր

Փրկության ուղին

Սուրբ Անտոնի մասին պատմում են, որ անապատում ապրելու ժամանակ, մի անգամ հոգևոր անհանգստություն ու հուսահատություն ունեցավ, և մռայլ մտքերը պաշարեցին նրան: Այդ վիճակում գտնվելով՝ սկսեց իր կսկիծն Աստծուն պատմել:

- Տե՛ր Աստված,- ասում էր նա,- ուզում եմ փրկվել, բայց մտածումներս ոչ մի կերպ թույլ չեն տալիս այդ անել: Ինչպե՞ս վարվեմ: Ինչպե՞ս փրկվեմ:

Իր նստած տեղից վեր կացավ ու մի փոքր հեռանալով՝ մեկ այլ տեղ նստեց և հանկարծ մի անծանոթի տեսավ, որը մանրազնին կերպով իր ձեռքի աշխատանքով էր զբաղված: Այդ մարդը մե՛կ ոտքի էր կանգնում՝ մի կողմ թողնելով իր աշախատանքը և աղոթում էր, մե՛կ էլ կրկին վերադառնում էր աշխատանքին՝ արմավենու տերևներն էր հյուսում: Այդպես վարվողը հրեշտակ էր, որ Աստծո կողմից ուղարկվել էր Անտոնին քաջալերելու և արիության մղելու համար: Եվ Անտոնը լսեց հրեշտակի ձայնը, որ ասում էր. «Անտո՛ն, այսպես վարվիր և կփրկվես»: Այս լսելով Անտոնը շատ ուրախացավ և քաջալերվեց: Սկսեց այդպես վարվել ու փրկվեց:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

07.11.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․