Գրքեր

Քարի անկրքությունը

Մի անգամ աբբա Ամմոնը աբբա Անտոնի մոտ գնաց: Նրանք զրույցի բռնվեցին հոգևոր օգուտի մասին: Զրույցից հետո աբբա Անտոնը մարգարեացավ, որ Ամմոնն առաջադիմելու է Աստծո հանդեպ ունեցած երկյուղի մեջ:

Այդ մարգարեությունն արտասանելով՝ Անտոնն Ամմոնին խցից դուրս տարավ ու մի քար մատնացույց անելով ասաց.

- Վիրավորի՛ր ու հարվա՛ծ հասցրու այս քարին:

Ամոնն այդպես էլ արեց:

Այնժամ աբբա Անտոնը հարցրեց.

- Քարը քեզ պատասխան կամ որևէ դիմադրություն ցույց տվե՞ց:

- Ո՛չ,- պատասխանեց Ամմոնը:

- Դու էլ այդպես կհասնես անկրքության այդ աստիճանին,- ասաց նրան աբբա Անտոնը:

Աբբա Անտոնի մարգարեությունը հետագայում կատարվեց:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

11.11.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․