Գրքեր

Քրիստոնյան կոչված է հավատարիմ մնալու իր հավատի Զորագլխին՝ Քրիստոսին

Ամեն ժամանակ՝ առավել ևս փորձությունների և դժվարությունների մեջ, Քրիստոսի հետևորդները կոչված են հավատարիմ մնալու իրենց հավատի Զորագլխին՝ Քրիստոսին և Նրա խոսքին: Այսինքն՝ կոչված են առաքինի կյանքով ապրելու, միմյանց թև ու թիկունք լինելու, սեր ու հոգատարություն ցուցաբերելու, նախ իրենց կյանքով օրինակ ծառայելու, քանի որ գործով վկայված խոսքն է արժանահավատ: Հավատի ճանապարհին Տերն Իր հետևորդներին մնայուն մխիթարություն, հաստատուն հույս  է տալիս, սրտապնդում և զորացնում է, որպեսզի միշտ խոսեն ու գործեն այն, ինչ բարի է (Բ Թեսաղ. 2:16-17): 

Սուրբ Գիրքը հորդորում է՝ բարիք գործելուց չձանձրանաք, որովհետև հարմար ժամանակ պիտի հնձենք, եթե չթուլանանք: Ահա թե ինչու, քանի դեռ ժամանակ կա, բարին գործենք բոլորի հանդեպ, մանավանդ հավատի մեջ հարազատների հանդեպ (Գաղ. 6:9-10): Քրիստոսահիմն եկեղեցին իր համայնքային կյանքից ներս իրականացվող սոցիալական ծրագրերով հնարավորություն է տալիս իր անդամներին բարու մեջ հարատևելու: Մայիսի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Մանասարյան Մարգարիտային (25 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Պետրոսյան Հրաչը: Մարգարիտան իր երկու զավակների, սկեսուրի և ամուսնու եղբոր ընտանիքի հետ բնակվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ գյուղի 11 փ, 6 տ հասցեում: Մարգարիտայի ամուսինը՝ Մանասարյան Հրաչը՝ որպես պայմանագրային զինծառայող, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին, ապա իր ծառայությունը շարունակել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, որտեղ էլ այս տարի՝ մարտի 7-ին,  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից  հրազենային մահացու վիրավորում է ստացել: Զոհված հերոսի ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

06.05.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․