Գրքեր

Քրիստոնյայի կյանքի նպատակը «հաղորդակից լինելն է աստվածային բնությանը»

Քրիստոնեական կրոնն ուշագրավ է նրանով, որ մարդուն անսահմանափակ հոգևոր հնարավորություններ է տալիս ոչ միայն Աստծու որդի կոչվելու, այլ նաև Երկնավոր Հորը նմանվելու: Որքան առավել է քրիստոնյան ձգտում նմանվել իր Երկնավոր Հորը, այնքան առավել խորն ու խորհրդավոր է դառնում Հոր հետ կապն ու միությունը:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասել է. «Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը. Իմ Հայրն էլ կսիրի նրան, և Ես ու Իմ հայրը կգանք նրա մոտ և կբնակվենք նրա հետ» (Հովհ. 14:23): Քրիստոնյայի կյանքի նպատակը «հաղորդակից լինելն է աստվածային բնությանը» (Բ Պետր. 1:4): Այդ նպատակն այնքան բարձր է, որ երբեմն այն մարդու համար թվում է անհասանելի, բայց Տիրոջ օգնությամբ մարդն աստիճանաբար դեպի վեր, դեպի Աստված է բարձրանում: Այդ պատճառով է Սուրբ Գիրքը եկեղեցին նմանեցնում բարձր լեռան (Սաղմ. 2; Եսայի 2:2-3): Քրիստոնյա դառնալով՝ մարդը մոտենում է այդ լեռան ստորոտին, իսկ նրա հետագա կյանքը կատարելության աստիճաններով դեպի Հայրը բարձրանալն է:

Կատարելության աստիճաններից մեկն էլ մերձավորի հանդեպ ուշադրությունն է և հոգածությունը:

Օգոստոսի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Հարությունյան Խալիսին (43 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր ամերիկաբնակ Սեդա Մկրտչյանը: Խալիսն իր ամուսնու և հինգ զավակների հետ վարձակալությամբ բնակվում է Նոր Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան 19, բն. 18 հասցեում: Բազմազավակ ընտանիքի երեք զավակները չափահաս են, իսկ փոքրիկները տառապում են աուտիզմով: Երեխաների բուժման նպատակով ընտանիքը մի քանի ամիս է, ինչ Իջևան քաղաքից տեղափոխվել է Երևան: Խալիսի ամուսինը մասնակցել է արցախյան առաջին պատերազմին և երեք անգամ վիրավորվել, նաև կոնտուզիա ստացել: Առողջական խնդիրներով հանդերձ նա աշխատում է, որպեսզի հոգա իր ընտանիքի կարիքները:

Բազմազավակ ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

 

01.08.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․