Գրքեր

Սարդն ու ճանճը

Սարդը մի ճանճի էր ընտրել իր համար որպես նոր զոհ, բայց ճանճն ամենևին էլ հիմար չէր ու սարդոստայնի մեջ չէր ընկնում: Ինչեր ասես, որ չէր հորինում սարդը, որտեղ ասես, որ չէր հյուսում իր ցանցը, բայց ճանճը չէր ընկնում ու վերջ: Վերջապես սարդն ասաց.

- Վե՛րջ, ա՛յ ճանճ, ես քեզ չեմ հաղթի: Երևում է դու յուրահատուկ ճանճ ես ու ես կծառայեմ քեզ: Նստիր սարդոստայնի վրա ու հրամայիր, ինչ սիրտդ ցանկանում է:

Նստեց շոյված ճանճը սարդոստայնի եզրին ու… Սարդն ինքն էլ այդքան դյուրին հաղթանակ չէր սպասում: Ահա՛, թե որքան ուժեղ են լինում հպարտությունն ու շողոքորթությունը:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

07.09.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․