Գրքեր

«Սերը բուսնում է առաքինի հոգիների մեջ»

Նոյեմբերի 30-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Եղիազարյան Գևորգին (41 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Գևորգն իր մոր՝ Հարությունյան Անուշի (63 տ.) հետ բնակվում է Էջմիածնի քաղաքի Հ. Հակոբյան 3-րդ փակուղի 8-րդ տ. հասցեում: Գևորգը հենաշարժողական խնդիր ունի: «Երկու տարի առաջ կոտրել էի ոտքս, սկզբնական շրջանում միայն նյարդերի բուժում նշանակեցին, իսկ մեկ ամիս հետո ռենտգեն հետազոտությամբ ասացին, որ կոտրվածք ունեմ և պետք է վիրահատվեմ: Ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացա վիրահատվել և ոտքիս վիճակն ավելի բարդացավ:  Երկու ամիս է, ինչ կարողանում եմ ձեռնափայտերով տեղաժարվել: Մայրս է աշխատում և գոյատևում ենք իր վաստակածով»,- ասաց Գևորգը և շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգորին և աջակից ընտանիքին:  

Բարսեղ վարդապետ Մաշկևորցին, ընկերասիրության առաքինությունը բոլոր բարիքներից մեծը համարելով, նշում է. «Ոչ օրենքի և ոչ էլ տանջանքների պետք կունենայինք, եթե բոլորն էլ ուրիշներին սիրեին այնպես, ինչպես իրենք կուզեին սիրվել, ոչ ոք ուրիշին չէր զրկի, այլ կռիվներն ու հափշտակությունները, չար նախանձն ու բարկությունը, ինչպես նաև այլ ախտերն ամբողջությամբ կանհետանային: Արդարև, սերը բուսնում է առաքինի հոգիների մեջ, իսկ անտեղ, ուր չարություն կա, այս բույսը չորանում է՝ համաձայն այս խոսքի. «Երբ անօրինությունը բազմանա, սերը կցամաքի» (Մատթ. 24:12): Ինչպես որ մարդն իր անձին չարիք չի ուզում հասցնել, նույնը և կանի ընկերոջ համար, եթե սեր ունենա»:

 

Կարինե Սուգիկյան

30.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․