Գրքեր

«Սերը կյանք է, ուրախություն, իսկ սիրո գինը զոհաբերությունն է»

Սեպտեմբերի 2-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական տնայցը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մեծ ուրախություն էր պատճառել էջմիածնաբնակ Ղազարյան ընտանիքին: Բաղրամյան փող. 20/14 հասցեում վարձակալությամբ է բնակվում չորս հոգուց բաղկացած ընտանիքը, որ սոցիալապես անապահով վիճակում է հայտնվել, քանի որ ընտանիքի մայրը՝ Ղազարյան Ռուզանը (34 տ.) միայնակ է խնամում իր երեք զավակներին և առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ աշխատելու: Ռուզանի համար ամենամեծ մտահոգությունն իր մեծ որդու՝ Բոգդանի (11 տ.) տեսողության հետ կապված խնդիրն է: Նա նշեց, որ հիմնավոր բուժման համար այն գումարը չունեն, որով հնարավոր կլիներ կանխել Բոգդանի տեսողության օր-օրի աճող թուլացումը:

Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնությունը (100 ԱՄՆ դոլար): Ռուզանն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, աջակից անձին և համայնքին:

Աստվածային սերը մարդու հանդեպ անվերջ զոհաբերվող սերն է: Եվ աստվածային սերը մարդու մեջ գործում է ոչ այլ կերպ, քան զոհաբերվող սիրով: Իրական զոհաբերությունն իր մեջ և՛ սխրանք, և՛ ջանքեր է կրում: Եկեղեցու հայրերից մեկն ասել է. «Սերը կյանք է, ուրախություն, իսկ սիրո գինը զոհաբերությունն է»:

Աբբա Դորոթեոսը ողորմության առաքինության մասին հորդորում է. «Պետք է ողորմել հանուն բարության, հանուն մեկս մյուսի հանդեպ կարեկցանքի և այդպես գոհացնել ուրիշներին, կարծես թե մենք կընդունեինք նրանցից ծառայություններ, տալ այնպես, կարծես թե մենք ենք ստանում: Եվ սա է ողջամիտ ողորմությունը, այսպես մենք հասնում ենք որդու աստիճանին»:

 

 

Կարինե Սուգիկյան

02.09.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․