Գրքեր

«Սերը մարդկանց Աստծո որդիներ է դարձնում»

Ծառայասիրությամբ քրիստոնյան նմանվում է Քրիստոսին, Ում երկրային ողջ կյանքը ծառայություն էր մարդկանց. «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և տալու Իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն» (Մարկ 10:45): Միմյանց սիրելու և ծառայելու հորդորը Քրիստոս Իր առաքյալներին ու հետևորդներին պատգամեց Վերջին ընթրիքի ժամանակ, երբ լվաց առաքյալների ոտքերը և ասաց. «Եթե ես՝ Տերս և վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվեցի ձեզ, որ, ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. 13:14): Տերը գործուն սիրո օրինակով հորդորեց Իր հետևորդներին գործուն սեր ունենալ միմյանց հանդեպ: Նա չասաց միայն, թե ինչ պետք է անեն առաքյալները, այլ թե ինչպես, ինչ մտքով ու զգացումներով պետք է ծառայեն մերձավորին, իսկ ծառայությունը պետք է բխի ոչ միայն պարտականությունից, այլև սիրուց, ինչը և արեց Քրիստոս:

Տիրոջ պատգամի համաձայն՝ Հայ եկեղեցին իր հիմնադրումից ի վեր որդեգրել է սիրո ծառայության ուղին: Մայիսի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, դրամական օգնություն (50 000 դրամ) հանձնեց Զաքարյան Սեդային (73 տ.), որն իր դստեր հետ բնակվում է Աթոյան 14 շ. 13 բն. հասցեում: Տիկին Սեդան շնորհակալություն հայտնեց աջակցության համար, որն ուղղված էր իր դստեր առողջական խնդիրների լուծմանը:

Սիրո ծառայությանն անդրադառնալով՝ երանելի Հովհաննես Պլուզ վարդապետն ասել է. «Տես, թե ինչ ուժականություն ունի սերն Աստծո նկատմամբ, որ Աստծո նման է դարձնում մարդուն, քանի որ Աստված Իր սիրով նմանվեց մարդկանց և ցույց տվեց, որ մարդիկ իրենց սիրով է, որ պիտի նմանվեն Աստծուն: Ինչն է ավելի խաղաղարար, քան սերը՝ ազատ լինել բոլոր տեսակի խռովություններից և կատարել աստվածահաճո գործեր: Սերը մարդկանց դարձնում է Աստծո որդիներ և Երկնքի արքայության ժառանգորդներ»:

 

Կարինե Սուգիկյան

06.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․