Գրքեր

Սիրով գործածենք մեր ունեցածը՝ կարեկից լինելով մերձավորին

Հոգևոր և նյութական բարիքներ պարգևող Տերը կամենում է, որ մարդիկ միայն իրենց համար չապրեն, այլ իրենց ունեցածը սիրով գործածելով՝ ուրախակից և կարեկից լինեն մերձավորին: Քրիստոնյան կոչված է պտղաբեր կյանք ունենալու, քանի որ, անգործության տրվելով, կկորցնի ունեցածն էլ: Սեր ունեցողին Տերն այլ պարգևներ է շնորհում, իսկ նա, ով սեր չունի, կկորցնի այն, ինչ թվում է, թե ունի: Աստծու շնորհը չի սահմանափակում մարդու ազատությունը և չի ոտնահարում նրա էությունը: Սիրող Հայրը «կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն» (Ա Տիմ. 2:4) և, հետևաբար, յուրաքանչյուրին տալիս է շնորհ՝ որպես փրկության միջոց:

«Այսպիսով, ոչ ոք չպետք է ասի, թե ես մեկ շնորհ ունեմ և ոչինչ չեմ կարող անել: Մեկով կարող եք բարերար լինել: Դուք այն այրիից ավելի աղքատ չեք և ոչ էլ ավելի ցածր Պետրոս և Հովհաննես առաքյալների կոչումից, որ հասարակ ժողովրդից էին և անկիրթ... Այդ իսկ պատճառով Աստված մեզ պարգևեց խոսելու շնորհ, ձեռքեր, ոտքեր, մարմնական ուժ, միտք և հասկացողություն, որպեսզի կարողանանք օգտագործել այս ամենը մեր իսկ փրկության համար՝ ի շահ մերձավորի»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը:

Սեպտեմբերի 4-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը համայնքի անդամ Դալլաքյան Արփիի կողմից դրամական աջակցություն (100 000 դրամ) փոխանցեց 3-ամյա Մոնիկայի ապաքինման համար, որի մոտ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ նեյրոբլաստոմայի 4-րդ ստադիա:

Փոքրիկի ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին՝ ուշադրության և աջակցության համար: 

 

Կարինե Սուգիկյան

 

04.09.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․