9 Օգոստոս, Գշ, Աստվածածնի պահքի Բ օր

Գրքեր

Թալիսմանը

Մի ձկնառատ գետում երկու մարդիկ, մեկը` կարթով, ափին նստած, մյուսը` նավակով և ձկնորսական ցանցով, գետի կենտրոնում, ձուկ են որսում: Վերջինս դառնացած ասում է.

-Իմ ձեռքին թալիսման եմ կրում, ունեմ և նավակ, և ձկնորսական ցանց, սակայն, ինչպես միշտ, կրկին անհաջողակ եմ. ինձ բախտ չի վիճակվում նույնիսկ մեկ ձուկ բռնել, իսկ դու այդ կարթով կարճ ժամանակում բազմաթիվ ձկներ ես որսում:

Մյուս ձկնորսը պատասխանում է.-Այստեղ ես եկել խոշոր ձկներ որսալու փափագով` քեզ հետ բերելով մեծ-մեծ ձկներ բռնելու ուռկան, իսկ այս գետում փոքրիկ ձկներ են ապրում, որոնք քո ցանցի մեծ անցքերից դուրս են լողում: Թալիսմանը ձուկ որսալ չգիտի, որպեսզի քեզ օգնի: Անհրաժեշտ է իրավիճակը ճիշտ գնահատել, այլ ոչ թե անշունչ առարկայով առաջնորդվել…

 

Հովհաննես Մանուկյան

21.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․