Գրքեր

Վախը սպանում է ուրախությունը

- Ավետարանը հասկացնում է մեզ, որ Քրիստոս ուրախություն է, ճշմարտություն,- ասում էր հայր Պորֆիրիոսը,- որ Քրիստոս դրախտն է։ Հովհաննես Ավետարանիչն ի՞նչ է ասում դրա մասին։ Սիրո մեջ վախ չկա, այլ կատարյալ սերը հեռու է վանում վախը, որովհետև դրա մեջ տառապանք կա։ «Ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհ․ 4։18)։

Մարդը ձերբազատվում է վախի զգացումից աստիճանաբար առաջադիմելով և մուտք է գործում Աստծու սիրո մեջ։ Այդժամ ո՛չ դժոխք կա, ո՛չ վախ, ո՛չ մահ։ Այդ ժամանակ մեզ հետաքրքրում է միայն Աստծու սերը։ Այդ ժամանակ մենք ամեն բան անում ենք հանուն այդ սիրո։ Ինչպես փեսան է անում հարսի համար։

Եթե կամենանք հետևել Նրան, ապա Քրիստոսի հետ հենց այդ կյանքը ուրախություն է թեկուզ և դժվարությունների մեջ։ Ինչպես ասում է Պողոս առաքյալը․ «Ուրախ եմ․․․․ իմ կրած չարչարանքների համար» (Կող․ 1։24)։ Սրանում է մեր կրոնը։ Դրան պետք է ձգտենք։

Լսե՛ք, ես շատ կարևոր բաներ եմ ասում, դա ձևականություն չէ։ Հարկավոր է ամեն գնով ցատկել երկրայինից վեր, փորձել հնարավորինս ապրել Քրիստոսի հետ։ Երբ արժանանաս դրան, էլ ի՞նչ է հարկավոր քեզ։ Դու ամեն ինչ ձեռք ես բերել։ Դու ապրում ես Քրիստոսի հետ, իսկ Քրիստոս՝ քեզանում։ Դրանից հետո ամեն ինչ շատ հեշտ է՝ հնազանդությունը, խոնարհությունը, խաղաղությունը։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

14.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․