Գրքեր

Վարսավիրանոցում

Մի մարդ վարսավիրանոց գնաց: Մազերը կտրելու և ածիլելու ժամանակ վարսահարդարի հետ Աստծուց խոսեցին:

Վարսահարդարն ասաց.

- Ինչ էլ որ ասեք, չեմ հավատում, որ Աստված գոյություն ունի:

- Ինչո՞ւ,- հարցրեց հաճախորդը:

- Բավական է միայն փողոց դուրս գալ՝ համոզվելու համար, որ Աստված չկա: Ասացեք խնդրեմ, եթե Աստված գոյություն ունի, ապա որտեղի՞ց այսքան հիվանդ մարդիկ: Որտեղի՞ց թափառական երեխաներ: Եթե նա իրոք գոյություն ունենար, ապա այսքան տառապանք ու ցավ չէր լինի: Դժվար է սիրող Աստված պատկերացնել, ով թույլ է տալիս այս ամենը:

Հաճախորդը մտածմունքի մեջ ընկավ: Երբ վարսահարդարն աշխատանքն ավարտեց, հաճախորդը վճարեց ու վարսավիրանոցից դուրս գալիս երկարած մազերով ու չսափրված մի մարդու տեսավ: Ետ վերադարձավ, վարսահարդարին պատուհանի մոտ կանչեց ու թափառականին մատնացույց անելով՝ ասաց,

- Վարսահարդարներ գոյություն չունեն,- քաղաքավարությամբ բարձրացրեց գլխարկն ու դուրս եկավ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

02.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․