Գրքեր

Երեմիա 1.11-2.3

1.11 Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երեմիա՛»: Ես ասացի. «Ընկուզենու գաւազան եմ տեսնում»: 12 Տէրն ինձ ասաց. «Ճիշտ ես տեսնում. ես արթուն հետեւում եմ, որպէսզի իմ ասածները կատարուեն»: 13 Եւ Տէրը նորից խօսքն ինձ ուղղեց՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում»: Ասացի. «Եռացող կաթսայ եմ տեսնում՝ բերանը հիւսիսից դէպի այս կողմ»: 14 Տէրն ինձ ասաց. «Այս երկրի բնակիչների վրայ չարիքները հիւսիսից են բորբոքուելու: 15 Ահա ես բոլոր թագաւորութիւններին միասին կանչելու եմ հիւսիսի երկրից,– ասում է Տէրը.– գալու են, եւ ամէն մէկն իր գահն է հաստատելու Երուսաղէմի դարպասների շեմերին, նրա շրջակայ բոլոր պարիսպների վրայ եւ Հրէաստանի բոլոր քաղաքների վրայ: 16 Ես դատ ու դատաստանով եմ խօսելու նրանց հետ իրենց գործած բոլոր չարիքների համար, քանզի նրանք լքեցին ինձ եւ զոհեր մատուցեցին օտար աստուածներին, երկրպագեցին իրենց ձեռակերտ կուռքերին: 17 Դու էլ գօտեպնդուի՛ր, գնա եւ ասա՛ նրանց այն ամէնը, ինչ որ պատուիրելու եմ քեզ: Չվախենաս նրանցից եւ քեզ չկորցնես նրանց առաջ, քանզի ես քեզ հետ եմ քեզ փրկելու համար,– ասում է Տէրը: 18 Ահաւասիկ ես այսօր կանգնեցրի քեզ ինչպէս ամուր քաղաք եւ ինչպէս երկաթէ սիւն եւ կամ ինչպէս պղնձէ հզօր պարիսպ՝ ընդդէմ Հրէաստանի բոլոր թագաւորների, նրա իշխանների, նրա քահանաների ու երկրի ժողովրդի: 19 Նրանք պիտի կռուեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ քեզ փրկելու համար»,– ասում է Տէրը:

2.1 Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. «Գնա՛ երուսաղէմացիների ականջներին ձա՛յն տուր ու ասա՛. 2 Տէրն այսպէս է ասում. “Քե՛զ յիշեցի, քո պատանութեան խանդաղատանքն ու քո հարսնութեան սէրը, երբ դու ընթանում էիր Իսրայէլի Սրբի յետեւից”»: 3 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Սուրբը. «Տիրոջ համար իր պտուղներից առաջինն է նա: Բոլոր նրանք, ովքեր ուտելու են այն, զղջալու են. չարիքներ են հասնելու նրանց վրայ»,– ասում է Տէրը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․