21 Մարտ, Գշ, Մեծ պահքի Լ օր

Գրքեր
Հավատք
22/03/2023
«Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք Իմ ժողովրդին,- ասում է Աստված,- դուք՝ քահանաներդ,  Երուսաղեմի սրտո՛վ խոսեցեք և մխիթարեցե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ» (Ես. 40.1-2): Աստված Իր ժողովրդին հոգևորապես մխիթարելու և սփոփելու կոչումը հանձնում է Իր Եկեղեցու պաշտոնյաներին՝ քահանաներին, այսինքն՝ քահանայական նվիրապետության բոլոր ներկայացուցիչներին՝ .....
Գերագույն Հոգևոր Խորհուրդը, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ
21/03/2023
Խորը ցավով ենք արձանագրում, որ արդեն 100-րդ օրն է, ինչ Ադրբեջանի իշխանությունները, հայատյաց քաղաքականության սաստկացող դրսևորումներով, արգելափակված են պահում Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միջանցքը: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայ բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները, բռնություններն ու ահաբեկչական գործողությունները առավել խորացնում են հումանիտար աղետալի իրավիճակը: .....
Քրիստոնյան քայլում է վերընթաց ուղով
20/03/2023
Մարտի 19-ին՝ Մեծ պահքի հինգերորդ կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ մեկնեց ուխտագնացության: Ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի կանգնեցին հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի Գոշավանք: Միջնադարյան .....
Անարդարությունը ժառանգներին էլ է տառապանք պատճառում
18/03/2023
- Հա՛յր, երբ ես միանձնուհի դարձա, հարազատներս ինձ հետ անարդարացիորեն վարվեցին: Այժմ կարո՞ղ եմ նրանցից պահանջել այն, ինչն ըստ օրենքի ինձ է պատկանում: - Ո՛չ, դա ճիշտ չէ: - Այո, բայց ես վախենում եմ, որ իրենց գործած անարդարության դիմաց որևէ դժբախտություն կպատահի նրանց: -Մի տես է՜, որքա՜ն բարեպաշտություն կա քո մեջ: Եթե ես քո փոխարեն լինեի, ապա այսպես կասեի նրանց. «Ինձ համար ոչինչ չեմ խնդրում: Սակայն կուզեի, որ ժառանգության ինձ պատկանող .....
Անարդար մարդը տառապում է
17/03/2023
Անարդար մարդը և ցանկացած մեկը նույնպես, որ ինչ-որ բանում մեղավոր է մեկի առջև ու ներողություն չի խնդրել, տանջվում է սեփական խղճի խայթից և այն մարդու վրդովմունքից, որին նեղացրել է: Քանի որ եթե այն մարդը, որի հետ անարդարացիորեն են վարվել, չների իրեն նեղացնողին ու սկսի գանգատվել նրանից, վերջինս մեծ տառապանք կզգա ու կտանջվի: Նա չի կարողանա քնել, իրեն այնպես կզգա, ասես փոթորկաբեր ալիքներն իրեն դես ու դեն են շպրտում: Ապշելու բան է, .....
Ընթերցանության անձնական բնույթը*
16/03/2023
Ինչ որ ձեզ եմ ա­սում, ա­մեն­քին եմ ա­սում (Մարկ. ԺԳ 37)։ Ո՞ր խոս­քերն են մեզ հա­մար ա­վե­լի թանկ, քան մեր Փրկչի խոս­քե­րը: Եվ ե­թե ոչ այդ, ա­պա ո՞ր խոս­քե­րով կա­րե­լի է լա­վա­գույնս սրբա­գոր­ծել մեր միտքն ու հի­շո­ղությու­նը: Սուրբ Պա­խո­միոսն իր վա­նա­կան­նե­րից պա­հան­ջում էր ան­գիր ի­մա­նալ Սաղ­մո­սա­րանն ու Ա­վե­տա­րան­նե­րը կամ էլ բո­վան­դակ Նոր Կտա­կա­րա­նը: .....
Աստծու համար յուրաքանչյուր անձ անկրկնելի է
15/03/2023
Քրիստոնեաբար ապրող անձը փորձում է մշտապես իր առջև ունենալ Քրիստոսի օրինակը. «Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես ձեզ արեցի» (Հովհ․ 13:15): Սբ. Գրքի միջոցով Կյանքի այդ մեծագույն օրինակին օր-օրի ավելի ենք բացահայտում՝ ամեն անգամ նոր խորությամբ ընկալելով Նրա մտածումները, խոսքերն ու գործերը: Քրիստոնեական կյանքը չի սահմանափակվում միայն պատվիրանապահությամբ, այլ այն պահանջում է ջանադրորեն գտնել և գործադրել .....
Վախը սպանում է ուրախությունը
14/03/2023
- Ավետարանը հասկացնում է մեզ, որ Քրիստոս ուրախություն է, ճշմարտություն,- ասում էր հայր Պորֆիրիոսը,- որ Քրիստոս դրախտն է։ Հովհաննես Ավետարանիչն ի՞նչ է ասում դրա մասին։ Սիրո մեջ վախ չկա, այլ կատարյալ սերը հեռու է վանում վախը, որովհետև դրա մեջ տառապանք կա։ «Ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհ․ 4։18)։ Մարդը ձերբազատվում է վախի զգացումից աստիճանաբար առաջադիմելով և մուտք է գործում Աստծու սիրո մեջ։ Այդժամ ո՛չ դժոխք կա, ո՛չ վախ, ո՛չ .....
Մարդկանց հարությունը
13/03/2023
Մայիս է՝ ամենագեղեցիկ ու սիրելի ամիսը: Զուր չեն բանաստեղծները կարծում, որ արարչագործ Աստված այս ամսում ստեղծեց աշխարհը: Իր կյանքի ընթացքում ո՞վ երբևիցե չի փորձել այդ ամիս, պայծառ արևի շողերի ներքո դուրս գալ բնության գիրկ՝ դեպի գյուղի անքուն պահապան լեռան լանջը: Ինչպիսի՜ սքանչելիքներ, ինչպիսի՜ բերկրանք: Բնությունն արթնացել է իր բոլոր պերճանքներով ու զարդերով և տիեզերքի զարթոնքն է իրականացնում: Դաշտերն ու լեռներն իրենց երփներանգ գույներով, .....
Երբ մարդ լիովին միայնակ է
11/03/2023
Այն մասին, թե ինչպես կարող է միայնության ցավը թև տալ մարդուն – պատմում է հոգեբան Միրոսլովա Իվանովնան: Լինում են այնպիսի հոգեվիճակներ, երբ տանջող տխրությունը սեղմում է կոկորդդ, երբ հնարավոր չէ նույնիսկ այն դեպքում ուրախանալ, երբ բոլորը համառորեն փորձում են ուրախացնել քեզ, դա մի զգացողություն է, երբ թվում է, թե հայտնվում ես լիակատար խավարում, փոսի մեջ, դժոխքում: Դա ընկճվածություն չէ, ինչպես որ սկզբում դուք եք կարծում, մեղքի զգացում չէ, .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․