Գրքեր
Մարդկային տրամաբանությունը՝ որդեծնության մասին Աստծո կամքի վերաբերյալ
14/11/2023
Հաճախ ինձ դիմող ամուսինները կիսվում են որդեծնության վերաբերյալ իրենց անհանգստությամբ և իմ կարծիքն են հարցնում: Որոշ ամուսնական զույգեր ցանկանում են մեկ-երկու երեխա ունենալ, իսկ մյուսները երազում են բազմազավակ ծնող դառնալու մասին: Սակայն լավ կլինի, որ զավակ ունենալու հարցը նրանք Աստծուն թողնեն: Ամուսինները պետք է իրենց կյանքն Աստվածային նախախնամությանը վստահեն և սեփական ծրագրեր չկազմեն: Նրանք պետք է հավատան, որ Աստված, որ հոգ է տանում .....
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
13/11/2023
- Հայր, այն հանգամանքը, որ երիտասարդն անհանգստանում է իր կյանքը  կարգավորելու համար, պատճառն անհավատությո՞ւնն է: - Ո՛չ միշտ: Հաճախ այն երիտասարդները, որոնք ցանկանում են լավ դասավորել իրենց կյանքը, սակայն մտածում են նաև Աստծուց չհեռանալու մասին, իրենց կյանքը կարգավորելու մտքից տանջվում են: Դա ցույց է տալիս, որ երիտասարդներն առողջ մտածելակերպ ունեն: Այն, որ երիտասարդը չմտածի և չանհանգստանա իր կյանքը կանոնավորելու մասին, ցույց է տալիս, .....
Մեղքի մեջ քնածներին հրեշտակներն են արթնացնում և առաջնորդում դեպի զղջում
11/11/2023
Եկեղեցին իր տարեկան տոնակատարությունների մեջ ոչ միայն Տերունի տոներ ու սրբոց օրեր ունի, այլև տարին մեկ անգամ հրեշտակների հիշատակություն է կատարում հետևյալ խորագրով՝ «Սրբոց հրէշտակապետացն՝ Գաբրիէլի ու Միքայէլի և ամենայն երկնային զօրացն»: «Հրեշտակ» բառը (եբրայերեն` «մալախ», հունարեն՝ «անգելոս») նշանակում է «պատգամաբեր»: Այն մոտ 500 անգամ գործածված է մեր գրաբար Աստվածաշնչում, որից 200-ը` միայն Նոր կտակարանում: .....
Կարճ կյանքի ընթացքում ամեն բարի գործ մի ներդրում է
10/11/2023
Քրիստոնեական կյանքը միավորում է հավատքն ու գործերը, այն կյանք է Քրիստոսով։ Քրիստոնեական կյանքի հիմնական սկզբունքը աստվածային պատվիրանների իրագործումն է, պատվիրաններ, որ ամրագրված են Սուրբ Գրքում: Քրիստոսի հետևորդները, անկախ կյանքի պայմաններից, կոչված են ապրելու այդ սկզբունքով, քանի որ Տերը երկրային կյանքը շնորհել է հավիտենական կյանքին նախապատրաստվելու համար: Կյանքը կարճ է, և այն չի ավարտվում, իսկ նա, ով կյանքի կարճ ժամանակահատվածն ապրում .....
Ժուժկալություն ամուսնական կյանքում
09/11/2023
«Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է» (Ծննդ. 1:31)։  Տղամարդը բնական ձգողություն է զգում դեպի կինը, կինն էլ` դեպի տղամարդը: Եթե չլիներ այդ քաշող ուժը, ապա ոչ ոք, երբևէ չէր համարձակվի ընտանիք ստեղծել: Մարդիկ կմտածեին այն դժվարությունների մասին, որոնք սպասվում են իրենց ընտանիքում` կապված երեխաների դաստիարակության և այլ ընտանեկան գործերի հետ, և այդ պատճառով էլ երբեք չէին որոշի ամուսնանալ: Առաջին մարդկանց անկումից հետո, .....
Առաքելություն, որին կոչված են Քրիստոսի Մարմնի անդամները
08/11/2023
Եկեղեցին, ըստ Սուրբ Գրքի, Քրիստոսի Մարմինն է (Եփես. 1:22): Եկեղեցական կյանքին հաղորդ է նա, ով իրապես Քրիստոսի Մարմնի անդամն է և ով եկեղեցական արարողություններին մասնակից լինելուց զատ իր հնարավորություններով մասնակից է այն առաքելությանը, որին կոչված են եկեղեցուց ներս ձևավորված համայնքները: Այդ առաքելությունը սիրո ծառայությունն է, որով կենդանի ու գործուն է դառնում եկեղեցին, այդ սիրո ծառայություններով են Քրիստոսի Մարմնի անդամները, միմյանց .....
Օրհնությունների տեսակներն Աստվածաշնչում
07/11/2023
21-րդ դարում, տեխնոլոգիաների մշտական արդիականացման պայմաններում, համացանցի միջոցով կարդում ենք գրություններ, տեսնում և լսում ենք աղոթասրահներում քարոզներ, որոնք քննադատում և մեղադրում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սուրբ խորհուրդներն ու հոգեպարար արարողությունները՝ անդաստանը, տնօրհնեքը, ջրօրհնեքը, խաղողօրհնեքը, ճաշի սեղանը օրհնելը, եկեղեցու սպասքի օրհնելը, զույգի նշանախոսության մատանիների օրհնելը, խաչ օրհնելը և այլն: Այս հոդվածի .....
Հոգևոր նախանձախնդրության բարի պտուղները
06/11/2023
Հոգևոր կյանքում առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ է աստվածային շնորհի օգնությունը, բայց շնորհն, ըստ եկեղեցու հայրերի, օգնական է նրան, ով նախանձախնդիր է հավատքի մեջ: Աստվածային շնորհներն առանց նախանձախնդրության ու ջանքի չեն կարող Սուրբ Հոգու պտուղներ տալ: Հոգևոր նախանձախնդրությունն, ըստ հայրաբանության, այնպիսի առաքինություն է, առանց որի ոչ մի լավ բան չի արարվում: Այն ծնվում է սրտի ներքին փոփոխությունից: Եկեղեցասեր և հավատքի մեջ նախանձախնդիր .....
Տերունի օրը սիրիահայ համայնքը նշանավորեց ուխտագնացությամբ
05/11/2023
Հոգևոր կյանքը բոլորին նոր մարդ դառնալու հնարավորություն է ընձեռում. Քրիստոսի հետևորդը ջանում է հրաժարվել հին՝ մեղքերի մեջ ապրող մարդուց՝ զգեստավորվելով նոր մարդու կերպարանքով: Պողոս առաքյալը հորդորում է և ասում. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. .....
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը Ն.Ս.Օ.Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 24-րդ տարեդարձի առթիվ
05/11/2023
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ գահակալության 24-ամյակի առթիվ: Տարիներ առաջ Աստծո նախախնամությամբ բազմեցիք առաքելահաստատ Հայրապետական գահին՝ Հայաստանյայց Եկեղեցու պայծառությանը կոչված ծրագրեր իրականացնելու և մեր ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելությունը զորեղ ներկայություն դարձնելու տեսլականով: Ձեր գահակալության տարիներին Հայ Եկեղեցին .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․