Գրքեր
«Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաների աղոթքը՝ հանուն հայրենիքի խաղաղության
30/10/2023
Երեխան վաղ տարիքից սպունգի նման կլանում է այն, ինչ տեսնում է իր ընտանիքում և միջավայրում, ուստի քրիստոնյա ծնողների և ուսուցիչների կարևորագույն պարտականություններից է երեխային աստիճանաբար ու սիրով մոտեցնել Երկնավոր Հորը և Նրա հետ հաղորդակցությունից բխող ուրախությանը: Թե՛ չափահասի և թե՛ երեխայի հոգին աղոթքի ծարավ ունի: Երբ այդ ծարավը հագեցնելու քայլեր են արվում, ապա չի ուշանում ուրախությունը. բոլորը՝ մեծ, թե փոքր, սկսում են վայելել Երկնավոր .....
«Զորավոր արանց» միությունը աղոթքով իմաստավորեց դեպի սրբավայր տանող բարձունքը
29/10/2023
Մարդկանց մեծագույն Բարերարն է Աստված, Բարերար, ինչպիսին չի եղել և չի էլ լինի երբեք: Նա մարդուն արարել է ոչնչից և Իր անտեսանելի, ամենակարող ու առատաձեռն ձեռքով ամեն օր Իր արարածներին բազում բարիքներ է շնորհում: Այդ պատճառով ճշմարիտ քրիստոնյաների շուրթերից չեն պակասում փառաբանական աղոթքները և աստվածային անհուն սիրուն ուղղված սիրո քայլերը: Արագընթաց կյանքի հորձանուտում, մի կողմ թողնելով առօրյա հոգսերն ու խնդիրները, Քրիստոսի հետևորդները .....
«Զորավոր» երիտասարդաց միության հանդիպումը ՀՀ վաստակավոր արտիստների հետ
28/10/2023
Հոկտեմբերիի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր ՀՀ վաստակավոր արտիստներ Արթուր Կարապետյանին և նրա տիկնոջը՝ Սաթենիկ Հախնազարյանին: Հանդիպումը, երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Հայրը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց, .....
Մարդ կոչված է նմանվելու իր Արարչին
27/10/2023
Արարիչ Աստծուն բնութագրող գլխավոր հատկանիշը սերն է: Սիրո առաքյալ Հովհաննեսն իր առաջին ընդհանրական նամակում կրկնակի անգամ ասել է՝ «Աստված սեր է» (Ա Հովհ․4:8;16): Ըստ սբ. Գրիգոր Աստվածաբանի՝ եթե որևէ մեկը քրիստոնյային հարցնի, թե ո՞ւմ է նա պաշտում, ապա կլսի հետևյալ պատասխանը՝ պաշտում եմ Աստծուն, Ով Սեր է: Արարիչ Աստված աշխարհն արարել է ոչ թե անհրաժեշտությունից, այլ սիրուց դրդված: Իր սիրուց ելնելով՝ Նա Իր արարածներին հնարավորություն է տվել .....
«Սերն այն ժամանակ է երջանիկ, երբ ինքն իրեն է զոհում»
25/10/2023
Քրիստոսի կողմից հիմնադրած կրոնը՝ քրիստոնեությունը, մարդուն պատմում է աշխարհի ծագման, կյանքի նպատակի, մահվան և մարդու հավիտենական ապագայի մասին: Քրիստոս իր պատգամներով լուծեց կյանքի հակասությունները, վերացրեց բազում կասկածներ ու տարակուսանքներ, լուսավորեց կյանքի մութ ուղիները, ուղղորդեց մարդուն պայքարելու չարի և մեղքի դեմ ու հաղթահարած ընթանալու դեպի Աստված: Քրիստոնեությունը մարդկությանը շնորհեց անգին հնարավորություններ՝ մեղքից .....
Սերը` որպես փոխհարաբերության հիմք
24/10/2023
«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք»: (Հովհ. ԺԳ 34-35) Ահա այս պատվիրանն էր «լրումն օրինաց եւ մարգարեից», որ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր կյանքով բերեց աշխարհ, մի նոր պատվիրան, որով էլ մարդկանց հետ սկզբունքային նոր հարաբերության հիմք դրեց: Իսկ ի՞նչ է սերը: «Սերն ակտիվ հետաքրքրություն է այն անձի կյանքով, որի նկատմամբ տածում ենք այս զգացմունքը: Այնտեղ, ուր բացակայում է ակտիվ .....
«Աստված ոչ միայն արտաքին գործերի, այլև ներքին մտքերի դատավոր է»
23/10/2023
Աստված մարդու արտաքինն ստեղծելով, ստեղծեց նաև ներքինը: Շատ հաճախ մարդիկ նայում են միայն արտաքինին, այնինչ Աստված նայում է սրտին, ներքին էությանը: Քրիստոնյայի համար կարևոր հանգամանք կա՝ արտաքինի համապատասխանությունը ներքինին: Եթե արտաքուստ դրսևորվող բարությունն ու ազնվությունը համահունչ չէ ներքինին, ապա այստեղ գործում է կեղծիքը, հակասությունն ու աններդաշնակությունը: Այս պարագայում մարդն ազնիվ չէ իր հանդեպ, հակասում է ինքն իրեն՝ պառակտելով .....
Երիտասարդ ուխտավորների միասնական աղոթքը՝ հանուն հայրենիքի խաղաղության
22/10/2023
Աղոթքը քրիստոնյայի համար ուժի և երջանկության աղբյուր է: «Առաքինի մարդը կարող է ամենագեղեցիկ և ամենալավ բանն անել. նա կարող է անընդհատ հաղորդակցվել Աստծու հետ աղոթքի միջոցով, աղոթքն ամենից շատ նպաստում է կյանքի բարգավաճմանը»,- ասել է հույն փիլիսոփա Պլատոնը, որ հեթանոս էր: Աղոթող անձը, մի կողմ թողնելով կյանքի հոգսերն ու տագնապները, մուտք գործում է իր հոգու սրբարանը ու խորասուզվելով աղոթքի սուրբ լռության մեջ՝ նորոգում և զորացնում է .....
Ավետարանիչների պատկերագրությունը
21/10/2023
Ոչ տնօրինական պատկերաշարում հատկապես ուշագրավ են ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի պատկերները: Քրիստոսի և Աստվածածնի պատկերներից զատ քրիստոնեական արվեստում կենցաղավարել են ավետարանիչների պատկերները: Ստեղծվել են ավետարանիչների արտաքինի նկարագրություններ, որոնք հետագայում ներմուծվել են սրբախոսական նյութերի մեջ՝ նրանց վարքերի և վկայաբանությունների մաս կազմելով: Ավետարանիչների նկարները մանրանկարչության մեջ .....
Եկեղեցու համայնքի աջակցությունը Արցախից բռնի տեղահանված ընտանիքին
20/10/2023
Մարդկային կյանքում անհնար է պատկերացնել մի բարի գործ, որը չի բխում սիրուց, և ընդհակառակը, չար արարք կամ միտք, որ չի բխում եսասիրությունից: Միայն սերն է, որ մտերմացնում, համախմբում և երջանկացնում է բոլորին՝ մարդկային բոլոր արարքներին ու հարաբերություններին հաղորդելով անկեղծություն, ջերմություն և կյանք։ Միայն սերն է, որ ստիպում է մարդուն «ուրախացողների հետ ուրախանալ, լացողների հետ լաց լինել» (Հռոմ. 12:15) և դրանով կրկնապատկել ուրախություններն .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․