21 Մարտ, Գշ, Մեծ պահքի Լ օր

Գրքեր
Երկյուղածություն և հնազանդություն
10/03/2023
Երկյուղածություն Ես ու՞մ եմ նա­յե­լու, ե­թե ոչ` հե­զե­րին ու խո­նարհ­նե­րին և նրանց, ով­քեր դո­ղում են Իմ խոս­քից (Ե­սա­յի ԿԳ 2)։ Մեծ երկ­յու­ղով, երբ մտնե­լու լի­նենք, երկր­պա­գենք Թա­գա­վո­րին, որ այն­տեղ է, քան­զի այն­տե­ղից ա­ռա­ջին իսկ հայտ­նությու­նը կա­րող է զար­մաց­նել տես­նո­ղին. փակ­ված են այժմ դռնե­րը մեզ հա­մար, իսկ երբ բաց տես­նենք դրանք (որ փնտրող­նե­րի .....
Վախը գործարքի կամ փոխանակման մի որոշ տեսակ է
09/03/2023
- Ավետարանը, պատկերավոր կերպով, իհարկե, ասում է այն անարդար մարդու մասին, որը հայտնվելու է այնտեղ, ուր «լաց և ատամների կրճտում» է (Մտթ․ 8։18, 13։42),- հիշեցրեց հայր Պորֆիրիոսը։- Դա ճիշտ է, որովհետև Աստծուց հեռու ամեն ինչ հենց այդպես է։ Եվ Եկեղեցու սուրբ հայրերից շատերը, որ գրել են սթափության մասին, խոսում են մահվան ու դժոխքի վախի մասին։ Նրանք ասում են․ «Մահվան հարատև հիշողությո՛ւն ունեցիր»։ Եթե խորությամբ մտածես այս խոսքերի վերաբերյալ, .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի՝ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
08/03/2023
Գարնան զարթոնքով լեցուն մարտի 8-ի այս տոնական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և երախտագետ սրտով մեծարում նրանց նվիրյալ ու սիրառատ ջանքերը ընտանեկան կյանքի բարօրության ապահովման գործում, ինչպես նաև՝ գովարժան ավանդը պետական ու հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում: Սիրելի մայրեր և քույրեր, ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում .....
Ի ծնե կույրը
07/03/2023
«Ես եմ աշխարհի լույսը» (Հովհ. 9։5): Կյանքի խավարը լուսավորող այն պայծառ ջահն է Հիսուս, որ շրջում էր Հրեաստանում մահվան ստվերի մեջ նստողներին լուսավորելու և տգիտության խավարը փարատելու համար: Հիսուս Իր կյանքի ընթացքում մշտապես քաղցրաբարո եղավ՝ Իր ապրած օրերը նվիրելով միայն բարիք գործելուն և լուսավորելուն, մխիթարեց, դաստիարակեց, մարդուն սրտով ու մտքով բարձրացրեց, արդարացրեց ու սրբեց նրան Իր Հորն ընծայելու համար: Մեր Փրկիչը երբևէ .....
Հավատքով արված աղոթքներն անպատասխան չեն մնում
06/03/2023
Ամեն օր և առավել ևս տերունի օրերին քրիստոնյան իր աղոթքներում հիշում է հարազատներին, ընկերներին, հայրենակիցներին, իր մեծ ընտանիքը՝ եկեղեցու համայնքը: Քրիստոնյայի աղոթքն է, որ բոլորը, Աստծու կամքն իրագործելով, աստվածային ներկայության օրհնությունը վայելեն և ընթանան փրկության ուղով: Միմյանց համար աղոթելը միայն անունների թվարկում չէ, այլ սրտանց, ջերմեռանդ և հարատև աղոթք, ինչպիսին ունեին անդամալույծի չորս ընկերները, որ ցանկանում էին Տիրոջ .....
Մե՞ղքն է մեզ իշխում, թե՞ մենք՝ մեղքին
04/03/2023
«Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլվեց դեմքդ: Չէ՞ որ եթե արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում: Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատվել, դու ի վիճակի ես այն հաղթահարելու» (Ծննդ. 4:7),- այս խոսքով Տերը դիմեց Կայենին, ով անհանգիստ էր և ընկճված, քանի որ Տերը չէր ընդունել իր զոհաբերությունը: Այս խոսքով Տերը ցանկանում էր Կայենին առաջնորդել զոհաբերության ժամանակ կատարած իր մեղքը խոստովանելու: Կայենի համար անհասկանալի .....
Աշխարհիկ ոգին վանականության մեջ
03/03/2023
- Հա՛յր սուրբ, շատերը մեզ ասում են. «Դուք այստեղ կարծես դրախտում ապրելիս լինեք»: - Աղոթեք, որպեսզի առանց մյուս դրախտի չմնաք: Ես գոհ կլինեի, եթե աշխարհիկ մարդկանց վրա ձեր հոգևոր աճը տպավորություն գործեր, սակայն դուք ինքներդ չնկատեիք ուրիշների վրա գործած տպավորությունը հենց այդ աճի պատճառով, չձգտեիք տպավորություն գործել, այլ այն բնական լիներ ու բխեր ներսից: Աշխատեք անօգուտ բաների պատճառով չկորցնել ձեզ, այլապես Քրիստոսին կկորցնեք: .....
Զգուշություն չարի հարձակումներից
02/03/2023
Եվ այս բո­լո­րի վրա ա­ռե՛ք ­հա­վա­տի վա­հա­նը, ո­րով պի­տի կա­րո­ղա­նաք հանգց­նել չա­րի բո­լոր մխա­ցող նե­տե­րը: Եվ ա­ռե՛ք փր­կության սա­ղա­վարտն ու Հո­գու սու ­սե­րը, որ է Աստ­ծու խոս­քը (Ե­փես. Զ 10)։ Երբ ցան­կա­նում ես ըն­թեր­ցել, զգո՛ւյշ­ ե­ղիր, որ թշնա­մին չխան­գա­րի քեզ` վհա­տության մեջ գցե­լով կամ մտաց­րություն ա­ռա­ջաց­նե­լով կամ էլ ա­սե­լով. «Նախ .....
Ընկերը նա է, ում դու հարգում ես
01/03/2023
- Եկե՛ք զգանք, որ Քրիստոս մեր ընկերն է,- առաջարկեց հայր Պորֆիրիոսը։- Չէ՞ որ իրականում Նա մեր ընկերն է, բարեկամը։ Նա Ինքն է դա հաստատում, երբ ասում է․ «Դուք իմ բարեկամներն եք» (Հովհ․ 15։14)։ Եկեք Նրան նայենք ու մոտենանք որպես բարեկամի։ Մենք սայթաքո՞ւմ ենք, մեղք գործո՞ւմ․ սիրով ու վստահությամբ դիմենք Նրան։ Ոչ թե վախով, որ Նա կպատժի մեզ, այլ այն համարձակությամբ, որը տալիս է մեզ Նրան ընկեր համարելու զգացումը։ Ասենք․ «Տե՛ր, արեցի դա, ընկա, .....
«Եթե միայն մեր անձերի համար աղոթենք, անձնասեր և անողորմ կլինենք»
28/02/2023
Ամեն տարի Մեծ պահքի ժամանակաշրջանում Տերը աղոթքի, խոկման, ինքնաքննության, զղջման և բարեգործության հնարավորություն է տալիս բոլորին: Տերը կոչում է բոլորին ապաշխարության, որ աստվածային մեծ պարգև է, և այս կոչին արձագանքողները ջանում են այդ պարգևին արժանի պտուղներ տալ: Ապաշխարության ոգուն համապատասխան պտուղներից է միմյանց համար աղոթելը: Կան խնդիրներ, որ մարդը միայնակ չի կարող լուծել, պարզապես բավարար չեն ուժերը և օգնության անհրաժեշտություն .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․