Խորհրդածություն Մատթեոսի Ավետարանի 7-րդ գլխի վերաբերյալ
27/02/2023

«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու, և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար: Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում, կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես՝ «թո՛ղ որ հանեմ այդ շյուղը քո աչքից», և ահա քո աչքում գերան կա: Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար:
Մի՛ տվեք սրբությունը .....
Աշխարհիկ ուրախությունները նյութական ուրախություններ են
25/02/2023

- Հա՛յր սուրբ, աշխարհիկ մարդիկ հաճախ են ասում, որ բոլոր բարիքներն ունենալով՝ դատարկություն են զգում:
- Իրական, մաքուր ուրախությունը Քրիստոսի մոտ ես ձեռք բերում: Աղոթքի ժամանակ Նրա հետ միավորվելով՝ հոգիդ լիանում է: Այս աշխարհի մարդիկ հաճույքների մեջ են ուրախություն փնտրում: Որոշ հոգևոր մարդիկ ուրախություն են փնտրում աստվածաբանական բանավեճերի, զրույցների և այլնի մեջ: Բայց երբ նրանց աստվածաբանական խոսակցություններն ավարտվում .....
Խոնարհություն
24/02/2023

Լավ է, որ Դու խոնարհ դարձրիր ինձ, որպեսզի Քո արդարադատությունը սովորեմ (Սաղմ. ՃԺԸ 71-72)։
Եթե կամենում ես հասնել Սուրբ Գրքի ճշմարիտ գիտությանը, ապա պետք է ջանաս ձեռք բերել սրտի անսասան խոնարհություն, որը, սիրո մեջ կատարելության հասնելով, կառաջնորդի քեզ այնպիսի իմացության, որը չի հպարտացնում, այլ լուսավորում է: Քանզի .....
Աստվածահաճո՞, թե՞ մարդահաճո կյանքով ենք ապրում
23/02/2023

«Զակքեո՛ս, շտապի՛ր, ցա՛ծ իջիր, որովհետև այսօր ես պետք է քո տանը գիշերեմ»,- այս խոսքերով Քրիստոս դիմեց մի մարդու, որը շատ էր ցանկանում տեսնել Իրեն և դրա համար, ասես մի պատանի, բարձրացել էր ժանտաթզենու ծառը (Ղուկ. 19:1-11): Այդ անձը մեծահարուստ Զակքեոսն էր, ով իր հարստությունը դիզել էր քաղաքային մաքսատան գլխավոր մաքսապետի պաշտոնը վարելու արդյունքում: Նրան վստահված էր հսկել Երիքովի շրջանի հարկահավաքներին, որոնք հաճախ էին կեղեքում ժողովրդին՝ .....
Ծույլը երբեք չի դառնա քրիստոնյա
22/02/2023

Հայր Պորֆիրիոսը միշտ խոսում էր ոչ թե մեր մեկանգամյա բարի մտադրության մասին, այլ հին, մեղավոր կյանքից վճռական ու մեկընդմիշտ անցման դեպի նոր, սուրբ կյանք, երբ արդեն ապրում ենք Քրիստոսի մեջ և Նա՝ մեր մեջ։ Եվ մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք այդ անցման մեջ։
Մի անգամ հայր Պորֆիրիոսը հարցրեց ինձ․
- Ասա՛, քանի՞ տարի է անհրաժեշտ սովորել իրավաբան դառնալու համար։
Ես պատասխանեցի։ Նա կրկին հարցրեց․
- Իսկ քանի՞ տարի է հարկավոր մեխանիկ, քիմիկոս, .....
Խորհրդածություն Մատթեոսի Ավետարանի 6-րդ գլխի վերաբերյալ
21/02/2023

«Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք, որպես թե այն լիներ ի ցույց նրանց, այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է: Այլ երբ ողորմություն անես, փող մի՛ հնչեցրու քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից:
Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ
20/02/2023

Սիրելիներ,
Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Այս ժամանակամիջոցը քրիստոնյայի կյանքում կարևոր հանգրվան է սրբության ու կատարելության աստվածապատվեր ճանապարհին: Պահքի մեջ աղոթական խոկումներով, ինքնաքննությամբ ու երկնային շնորհների հայցով զորություն ենք ստանում ի կատար ածելու Քրիստոսի հորդորն ու պատգամը. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48): Կատարելության ուղին սկզբնավորվում է զղջումով ու .....
Բուն բարեկենդանի տոնախմբությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
20/02/2023

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Բուն բարեկենդանը նշեց փետրվարի 19-ին: Հայ ազգի կողմից սիրված և սպասված այս տոնը Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթայի առաջին օղակն է: Տոնի խորհրդին հայ քրիստոնյան հաղորդ է դառնում նախ մասնակից լինելով Սուրբ և Անմահ Պատարագին:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Ս. Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, որ քարոզին, անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար ասաց. «Այսօր հիշատակում .....
Սրտի մաքրություն
18/02/2023

Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում (Իմաստ. Ա 4)։
Աստվածաշունչը հասկանալ կամեցողը ոչ այնքան պետք է տրվի մեկնությունների ընթերցմանը, որքան` մարմնական արատներից սրտի մաքրագործմանը: Եթե այս արատներն արմատախիլ արվեն, ապա կրքերի ծածկոցը վերցվելուն համապատասխան .....
Դրախտն Աստծու երեսը հավերժ տեսնելն է
17/02/2023

- Աստվածային սերը մղում է քեզ փախչելու հեռո՜ւ-հեռո՜ւ՝ քարանձավներն ու ձորերը,- խոստովանեց հայր Պորֆիրիոսը․․․․
Սրբերն ու նահատակները, իրենց ուղին սկսելով այդ խենթությունից, կանգ չէին առնում ոչ մի բանի առջև, նահատակության էին շտապում ուրախությամբ ու ոգևորությամբ։ Ով քիչ է սիրում, քիչ էլ տալիս է։ Ով շատ է սիրում, շատ է տալիս։ Իսկ ով շատ ուժգին է սիրում, ի՞նչ կարող է տալ հավասարազոր. նա ինքն իրեն է տալիս։
Քրիստոսի հանդեպ այդ սիրո պատճառով .....
6044149360436042604160386040603960376036