«Ինձ գտնողը կյանք կգտնի»
24/01/2023

«Երանի՜ նրանց, որոնք լսում են Աստծու խոսքը և գործադրում այն» (Ղուկ. 11:28), բայց անպտուղ է նրանց կյանքը, ովքեր լսում են Աստծու խոսքը, սակայն երկրային կյանքի հոգսերը, հարստությունը և հաճույքները, որոնցով ապրում են, խեղդում են նրանց մեջ ընկած սերմերը (Ղուկ. 8:14):
Երուսաղեմ գնալիս կամ այնտեղից վերադառնալիս Հիսուս հաճախ էր այցելում Բեթանիայում ապրող Ղազարոսին և նրա քույրերին՝ Մարթային ու Մարիամին: Աղմուկից խուսափելու և հանգստանալու համար .....
Աստծու հատկությունները
23/01/2023

1․ Հարց- որո՞նք են Աստծու հատկությունները:
Պատասխան- Սուրբ Գրքում Աստծու հատկությունները շատ են: Դրանք Աստծու բազմապիսի գործերը հայտնի դարձնող զանազան կատարելություններն են:
2․ Հարց- որո՞նք են աստվածային կատարելությունները, և Սուրբ Գրքի ո՞ր հատվածներում կամ ուրիշ ի՞նչ սրբազան գրություններում են դրանք գրված:
Պատասխան- Աստծու հատուկ անունները, որոնք իսկապես Նրան են վերաբերում, հետևյալներն են.
սուրբ - «Տիրոջ նման սուրբ չկա... .....
Համագործակցությո՞ւն, թե՞ մրցակցություն
21/01/2023

Աստվածաշնչյան տողերում հյուսված՝ Պողոս առաքյալի մտքերից մեկն ուղենշում է քրիստոնյայի նպատակասլացության անհրաժեշտությունը։ Քրիստոնյան համեմատվում է վազորդի և բռնցքամարտիկի հետ (Ա Կորնթ. 9։24-27): Հայեցակարգային տեսակետից նկատում ենք, որ առաքյալը խոսում է մրցակցության մասին, այն ներկայացնում դրական դրույթներով, իսկ կորնթացիներին ուղղված երկրորդ նամակում համագործակցությունը բացարձակ արժեք չի դիտարկում. «Անհավատներին լծակից մի՛ .....
Աղոթքով կարդալու մասին
20/01/2023

Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ Քո օրենքի հրաշալիքները (Սաղմ. ՃԺԸ 18):
Ի՞նչ պետք է անի քրիստոնյան, որպեսզի Աստծու խոսքի սերմերը պտուղ տան իր մեջ: Քրիստոս ասում է. «Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ. փնտրեցե՛ք և կգտնեք. բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ. որովհետև ով որ ուզի, ստանում է. ով որ փնտրի, գտնում է. և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթ. Է 7-8): Քանի որ .....
«Քո բոլոր ճանապարհներում Աստծո՛ւն ունեցիր աչքիդ առաջ»
19/01/2023

Պողոս առաքյալի միջոցով ասված՝ Աստծու այն խոսքը, թե՝ ապրեցե՛ք այնպես, ինչպես վայել է ձեր կոչումին, որին հրավիրեց ձեզ Աստված (Եփես. 4:1), ուղղված է բոլորին, քանի որ բոլորն անխտիր կոչում և հրավեր ունեն Աստծու կողմից: Բոլորն առանց բացառության կանչված են Աստծու Արքայություն, քանի որ անհնար է, որ Աստված կողմնակալ լինի, այսինքն՝ մեկին հրավիրի իր Արքայություն, մյուսին ոչ, ոմանց ավելի շատ սիրի, մյուսներին՝ ավելի քիչ: Աստված հավասարապես սիրում է բոլորին, .....
Քրիստոսի մասին մարգարեություններ
18/01/2023

Մաս առաջին
Աստվածաշունչը մարդու հոգու փրկության գիրքն է: Դրա մեջ տեսնում ենք Աստծու անսահման սերը հողեղեն արարածի նկատմամբ, պատվիրաներ և օրենքներ, բազմաթիվ դեմքերի հոգեկան և մտավոր կյանքի նվաճումներ ու անկումներ, հոգու փրկության՝ երկնքի արքայության ժառանգելու պայմաններ, պատմական դեպքեր, մարգարեություններ, խորհրդանիշներ, փառաբանական աղոթքներ և այլն:
Աստվածաշունչը նկարագրվում է որպես պտղաբեր ծառ: Հին Կտակարանը ծառի արմատներն .....
Հիսուսի աղոթքը․ ինչպե՞ս աղոթել
17/01/2023

Հայր Պորֆիրիոսը հաճախ կրկնում էր, որ «Աստված ամեն ինչ է» և ասում, որ առանց Աստծուն աղոթելու ոչինչ չի լինում։ «Աղոթքը,- սովորեցնում էր նա,- բոլոր բարիքների մայրն է, միայն թե միշտ խոնարհությամբ արվի, ամբողջովին զերծ լինի եսասիրությունից և լի՝ Քրիստոսի հանդեպ սիրով»։
Սուրբլեռնեցի մի նորընծա վանական մի օր այցելեց հայր Պորֆիրիոսին Օրոպոսում և զրույցի ընթացքում հարցրեց․
- Հա՛յր սուրբ, կցանկանայի Ձեզնից լսել Հիսուսի աղոթքի մասին։ .....
Ինը երանությունները
16/01/2023

«Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուս բարձրացավ լեռան վրա: Եվ երբ այնտեղ նստեց, Նրա մոտ եկան Իր աշակերտները. և Նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.
– Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը:
– Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:
– Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
– Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
– Երանի՜ .....
Աստծու խոսքը պահելու մասին
14/01/2023

Ահա թե ինչու, դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ, հեզությա՛մբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները: Խոսքը կատարողնե՛ր եղեք, այլ ոչ թե միայն այն լսողներ համարեցեք դուք ձեզ, քանի որ, եթե մեկը միայն լսող լինի խոսքը և ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու .....
Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Թլպատության ութերորդ օրվա խորհուրդը
13/01/2023

Այս տոնի ութերորդ օրվա խորհուրդը հարությամբ է կատարվում: Ինչպես որ Քրիստոս Հարություն առավ կիրակի օրը, այդպես էլ Երկրորդ Գալստյան ժամանակ մարդկանց ազգը կիրակի օ՛րը հարությամբ պիտի կանչվի գերեզմաններից: Ուստի ութերորդ օրը պատկերն է հանդերձյալ կյանքի, երբ Աստված բոլոր սուրբերին և Իր անունը սիրողներին կհանգչեցնի լուսեղեն օթևաններում, ըստ թլփատության օրինակի՝ զատելով ոչխարներին այծերից ու ասելով. «Եկե´ք, Իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցեք .....
6021602013766019601860176016601560144745