Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության յոթներորդ օրվա խորհուրդը
12/01/2023

Ինչպես որ վեց օրերից յուրաքանչյուրն Աստված պատվեց արարչագործությամբ, այսպես և յոթներորդ օրվան Աստված օրհնության և հանգստի պատիվն արեց, ինչպես Մովսեսն է ասում, թե «Աստված օրհնեց յոթներորդ օրը ու սրբացրեց այն, որովհետև նրանում հանգստացավ Իր բոլոր գործերից, որ սկսել էր անել Աստված»։ Եվ հայտնի է, որ յոթներորդ օրը պատկերն է այս կյանքի յոթներորդ դարի, որում ընտրվեցին սուրբերն ու արդարները և որոնց մեջ որ հանգչեց Աստծո կամքը: Նրա՛նց է, որ .....
Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Մկրտության վեցերորդ օրվա խորհուրդը
11/01/2023

Արարչագործության վեցերորդ օրն Աստված ասաց ու եղան բոլոր ցամաքային կենդանիները և ապա, նրանցից հետո, ստեղծեց մարդուն՝ Ադամին, սակայն ո՛չ թե խոսքով, ինչպես որ մյուս արարածներին, որոնց ասաց, և եղան, հրամայեց, և հաստատվեցին երկինքն ու երկիրը և ամենը, որ կա նրանցում: Այլ, հող առնելով երկրից, Աստված Ադամին ստեղծեց Իր ձեռքերով ու դրեց նրան փափկության դրախտում՝ այն մշակելու և պահելու համար: Այսպիսով, Աստված ստեղծեց ամբողջ աշխարհն իբրև թագավորություն, .....
Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության հինգերորդ օրվա խորհուրդը
10/01/2023

Այսօր նշվում է սուրբ Սիմեոն ծերունու, Աննա մարգարեուհու և Հովհաննես Մկրտչի մոր՝ Եղիսաբեթի հիշատակությունը: Իսկ ի՞նչ խորհուրդ ունի այս օրը․ այս օրը միևնույն խորհուրդն ունի, ինչ Տեառնընդառաջը և Սուրբ Աստվածածնի վերափոխումը ի փառս մեր Աստծո՝ Քրիստոսի:
Արարչագործության հինգերորդ օրն Աստված հրամայեց ջրերին ծնել երկու տեսակ կենդանիներ, ոմանց՝ ջրերում լողալու, և ոմանց՝ օդում սավառնելու համար: Եվ հինգերորդ դարում Աստված հրամայեց Մովսեսին .....
Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Մկրտության չորրորդ օրվա խորհուրդը
09/01/2023

Այսօր նշվում է սուրբ Աստվածածնի՝ Գաբրիել հրեշտակապետից Ավետման հիշատակությունը։ Արարչագործության չորրորդ օրը աննյութ լույսը միավորվեց արեգակի նյութի հետ ու եղավ մի լույս՝ արեգակի բոլորակ գունդը՝ միանյութ ու միատեսակ։ Եվ միավորումից հետո հավիտյանս հավիտենից հնարավոր չէ դրանք բաժանել միմյանցից: Նույնպես և Բանն Աստված` անեղ Լույսը, ամենամաքուր սուրբ Կույս Մարիամի արգանդում նյութեղեն մարմնին միացավ անբաժանելի, հավիտյան անփոփոխ ու մշտնջենավոր .....
Մեծ ընտանիքի հերթական ընտանեկան Կաղանդչեքը
08/01/2023

Հունվարի 8-ին՝ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության երրորդ օրը, որ Տերունի օր էր, Հայաստանյաց Առաքելական բոլոր եկեղեցիներում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց: Սուրբ Խորաններից հերթական անգամ հնչեց աստվածային սիրո անլռելի ղողանջը՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը: Տերունի օրն առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքը՝ համայնքը, համախմբվել էր Սուրբ Սեղանի շուրջ, իսկ երեկոյան՝ «Լճեր» ռեստորանում տոնական սեղանների .....
Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության երրորդ օրվա խորհուրդը
08/01/2023

Ինչպես որ երկրորդ օրն Աստված գցեց երկնքի հաստատության հիմքերն ու բաժանեց վերին ջրերը ստորին ջրերից և այդպիսով երևաց ցամաքը, այդպես էլ երրորդ օրը Իր Խոսքով զարդարեց երկրի երեսը բույսերով ու տնկիներով և պես-պես ծաղկազարդ գույներով, փթթազարդ երանգներով, անուշահոտ ու գեղեցկատեսիլ բուրաստաններով։ Եվ այսօր՝ նոր արարչագործության՝ Քրիստոսի Ծննդյան տոնախմբության երրորդ օրը, հիշատակվում են Բեթղեհեմի մանուկները, որոնք Հերովդեսի ձեռքով սպանվեցին .....
Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության երկրորդ օրվա խորհուրդը
07/01/2023

Արարչության երկրորդ օրը հիմք դրվեց երկնքի հաստատությանը և Արարչի խոսքով վերին ջրերը բաժանվեցին ներքևում եղող ջրերից: Եվ, ինչպես որ մարդկային մտքին հասու չէ հրեշտակային դասերի կարգավորության որպիսությունը, նույնպես և հրեշտակների զորքերի համար էլ անհաս ու ծածուկ է մեր փրկության համար Աստծո մարդեղության խորհուրդը: Այն առաջին արարչության ժամանակ արգելվեց վերին արփիի ծագումն այս ներքին աշխարհից: Իսկ այժմ, մեր Աստծո՝ Քրիստոսի Ծննդյան և .....
Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության առաջին օրվա խորհուրդը
06/01/2023

Այսօր մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնն է, որը կատարվում է հունվարի 6-ին, ինչպես որ, համաձայն ճշմարիտ ավանդության, տոնում է սուրբ Եկեղեցին՝ Քրիստոսի առաքյալներից մինչև օրս։ Տոների այս դասավորությանը մենք ականատես ենք լինում եկեղեցու հայրերի գրվածքներում։ Սա մասնավորապես սահմանվել է Հակոբոս Տյառնեղբոր կողմից, ապա Կյուրեղ հայրապետը, լրացնելով որոշ օրերի բացակայության հետևանքով ի հայտ եկած պակասությունը, վերջնական .....
«Զորավոր արանց» միության տարեսկզբյան ուխտագնացությունը
05/01/2023

Մութ սենյակն անմիջապես լուսավորվում է, երբ միանգամից մի քանի մոմ ենք վառում, ցուրտ սենյակը ջերմանում է, երբ մի քանի վառելափայտ ենք գցում վառարանը, այդպես էլ Տիրոջ հետևորդների ջերմեռանդ սրտերից հավատքով հնչեցված աղոթքները զորավոր են և լույս ու ջերմություն են տարածում: Տարեսկզբին՝ Ս. Ծննդյան ճրագալույցի օրը՝ հունվարի 5-ին, միասնական աղոթքի շուրջը հերթական անգամ համախմբվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը: .....
4744474347424739601347364735601147346012