21 Մարտ, Գշ, Մեծ պահքի Լ օր

Գրքեր
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Սուրբ Ծննդյան տոնի պատգամը
05/01/2023
Սիրասո՛ւն եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս, Եկեղեցիների քաղցրալուր զանգերն, այսօր նմանվելով բեթղեհեմյան հովիվներին երևացած հրեշտակներին, ավետում են ամենաբարի, ամենահուսադրող լուրն աշխարհին` ծնվեց Քրիստոս` մեր Փրկիչը, օվսա՜ննա ի բարձունս։ Եկե՛ք, սիրելի՛ մարդիկ, եկե՛ք, միացե՛ք երկնքի ու երկրի խնդությանը։ Կանգնե՛ք հովիվների կողքին, որ իրենց պարզ ու մաքուր սրտի համար արժանացան աստվածային Մանկան տեսությանը։ Կանգնե՛ք մոգերի կողքին, .....
Քրիստոսի ծնունդը
04/01/2023
«Եկե՛ք գնանք մինչև Բեթղեհեմ և տեսնենք, թե ի՛նչ բան է այս եղածը, որ Տերը մեզ ցույց տվեց (Ղուկ. 2։15)։ «Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետև Նրա աստղը տեսանք երկնքում և եկանք Նրան երկրպագելու» (Մատթ. 2։2)։ Երբ Աստված Իր ողորմությամբ մի ընտանիքի զավակ է պարգևում, այդ ո՞ր մի մայրն է, որ իր քնքուշ նորածին մանկան առաջին սքանչելի ժպիտի, նրա պայծառ հայացքի, նրա ձայնի ելևէջների մեջ չի ցանկանում տեսնել իր զավակի փառավոր ապագան: Եթե մեկն ասի, .....
Մոգերի երկրպագությունը
03/01/2023
«Ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ» (Մատթ․ 2։1)։ Իմ պատվական եղբայրնե՛ր ի Քրիստոս, այս հրաշափառ տոնի տոնախոսականն ինձ է վիճակված խոսել, ուստի այս առթիվ ես շատ երջանիկ եմ զգում ինձ։ Ուրախությամբ ավետում եմ ձեզ՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»։ Այս պանծալի պահին երկնքի հրեշտակների հետ եկեք ցնծությամբ երգե՛նք․ «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, երկրի վրա՝ խաղաղություն, և հաճություն՝ մարդկանց մեջ»։ Փոքր-ինչ առաջ խնկելի Խորենացու .....
Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորանքը Ամանորի առիթով
02/01/2023
Սիրելի՛ հավատավոր զավակներ, Օրեր անց գալիք տարեմուտով պիտի ուղենշվի համայն մարդկության նոր ընթացքը: Վերստին կպանծացվի 2023 տարի առաջ Բեթղեհեմում կատարված սքանչելի խորհուրդը՝ Աստծո Սուրբ Ծնունդն ու Հայտնությունը: Նոր տարին լավագույն պատեհությունն է նորոգվելու և նոր կյանք ապրելու համար. «Նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծո՝ արդարությամբ ու ճշմարիտ սրբությամբ» (Եփեսացիներին Դ 23-24): Ինչպես .....
Շնորհավոր Ամանոր
31/12/2022
Սիրելի՛ բարեպաշտ քույրեր ու եղբայրներ Մայր հայրենիքում և Սփյուռքում բնակվող, Բարեգութ Աստծու անբավ մարդասիրությամբ ու ողորմությամբ բոլորեցինք ձեզ հետ միասին մեկ տարի ևս՝ հնարավորություն ստանալով դարձյալ մեկ էջ ավելացնելու մեր կյանքի գրքին։ Փա՜ռք և գոհաբանությո՜ւն Ամենակալին։ Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի կապակցությամբ և հույս հայտնում, որ այս տարին կլինի հոգևոր նորոգության ու պտղաբերության տարի թե՛ յուրաքանչյուր հավատացյալի, .....
Որտեղ ազատությունն է, այնտեղ նաև պատասխանատվությունն է
30/12/2022
Մարդը, ստեղծված լինելով Աստծու պատկերով, օժտված է ազատ  կամքով: Բանական արարածի ազատ ընտրության և ազատ գործելու որոշումները ծնում են պատասխանատվության անհրաժեշտություն, որովհետև որտեղ ազատությունն է, այնտեղ նաև պատասխանատվությունն է: Ազատության կշիռը, արժևորումն ու գնահատականը չափվում է տվյալ անձի ազատ գործունեության պատասխանատվության չափով: Իսկ պատասխանատվության բացակայությունը ծնում է բարոյական անկում, աններդաշնակություն և .....
Մինչև երբ քրիստոնյան պետք է ընթերցի Սուրբ գիրքը
29/12/2022
Նրա­նով է, որ դուք էլ լսե­ցիք ճշմար­տության խոս­քը` ձեր փրկության Ա­վե­տա­րա­նը, ո­րին հա­վա­տա­լով կնքվե­ցիք խոս­տաց­ված Սուրբ Հո­գով, որ մեր ժա­ռան­գության առ­հա­վատչ­յան է մինչև այն օ­րը, երբ կա­տա­րե­լա­պես կտի­րա­նաք փրկությա­նը` ի գո­վություն Նրա փառ­քի (Ե­փես. Ա 13-14)։ Քա­նի դեռ մար­դը չի ըն­դու­նել Մխի­թա­րի­չին, Սուրբ Գրքե­րի կա­րիքն ու­նի, որ­պես­զի բա­րու .....
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական ծառը
28/12/2022
Այսօր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ժողովրդի մոտ սովորություն կա տոնական ծառով՝ տոնածառով տունը զարդարել, որով և ազդարարվում է տոների սկիզբը: Մեզ մոտ ընդունված է եղևնի զարդարել: Տոնական այդ ծառը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի, իսկ եղևնու մշտադալարությունը խորհրդանշում է Աստծու անսպառ բարիքները և անհատնում շնորհները: Քրիստոնյա աշխարհում եղևնին կոչվում է նաև Ծննդյան ծառ, քանի որ խորհրդավորապես կապվում է Կենդանի Կենաց .....
«Քրիստոսն է ծնվում»
27/12/2022
- Հա՛յր, սուրբծննդյան գիշերային հսկումից հետո չե՞նք պառկում քնելու: - Սուրբ Ծնունդ և քնե՜լ: Մայրս ասում էր. «Այդ գիշեր միայն հրեաներն են քնում»: Այն գիշեր, երբ Քրիստոս ծնվեց, առաջնորդներն էին պինդ քնած, իսկ հովիվներն արթուն էին (հմմտ. Ղուկ. 2:8): Հսկում էին ոչխարներին ու սրինգ նվագում: Հասկացա՞ր: Հովիվները, որ արթուն էին, տեսան Քրիստոսին: - Հա՛յր, իսկ ի՞նչ տեսք ուներ քարանձավը: - Ժայռափոր անձավ էր և մսուրից բացի ուրիշ բան չկար: Միայն .....
Աստծու գոյությունը
26/12/2022
1. Հարց - Ինչպե՞ս կարող ենք իմանալ Աստծու իրական գոյության մասին:  Պատասխան - Աստվածաշունչ Սուրբ Գրքի միջոցով, որը վկայում է Աստծու գոյության մասին: «Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1): «Գիտես, թե ումից ես սովորել, որովհետև մանկուց գիտես Սուրբ Գրքերը» (Բ Տիմ. 3։14-15): 2․ Հարց - Աստվածաշնչից բացի ուրիշ ի՞նչը կարող է մեզ վկայել Աստծու գոյության մասին: Պատասխան - Մեր մտքի բնական լույսը, որով քննում ենք այս .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․