21 Մարտ, Գշ, Մեծ պահքի Լ օր

Գրքեր
Կյանքի սխալը
24/12/2022
Աշխարհում չկա անսխալական մարդ. «Բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին Աստծու փառքից» (Հռոմ. 3:23), նույնիսկ եթե նրա երկրավոր կյանքը լինի մեկ օր. «Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ոչ ոք. թեկուզ և կյանքը երկրի վրա մեկօրյա լինի» (Հոբ. 14:4-5): Ղպտի Ուղղափառ Եկեղեցու երջանկահիշատակ Շենուդա Գ Պատրիարքը ասում է. «Ինչքան մարդիկ սխալվեն, Տերը կների: Սակայն կան սխալներ, որոնց մասին կարելի է ասել «կյանքի սխալ»: Կյանքի սխալը այն սխալն է, որ չունի .....
Սուրբ գիրքը հարատև ընթերցանությամբ սերտելու մասին
23/12/2022
Այս խոս­քերն ի պահ դրե՛ք ­ձեր մտքում ու ձեր հո­գում: Դրանք որ­պես նշան կա­պե­ցե՛ք ­ձեր ձեռ­քե­րին, որ մշտա­պես մնան ձեր աչ­քե­րի առջև: Դուք դրանք սո­վո­րեց­րե՛ք ­ձեր որ­դի­նե­րին և դրանց մա­սին խո­սե­ցե՛ք ­տա­նը նստե­լիս ու ճա­նա­պարհ գնա­լիս, պառ­կե­լիս ու վեր կե­նա­լիս: Դրանք գրե­ցե՛ք ­ձեր տնե­րի մու տ­քե­րին ու դռնե­րի վրա, որ ձեր կյան­քը եր­կար լի­նի (Բ­ Օ­րենք .....
Երդում
22/12/2022
Ի՞նչ է երդումը` ազնվության կամ անկեղծության երաշխի՞ք: Երդումը մարդու կողմից իր վկայության վավերականության ապացուցման գործողությունն է` խոսքով արտահայտված, վկայակոչումով մի երրորդ իրողության կամ անձի, անձերի և կամ գերբնական անձի, ուժի: Երդումն ասվում է ի ներկայության որևէ մարդու կամ մարդկանց, որոնց առջև բերված վկայության հավաստիացման անհրաժեշտությունը կա: Երդման կարիքն առաջանում է այն ժամանակ, երբ մարդու ազնվության նկատմամբ կասկած .....
Պարզությունը շատ է օգնում վանական կյանքում
21/12/2022
…․Տեսնո՞ւմ ես, թե հասարակ մոխրագույն ծածկոցների շնորհիվ որքան հանգստավետ է դարձել ձեր հյուրասենյակում: Հիմա գոնե որոշ չափով մենաստանի նմանվեց: - Հա՛յր, իսկ վանականն ինչպե՞ս իմանա, թե ինչն է վանքին հարիր, իսկ ինչը՝ ոչ: - Պետք է սկսել ինքդ քեզ հետևյալ հարցը տալուց. «Ո՞վ եմ ես: Ի՞նչ պարտականություններ ունեմ այն կյանքում»: Զինվորական կանաչ գույնը պատիվ է բերում բանակին, սևը՝ մենաստանին: Եթե բանակին սև հագցնենք, իսկ վանքերում՝ պաշտպանիչ .....
Մեծ դեղամիջոցը
20/12/2022
- Այժմ ես ձեզ մի նվիրական բան կասեմ,- բացականչեց հայր Պորֆիրիոսը։- Երբ Քրիստոս մուտք է գործում սիրտ, կյանքը փոխվում է։ Քրիստոս ամեն ինչ է։ Ում մեջ բնակվում է Քրիստոս, նա մի այնպիսի բան է վերապրում, որ անհնար է խոսքերով արտահայտել․ սուրբ ու գաղտնի բաներ։ Նման մարդը մեծ ուրախություն է զգում։ Հավատացե՛ք ինձ։ Դա ճշմարտություն է։ Դա վերապրել են ճգնավորները Սուրբ լեռան վրա։ Նրանք անդադար տենչանքով աղոթք են մրմնջում՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս․․․ Երբ .....
Մովսեսի և Հիսուսի համեմատությունը
19/12/2022
Մովսեսը Քորեբ լեռից Եգիպտոս է իջնում, Հիսուս երկնքից իջնում է աշխարհ: Մեկի ձեռքին պատուհասելու գավազանն է, Մյուսի ձեռքին՝ Խաչը և Ավետարանը: Մովսեսը, որ մարդ էր, փարավոնի առջև խոսում է Աստծու նման՝ ահարկությամբ, մինչդեռ Հիսուս, Աստված լինելով, Պիղատոսի ու Հերովդեսի ատյանի առջև լռում է իբրև համր մեկը: Մովսեսի հրովարտակը՝ դրոշմված պատուհասի արյամբ, կոտորում է ողջ Եգիպտոսի անդրանիկներին, մինչդեռ Հիսուսի Ավետարանի հրովարտակը թողության է .....
Սերը հնարավոր է սերմանել միայն սիրով
17/12/2022
Երեխային դաստիարակելով՝ ծնողները պատասխանատու են ոչ միայն իրենց, այլև այն հասարակության առջև, որում ապրում են: Արդյո՞ք այդ պատասխանատու առաքելության մեջ քրիստոնյա ծնողներն անում են ամեն ինչ, որ իրենց երեխաները ստանան այնպիսի դաստիարակություն, որը հիմնված է քրիստոնեական վարքի սկզբունքների վրա: Ըստ հայրաբանության՝ երեխայի դաստիարակությամբ պետք է զբաղվել ոչ թե մանկության շրջանից, այլ երեխայի բեղմնավորման պահից, քանի որ այդ պահից է սկսվում .....
Նյարդերի հոգնության պատճառներն ու լուծումները
16/12/2022
Մարդու նյարդային համակարգը գործում է որպես հիանալի համակարգ, որը պատասխանատու է մարմնի գործունեության, գործառույթների կառավարման ու համակարգման համար իր ցանցի միջոցով, որը հաղորդակցվում է մեր մարմնի բոլոր մասերի հետ: Այս հոդվածի նպատակն է՝ մի կողմից՝ ամփոփ խոսել մարդու նյարդերի հոգնեցման պատճառների մասին, և մյուս կողմից՝ ներկայացնել դրանց  հանգստացման միջոցները: Մարդու նյարդերի հոգնության պատճառները Մարդու նյարդերի հոգնության .....
Էֆթանազիա. մարդասպանությո՞ւն, թե՞ հումանիզմ
15/12/2022
Ի՞նչ է էֆթանազիան, ե՞րբ է առաջին անգամ գործածվել այս եզրը և ո՞րն է էֆթանազիայի նպատակը:      «Էֆթանազիա» բառի հիմքում ընկած է հունարեն «θάνατος - թանատոս – մահ» բառը: Էֆթանազիա նշանակում է հեշտ, առանց չարչարանքների մահ: Ըստ տեղեկությունների` այս բառն առաջին անգամ գործածել է հռոմեացի պատմիչ Սվետոնիուսը Օգոստոս կայսեր մահվան նկարագրության համար` հաղորդելով, որ կայսրը հեշտ և թեթև մահ է ունեցել: Դրանից հետո .....
Հայտարարություն
14/12/2022
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ բնապահպանական կեղծ պատճառաբանություններով Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակումը, ինչի  հետևանքով վտանգվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ։ Նմանօրինակ սադրիչ գործողություններն ուղղված են էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հերթական անգամ ի ցույց են դնում Ադրբեջանի հայատյաց .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․