Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Խորհում ես, բայց չես հասկանում
Մի ճարտարապետ կանգնած է բարձրաբերձ լեռան վրա: Մոտենում է Աստծո հրեշտակը և հարցնում. - Ի՞նչու ես այդքան շատ մտածում, կարո՞ղ ես ասել, թե ինչ բարձրության վրա ենք գտնվում: ճարտարապետը պատասխանում է. - Հստակ դժվար է ասել, քանի որ կանգնած ենք չափազանց բարձր վայրում: Ինչո՞ւ է Աստված այսպիսի անդնդախոր ձորեր ստեղծել, և ապրում ենք այնպիսի աշխարհում, ուր առկա է և՛ դառնություն, և՛ երջանկություն, և՛ ձախողում, և՛ հաջողություն, և՛ ողբերգություն, և՛ ուրախություն... Հրեշտակն .....
Անընչություն
Մի անգամ մարդասեր հելլենացիներից ոմանք եկան Սկիտե` եղբայրներին բարերարություն անելու, և իրենց հետ վերցրին վանքի սպասավորներին, որպեսզի նրանք ցույց տան, թե ովքեր են առավել կարիքավորները: Եվ նրանք սրանց տարան մի տկար եղբոր մոտ, որպեսզի նրան տան: Իսկ նա չէր կամենում ընդունել` ասելով. «Ահա այս փոքրաքանակ արմավենու ճյուղերն ունեմ, գործում եմ, մանում, և վաստակում եմ հացս»: Եվ դարձյալ տարան մի այրի կնոջ խուղը, որը մի դուստր ուներ: Բախեցին դուռը, .....
Թռչելու մասին
Մի մեծանուն ազնվական տարվեց բազեի որսով: Մի անգամ նրա մոտ ծառայող որսորդը անտառից բազեի մի փոքր ձագ բերեց: Դուքսն ինքը մեծացրեց ձագուկին և տվեց որսապետին, որպեսզի սովորեցնի նրան: Թռչունը մեծացավ և ուժեղ ու գեղեցիկ բազե դարձավ: Միայն թե ոչ ոք նրան երկնքում չէր տեսել՝ նա ողջ օրն անցկացնում էր այն ճյուղին նստած, որի վրա հայտնվել էր դեռևս ձագուկ ժամանակ: Դուքսը սիրում էր պատշգամբից հետևել իր որսորդական թռչունների վարժանքներին: Որսապետն իր .....
Ժուժկալություն
Հայր Սիսո Թեբայեցու մասին ասում էին, թե Արսենոյիտի եղեգնուտում էր բնակվում, և այդ ժամանակ մի ուրիշ ծեր հիվանդացավ վանքերից մեկում: Այդ լուրը առնելով` նեղ կացության մեջ հայտնվեց, քանի որ երկու օր էր պահում, իսկ այդ օրը չէր ճաշակելու: Եվ ինքն իր մտքում ասաց. «Եթե այնտեղ գնամ, միգուցե եղբայրներն ինձ ստիպեն ճաշակել, իսկ եթե սպասեմ մինչև վաղը, միգուցե վախճանվի: Բայց և այնպես, այսպես կանեմ. կգնամ, բայց չեմ ճաշակի»: Գնաց, բայց չճաշակեց` թե՛ Աստծո .....
Երկնագույն աչքերով հրեշտակը
Պատուհանից այն կողմ սառը քամի էր սուրում, ամպրոպաբեր ամպերը կախվել էին հիվանդանոցի վրա, որտեղ մի փոքրիկ տղա էր պառկած: Նա ծանր հիվանդ էր, համարյա ոչինչ չէր հիշում ու չէր նկատում: Նրան սովորական քաղաքային հիվանդանոց տարան և բոլոր հարազատները պնդում էին, որ այնտեղ բժիշկներ չկան, որ ոչ ոք չի պայքարի նրա կյանքի համար, իսկ մայրն ուղղակի հավատում էր ու աղոթում: Մի անգամ երեխան գեղեցիկ երկնագույն աչքեր տեսավ: Նրանք այնքան հասկացող հայացքով էին .....
Հանդարտության կարևորության մասին
Հայր Բիտիմն ասաց. «Մի անգամ ինձ մի քիչ խնձոր տվեցին, որպեսզի տանեմ ծերերին: Ես բախեցի դրացի հայր Աքիլայի դուռը, որ տամ նրան: Նա ներսից ասաց. «Եղբա՛յր, իսկապես չեմ ուզում այս ժամին իմ դուռը բախես, թեկուզ խնձորներդ ոսկյա լինեն, և ուրիշ խցեր էլ մի՛ գնա»: Եվ ես խնձորները տարա եկեղեցի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ենթադրություն և իրականություն
Հնում, երբ մարդիկ նոր էին սովորել վայրի ձիերին սանձել, մի երկրի տիրակալ իր սուրհանդակի միջոցով նամակ ուղարկեց մեկ այլ երկրի արքային: Սուրհանդակը ճանապարհին կորցրեց նամակը, բայց լավ էր հիշում, թե այնտեղ ինչ էր գրված: Տեղ հասնելով, նա վազեց պալատ և դեռ շունչը տեղը չբերած՝ ներկայացավ տիրակալի առջև ու սկսեց իր խոսքը. - Իմ արքան հրամայեց հայտնել Ձեզ, որ Դուք… իրեն նվիրեք… պուտավոր երկնագույն ձին… Բայց եթե ինչ-ինչ պատճառներով չնվիրեք .....
Հանապազ գործելու մասին
Ոմն եղբայր դիմեց աբբային, թե. «Ինձ մի խո՛սք ասա»: Աբբան պատասխանեց նրան և ասաց. «Ջանք գործադրենք քայլ առ քայլ ու չծուլանա՛նք և կապրենք»: Եվ աբբան նրանց մի այսպիսի բան պատմեց. «Մի մեծահարուստ հողագործ կար, որը, կամենալով իր որդիներին հողագործություն սովորեցնել, նրանց ասաց. «Որդյակնե՛րս, տեսե՛ք, թե ինչպես ես հարստացա, և դուք  էլ  եթե  կամենաք  լսել ինձ` կհարստանաք»: Եվ նրանք ասացին. «Աղաչում ենք, հա՛յր, ասա՛ մեզ` .....
Խանդի մասին
Մի գյուղացի եկավ իմաստունի մոտ և ամաչելով սեփական ախտից, պատմեց իր դժբախտության մասին: - Ես չափազանց խանդոտ եմ: Գիտեմ, որ անվայել զգացմունք է, բայց ոչինչ չեմ կարողանում անել: Կինս հավատարիմ է և սիրում է ինձ, բայց ես, միևնույն է, խելագարվում եմ խանդից: Հասկանում եմ, որ կինս ազնիվ է, բայց նույնիսկ երազում եմ տեսնում նրա մտացածին սիրեկաններին և խենթանում եմ: Այլևս ուժ չունեմ, ամբողջովին ուժասպառ եմ եղել, մի խորհուրդ տուր ինձ, թե ինչպես այդ չարիքից .....
Քրիստոսին նվիրվածության մասին
Ձիթենյաց լեռան վրա մի վանք կար, որի անունն էր Փարախ: Այստեղ բնակվում էին չորս հարյուր կանայք, իսկ երբ պարսիկները եկան Երուսաղեմ և պաշարեցին քաղաքը, այն ժամանակ դուրս հանեցին այն չորս հարյուր կույսերին և բաժանեցին` պղծելու համար: Երբ նրանցից ամենաստահակն ու լպիրշը կամեցավ ապականել Քրիստոսի գառնուկին, այդ անսանձը և նրա հետ նաև սատանան` խաբվեցին կույսից հետևյալ կերպ. երբ եկավ նրան ապականելու, Քրիստոսի հարսն ասաց նրան. «Շնորհի՛ր ինձ իմ կուսությունը .....
Ամենաթանկ նվերը
Մի ծեր իմաստուն քայլում էր ճանապարհով, նայում բնությանն ու հիանում գարնանային վառ գույներով: Հանկարծ մի տղամարդու տեսավ, որն անասելի ծանր բեռ էր տանում ուսերին դրած: Նկատելի էր, թե նրա ոտքերն ինչպես են ծալվում նման ծանրության տակ: - Ինչո՞ւ ես քեզ այդպիսի տառապանքի մատնում,- հարցրեց ծերունին: - Ես տառապում եմ, որպեսզի երեխաներս ու թոռներս երջանիկ լինեն,- պատասխանեց խեղճը,- իմ նախապապն իրեն ծանր աշխատանքի է մատնել հանուն պապիս, պապս՝ հանուն .....
Հոգևոր չափը
Ոմն ծեր եկավ Հովհաննես Կարճահասակի խուցը և տեսավ, որ նա ննջում է, իսկ նրա կողքին հրեշտակ կար և հով էր անում նրա երեսին. և երբ այս տեսավ ծերը, դուրս եկավ այնտեղից: Իսկ երբ Հովհաննեսը զարթնեց քնից, իր աշակերտին ասաց. «Եկա՞վ մեկն այստեղ, մինչ ես քնած էի»: Եվ աշակերտն ասաց. «Այսինչ ծերը եկավ»: Եվ հայր Հովհաննեսն իմացավ, որ ծերը իր հոգևոր չափին էր, որ տեսավ հրեշտակին:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Կրիան
Կրիան դուրս է գալիս լճակից ու շարժվում դեպի ծովը: Մոտենում է մի եղջերու և ծաղրում կրիային՝ ասելով. - Ո՞ւր ես ելել ու այդպես գնում. քո դանդաղ քայլերով մի քանի օրվա ընթացքում հազիվ կարողանաս տեղ հասնել: Կրիան պատասխանում է. - Ճիշտ է՝ դանդաղ եմ գնում, սակայն դա չի նշանակում, որ սխալ ճանապարհով եմ գնում, այլ ճիշտ ուղղությամբ եմ ընթանում: Իսկ դու գիշատիչ կոկորդիլոսներով լեցուն լճակի մեջ ես մտել ու անմտորեն ինձ ես քննադատում: Այդպես էլ մեր .....
Հանուն Աստծո և մերձավորի
Սկյութիայում մեծն հայրերից մեկը ո՛չ հաց էր ճաշակում, ո՛չ գինի էր ըմպում: Եվ ծերերը հավաքելով` եկան Իսիդորոսի եկեղեցին, և երբ այնտեղ չգտան երեցին, այն  մեծն ծերը, հուսալով նրա մոտ ունեցած իր համարձակությանը և իմանալով, թե ինչպիսի ծանր կրոնավորության ու տքնության մեջ են ծերերը, ներս մտնելով՝ բերեց անհրաժեշտ ուտելիքներ և մի փոքր գինի, և նախ ինքը սկսեց ուտել և ըմպել: Եվ ծերերը սքանչացան, թե ինչպես հանուն Աստծո մերժեց իր կամքը, որպեսզի ծերերին .....
Դահուկորդը
Ձնառատ եղանակին դահուկորդը բարձունքից արագ սահում է դեպի ցած, սակայն ժամանակ առ ժամանակ որևէ խոչընդոտ է հանդիպում և ստիպված կանգ է առնում, այնուհետև որոշում, որ այդ ուղղությամբ ավելի լավ է դահուկ վարելու ու ավելի կատարյալ և արագ սահում դահուկներով: Մի գյուղացի, որ ապրում էր մոտակայքում, աղաղակելով գալիս է: Դահուկորդը կանգ է առնում և ասում. - Չե՞ս տեսնում, թե ինչքան լավ եմ դահուկներով սահում և ինչքան լավ եմ ընթանում: Ինչո՞ւ ես խանգարում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․