19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր
Ցերեկային կենտրոն

Քսանմեկերորդ դարասկզբի համայն մարդկության առջև ծառացած ամենասարսափելի մարտահրավերներից մեկը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի խնդիրն է: Ողջ աշխարհին համակած այս տենդը չէր կարող և չշրջանցեց նաև Հայաստանի Հանրապետությունը, որի բազմաթիվ զավակներ, պարբերաբար մեկնելով արտագնա աշխատանքի, ակամա հանդիսացան ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակի ներթափանցման աղբյուր: Հայաստանն առայժմ սահմանափակ փոխշփումներով կենսավարող պետություն է, որը չի գտնվում համաշխարհային աղետների, այդ թվում` ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տարածման կիզակետում: Այդուհանդերձ, մեր ազգաբնակչության պարագայում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակակիրների համեմատական թվերը հարուցում են Հայ Եկեղեցու խորը մտահոգությունը և մղում Հայոց Եկեղեցու անմիջական միջամտության: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակվածների հարաբերական փոքրաթիվությունը հայ եկեղեցականներին մղում է առավել ուշադրությունն ու ջանքերը բեևեռել հիվանդության ծագման հոգևոր-արժեքային ասպեկտին և դեպի քրիստոնեական հավատք մեր հոտի դիմաշրջմանը:
Հայ եկեղեցականը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում կարևոր տեղ է գրավում, քանի որ հոգևոր հովիվը կարող է հանդես գալ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի առումով անվտանգ վարքագիծ ունեցող քարոզողի դերում:
ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի հիմնական ուղիներից մեկը պետք է դառնա հոգևոր դաստիարակության միջոցով հասարակության մեջ բարոյական և հոգևոր արժեքների ամրապնդումը: Հոգևոր հովիվը կարող է դառնալ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց շահերի պաշտպանը և համատեղ իրականացնել քայլեր` ուղղված խտրականության և սոցիալական անարդարության դեմ: Այդ նպատակով էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ  և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ 2011թ.-ի սեպտեմբերից Երևանում բացվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի «Ցերեկային Կենտրոն»-ը,  որի նպատակն է՝ նվազեցնել Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը և նպաստել նրանց ինտեգրմանն, սոցիալական վիճակի բարելավմանը, հոգևոր արժեքների ձեռքբերմանը:

«Ցերեկային Կենտրոն»-ը շահառուներին տրամադրում է հետևյալ ծառայությունները.
 

Հովվական խնամք և աջակցություն տրամադրվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և թմրամիջոցների ներարկային օգտագործողներին ու նրանց  երեխաներին: Հոգևորականը ամեն շաբաթ օր Կարդալ ավելին >>

Հոգեբանական աշխատանքներն իրականացվում են խմբային ու անհատական տարբերակներով: Դրանք նախատեսված են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և թմրամիջոցների ներարկային օգտագործողների Կարդալ ավելին >>

Սոցիալական աջակցությունը իր մեջ ներառում է` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և թմրամիջոցների ներարկային օգտագործողներին հավասարը հավասարին խորհրդատվություն, ՀՌՎ և տուբերկուլոզի  բուժման հետևողականության վերաբերյալ կարգապահության Կարդալ ավելին >>

No results found.

Հետադարձ Կապ

Ձեզ հետաքրքրող հարցերի համար կարող եք դիմել մեզ

(+374) 010 72 78 34

(+374) 099 90 95 15

daycenter.am@gmail.com

*-ով դաշտերը պարտադիր են

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․