19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Պատկերագրություն

Մեր հոգևոր ժառանգության կարևոր մաս է կազմում և քրիստոնեական եկեղեցու աստվածպաշտական համակարգում կարևոր դեր կատարում եկեղեցական կերպարվեստը: Ամենայն բարին ու լուսավորը, ազնիվն ու սքանչելին, որ արարվում և ներգոյանում են հոգևոր անձանց մեջ` աստվածահաճ կյանք վարելու ընթացքում, իրենց բազմաբնույթ արտահայտությունն են ստանում եկեղեցական արվեստում՝ դառնալով նրա հարստությունն ու զարդը: Եկեղեցական կերպարվեստի կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պատկերին:

 

Հայաստանում քրիստոնեության ընդունման առաջին տարիներից ի վեր կառուցվել են բազմաթիվ մատուռներ և եկեղեցիներ: Եկեղեցու ծեսին և պաշտամունքին զուգահեռ զարգացել է նաև հոգևոր արվեստը, մասնավորապես՝ նկարչությունը:

Քրիստոնեական պաշտամունքի խորհրդաբանության համաձայն նորաբաց եկեղեցիները հարդարվում էին պատկերներով:

Քրիստոնեության առաջին տարիներից սկսած Հայ եկեղեցին ընդունել է սրբապատկերը՝ որպես ծիսակարգի անհրաժեշտ գործոն:

Եկեղեցու հայրերը ժամանակին տեսականորեն հիմնավորել են պատկերների գոյության անհրաժեշտությունը: Քրիստոնեական թեմաներով պատկերները հոգևոր ներգործության դեր ունեն, որոնք օգնում են «զգայականի միջոցով դեպի հոգևորը բարձրանալուն» (Դիոնիսիոս Արիսպագացի), միաժամանակ ունեն պատմողական, տեղեկատվական նշանակություն: Ինչպես նշում է Հովհաննես Դամասկացին. «Պատկերն անգրագետի համար նույնն է, ինչ որ գիրքը՝ գրագետի համար»:

Վրթանես Քերթողը «Յաղագս պատկերամարտից» երկում ընդգծում է պատկերների կարևորությունը՝ շեշտելով պատկերների կատարած և՛ ճանաչողական ու զգայական, և՛ հոգևոր՝ աստվածպաշտական դերը: Հեղինակը գրում է. «Աստծո եկեղեցիներում նկարված ենք տեսնում Քրիստոսի կատարած բոլոր սքանչելագործությունները, ինչպես Գրքերում է գրված… ծնունդը, մկրտությունը, չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը և երկինք համբառնալը: Եկեղեցիներում նկարում են այս բոլորը, ինչ որ Սուրբ Գիրքն է պատմում: Գրքերից միայն ականջներն են լսում, իսկ պատկերները աչքերով տեսնում են, ականջներով լսում և սրտով հավատում»:

Կրոնական արվեստը, ըստ իր պաշտամունքային նշանակության, ենթադրում է արվեստագետի պատասխանատու և երկյուղած խորհրդազգացություն: Անհնար է առանց ներքին հոգևոր կյանք ունենալու ստեղծել ճշմարիտ կրոնական արվեստ և մնայուն հոգևոր արժեքներ, որոնք ոչ միայն արտաքնապես ծառայեն իրենց առարկայական-ծիսական նպատակին, այլև հաղորդակցության միջոց հանդիսանան իմանալի աշխարհի խորհուրդների հետ՝ որպես գործուն նշանակներ և խորհրդակիր պատկերներ: Բոլոր կրոնական պատկերներն ու ծիսական պարագաներն, անմիջականորեն առնչվելով Աստծո խոսքի հետ, պետք է ամբողջապես համահունչ լինեն նրան, ուստի և՝ ամենից առաջ կրեն այդ խոսքի ներգործությունը՝ նրա արդյունքն ու արգասիքը դառնալով: Կրոնական պատկերները եկեղեցու կյանքում սրբագործված սրտի բարի գանձերից բխած կերպավորված խոսքն են՝ տրված ընտիր անոթների միջոցով: Դրանք կրոնական միջավայրում անհրաժեշտ կրթողական ազդակներ են, որոնք օգնում են նիւթական կերպարանօք համբառնալ առ աննիւթն («Լուծմունք Դիոնեսիոսի ի Դաւթէ եւ Յակոբայ», ՄՄ, ձեռ. 55)

Հայ իրականության մեջ ձեռագիր մատյանների նկարազարդման գեղագիտական ըմբռնումները, գույնի և պատկերի խորհրդաբանությունը և ընդհանրապես կերպարվեստի խնդիրներն արծարծվել են դեռևս 8-12-րդ դարերում ստեղծված մեր եկեղեցու հայրերի երկասիրությունների մեջ:

Քրիստոնեական արվեստի պատկերագրության ձևավորման շրջանի առանձնահատկությունները և զարգացման ընթացքը յուրահատուկ ձևով արտահայտվում են հայ միջնադարյան արվեստում՝ սկսած վաղ շրջանից ընդհուպ մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Միջնադարում առավել հաճախ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ, Շարակնոց, Ճաշոց, Մաշտոց մատյանները, սակավադեպ՝ պատմագրքերն ու մյուս ձեռագրերը: Միջնադարյան արվեստագետի համար պատկերը ոչ թե նպատակ էր, այլ՝ միջոց, որով պետք է վերարտադրեր այն, ինչ գրված էր Սուրբ Գրքում: Ձեռագրերը հարդարվում էին ոչ միայն Տերունական պատկերներով, այլև ըստ ամենայնի զարդանկարվում, որպեսզի ընթերցողին հրավիրեն դեպի «քառավտակ, ծաղկավետ ու բերկրալի երկիր», այն է՝ Քրիստոսի Սուրբ Ավետարանը: Միջնադարյան նկարիչներն ու ծաղկողները մեծ մասամբ վանականներ էին, որոնք լիովին տիրապետում էին ոչ միայն պատկերազարդման արվեստին, այլև քաջատեղյակ էին Հին և Նոր կտակարաններին, Հայ եկեղեցու դավանաբանությանն ու սրբազան ավանդությանը:

Հայկական սրբանկարչության առանձնահատկությունները քննելով՝ պարզաբանվում են այն էական հատկանիշները, որոնք կապված են մեր եկեղեցու դավանաբանության, վարդապետության, ավանդության և հայ քրիստոնեական արվեստի զարգացման օրինաչափությունների հետ, ներկայացվում են գեղարվեստական տարբեր դպրոցների և ոճական ուղղությունների, առանձին վարպետների ստեղծագործական անհատականության հետ կապված հարցերը:

Քրիստոնեական արվեստի պատկերները ներառում են ինչպես աստվածաշնչյան թեմաներով տեսարաններ, այնպես էլ սիմվոլիկ, այլաբանական բովանդակության իրերի, առարկաների, բույսերի, կենդանիների պատկերներ:

Պատկերագրության բաժնի նպատակն է ներկայացնել քրիստոնեական պատկերներ՝ ընդհանուր պատկերացում տալով դրանց պատկերագրության և խորհրդաբանության մասին: Խորհրդաբանական վերլուծության համար հիմք են ծառայել մեր եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունները: Յուրաքանչյուր թեմայի պատկերագրական զարգացումն ավելի ամբողջական ներակայացվելու համար օգտագործված են հայ և համաքրիստոնեական կերպարվեստի այլ նմուշներ:

Օգտագործված գրականության ցանկ՝

  1. Քնարիկ Ավետիսյան, «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում», Երևան, 2015թ.
  2. Հրավարդ Հակոբյան, «Հայոց Տերունական սրբապատկերները», Երևան, 2003թ.
  3. Տիգրան Խաչատրյան, «Հոգևոր պատկերըմբռնողությունը և կանոնի նշանակությունը եկեղեցական կերպարվեստում»
  4. «Ավետարանական պատկերներ», Երևան, 1993թ.:
«Տեառնընդառաջ»-ի պատկերագրական կոմպոզիցիան
«Տեառնընդառաջ» տեսարանի հնագույն պատկերը հռոմեական խճանկար է (432-440 թթ.): Հայկական մանրանկարչության մեջ պատկերը պահպանվել է 11-րդ դարի մատյաններում՝ «Վեհափառի Ավետարան», «Մողնու Ավետարան» և այլն: «Տեառնընդառաջ»-ի պատկերագրական կոմպոզիցիոն կառուցվածքը պայմանավորված է Ղուկասի ավետարանի այն հատվածով, որում պատմվում է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելու մասին: Պատկերագրական հիմնական կառույցը հետևյալն է. գործողությունը .....
Սուրբ Սարգսի պատկերագրությունը
Սուրբ Սարգիս զորավարին նվիրված պատկերագրության մեջ նա սովորաբար պատկերվում է հեծյալ զորավարի կերպարանքով՝ վիշապասպանի դերում. մերթ նիզակահարում է վիշապին, մերթ՝ մեկ այլ գազանի: Սուրբ Սարգսին նվիրված պատկերների մեջ գերազանցում է զորավարի որդու՝ Մարտիրոսի հետ պատկերվելու տարբերակը: Սուրբ Սարգսի որդու՝ Մարտիրոսի մասին պատմությունը առկա է միայն հայկական աղբյուրներում և սրբի վարքագրության անբաժանելի մասն է կազմում: Եվ որն էլ արտացոլվել .....
Ավետարանիչների պատկերագրությունը
Ոչ տնօրինական պատկերաշարում հատկապես ուշագրավ են ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի պատկերները: Քրիստոսի և Աստվածածնի պատկերներից զատ քրիստոնեական արվեստում կենցաղավարել են ավետարանիչների պատկերները: Ստեղծվել են ավետարանիչների արտաքինի նկարագրություններ, որոնք հետագայում ներմուծվել են սրբախոսական նյութերի մեջ՝ նրանց վարքերի և վկայաբանությունների մաս կազմելով: Ավետարանիչների նկարները մանրանկարչության մեջ .....
Աստվածածնի պատկերագրությունը և նրա պատկերները ձեռագիր մատյաններում
Աստվածածնի պատկերագրության պատմությունը սկզբնավորվում է այն ժամանակից, երբ քրիստոնեական արվեստը սիմվոլիկ և այլաբանական ձևերից անցում էր կատարում ավետարանական պատմությունների պատկերագրությանը: Համաքրիստոնեական, այդ թվում և հայ միջնադարյան արվեստում, Հիսուս Քիստոսից հետո առավել տարածվածը Աստվածածնի պատկերներն են, որը Աստվածածնի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի արտահայտությունն է: Տիրամոր նկատմամբ անվերապահ հարգանքի մասին .....
Ավարայրի ճակատամարտին նվիրված պատկերները
Հայկական պատկերազարդ ձեռագրերի գերակշիռ մասը կազմում են Ավետարանները, զգալիորեն քիչ են Աստվածաշնչերը և ավելի քիչ՝ Շարակնոցները, Ճառընտիրները, Ճաշոցները և այլն: Դրանցում պատկերված են գերազանցապես աստվածաշնչյան սյուժեներ և կերպարներ: Պատմական դեպքերի նկարազարդման ժամանակ միջնադարյան նկարիչները սովորաբար գերադասում էին պատկերել արշավանքներ, ճակատամարտեր և ռազմական բնույթի այլ տեսարաններ: Ձեռագրերում պահպանվել են մանրանկարներ, որոնք .....
Դեպի խաչելություն ձգվող ճանապարհը պատկերների համակարգում
Բավական բարդ պատկերագրությամբ տեսարան է. պատկանում է Քրիստոսի չարչարանքների շարքին և անմիջապես նախորդում է Քրիստոսի խաչելությանը: Հիմնականում ներկայացվում է որպես ճանապարհ դեպի Գողգոթա: Պատմությունը առկա է բոլոր չորս Ավետարաններում: Այս թեման ներկայացնում է Քրիստոսի՝ Պիղատոսի պալատից դեպի Գողգոթա ճանապարհը, որը Փրկիչն անցավ խաչը կրած: Պատկերագրության մեջ առհասարակ ներկայացվում է խաչը տանելու մի քանի տարբերակ, որոնցից մեկում պատկերվում .....
Տիրամոր վերափոխման պատկերագրական արվեստը
Խաչի վրա փառքերի Տերը Տիրամորը հանձնեց Հովհաննես ավետարանչի խնամքին (Հովհաննես 19:26-27): Եկեղեցական ավանդության համաձայն ՝ Ամենասրբուհի Կույսը Տիրոջ խաչելությունից հետո Հովհաննես ավետարանչի խնամքի ներքո ապրում է ևս տասնհինգ տարի: Երբ հասավ ժամանակը, որ Սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան՝ այս անգամ տալով Կույսին երկրից .....
Խաչելության պատկերի խորհրդավոր արտահայտությունը
Տերունական մանրանկարների շարքում «Խաչելություն» թեման ամենատարողունակն ու ընդգրկունն է: Քրիստոսի տնօրինական գործունեությունն ավարտվում է խաչով: Խաչափայտին գամված Քրիստոսով հաստատվում է կյանքի հաղթանակը մահվան վրա: Խաչելությունը նկարագրված է բոլոր չորս ավետարաններում (Մատթեոս 27:32-44; Մարկոս 15:21-32; Ղուկաս 23:26-43; Հովհաննես 19:17-27): Քրիստոնեական արվեստում «Խաչելության» թեմայի պատկերագրական կերպը մինչև իր լիարժեք և վերջնական ձևավորումն .....
Մատնության թեման պատկերների խորհրդաբանությունում
Հայկական մանրանկարչությունում մատնության հնագույն պատկերը գտնում ենք Վազգեն Վեհափառի Երևանի Մատենադարանին նվիրած և Վազգեն Վեհափառի Ավետարան անվանվող 10-րդ դարի առաջին կեսին գրված № 10780 ձեռագրում: Խորհրդավոր ընթրիքից և Ոտնլվայից հետո Հիսուս աշակերտների հետ իջնում է Գեթսեմանի և նրանց դիմելով՝ ասում. «Նստեք այստեղ, մինչև որ գնամ աղոթեմ» (Մատթ. 26:36): Աղոթքին հաջորդում է մատնությունը: Մատթեոս, Մարկոս և Ղուկաս ավետարանիչները գրում են, .....
Տասը կույսերի առակի պատկերագրությունն ու խորհուրդը
Ծաղկազարդին Երուսաղեմ հաղթական մուտքով սկսվում է Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին՝ Չարչարանաց շաբաթը, որն անվանվում է Ավագ շաբաթ: Ավագ երեքշաբթի ընթերցվում է տասը կույսերի առակը, որին էլ նվիրված է այդ օրվա խորհուրդը: Առակում ասվում է, որ հարսանյաց օր էր, և տասը կույսեր, լապտերներ առած, ելան դիմավորելու փեսային: Կույսերից հինգն իմաստուն էին, իսկ մյուս հինգը՝ հիմար: Իմաստունները լապտերների հետ ամաններով ձեթ վերցրեցին, իսկ հիմարները՝ ոչ: Փեսան .....
«Թզենու անիծումը» առակի պատկերագրական կառուցվածքը
Քրիստոսի առակները մանրանկարչության մեջ հազվադեպ են պատկերվել: «Թզենու անիծումը» այլաբանական առակը (Մատթ. 21:19-20) ներկայացնող նկարները հիմնականում ունեն պատկերագրական պարզ կառուցվածք. Քրիստոս կանգնած թզենու դիմաց նայում է ծառին, ծառը բազմատերև ու սաղարթախիտ է, բայց անպտուղ: Այստեղ արտացոլված է ավետարանական այն պատմությունը, որտեղ պատմվում է, թե Հիսուս Երուսաղեմ վերադառնալիս քաղց զգաց, ճանապարհի վրա մի թզենի տեսավ, մոտեցավ նրան, բայց .....
Ծաղկազարդ. «Մուտք Երուսաղեմ» պատկերի խորհուրդը
Ավետարանական պատկերները պատմում են Հիսուսի երկրային կյանքի դրվագները, ներկայացնում անհասանելին ու անտեսանելին: Նկարները օգնում են հավատացյալին ըմբռնելու աստվածայինը և տեսանելի կերպով հետևելու Հիսուս Քրիստոսի կյանքի պատմությանը: Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության գլխավոր և վերջին իրադարձությունները ծավալվում են Երուսաղեմում: Խաչելությունից առաջ Քրիստոսի վերջին անգամ Երուսաղեմ գալն անվանվում է Մուտք Երուսաղեմ: Երանելի ավետարանիչները, .....
Սամսոնի պատկերի խորհրդաբանական մեկնությունը
Պատկերագրության մեջ Սամսոնի պատկերներում մակերեսի ձևի միջոցով շեշտվում է այն փաստը, որ նա ուժեղ մարդ է: Սակայն կան և այնպիսի դեպքեր, երբ չափերի տարբերությունները չեն կարող բացատրվել և դրա ամենազարմանալի օրինակը կարելի է համարել Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու արևմտյան ճակատի վրա փորագրված Քրիստոսի դիմապատկերը, որը փոքր է Գագիկի դիմապատկերից: Դա ակներևաբար սխալ է, մի սխալ, որը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ բոլոր դիմապատկերները փորագրվում .....
Եղիա մարգարեի պատկերային դրսևորումները
Եղիա մարգարեի պատմությունը գրված է Աստվածաշնչում Թագավորությունների 3-րդ և 4-րդ գրքերում: Նա այն երկու մարդկանցից մեկն է (մյուսը Ենոքն է), որոնց մասին Աստվածաշնչում գրված է, թե երկինք են «փոխադրվել» առանց մահանալու (Ծննդ. 5:18-24): Աստված երկրի վրա Եղիային բազում հրաշագործություններով փառավորելուց հետո հրեղեն կառքով ու մրրիկով տանում է երկինք: Նա բարձրանում է երկինք Եղիսեի աչքի առաջ՝ առանց մարդկային բնական մահով մեռնելու: Եղիա մարգարեի .....
Ս. Գրիգոր Տաթևացուն պատկերող դիմանկարչական արվեստը
Ս. Գրիգոր Տաթևացուն ներկայացնող պատկերներն օժտված են կերպարը բնորոշող գծերով: Նրա իրական նկարից բացի, հետագա դարերում ստեղծվել են տարբեր պատկերներ՝ Ս. Գրիգոր Տաթևացին իբրև գիտնական, մանկավարժ, փիլիսոփա, երաժիշտ և այլն: Դիմանկարները սրբապատկերի ժանրին պատկանող ստեղծագործություններ են, որոնք հոգևոր բովանդակություն են կրում: 1449թ. նկարազարդված «Մեկնութիւն Դաւթի սաղմոսների» ձեռագրում (№ 1203) պատկերված է Ս. Գրիգոր Տաթևացու դիմանկարը: .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․