Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ժուժկալություն
Հայր Սերենիոսի մասին ասում էին, թե շատ էր աշխատում և օրական երկու պաքսիմատ էր ճաշակում: Նրա մոտ եկավ նրա գործակից հայր Իովը, որը նույնպես մեծ ճգնավոր էր, և ասաց նրան. «Իմ խցում ես իմ կարգով եմ ընթանում, սակայն երբ դուրս եմ գալիս` եղբայրներին եմ հավասարվում»: Եվ հայր Սերենիոսը նրան ասաց. «Եթե քո խցում ժուժկալես` մեծ առաքինություն չէ: Մեծ առաքինություն կլինի, երբ քո խցից դուրս դա անես»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Վիճել սիրող համառ մարդը
Մեզնից յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ հանդիպել է այնպիսի մարդու, ում համար վեճի ընթացքն ավելի կարևոր է, քան ճշմարտությունը: Նման մարդիկ միշտ և ամենուրեք ամեն առիթով վիճում են: Հենց այդպիսի մի մարդ էր ապրում գյուղերից մեկում: Նա անասելի տաքարյուն և համառ էր, իր պերճախոսությունը ցուցադրելու ոչ մի առիթ բաց չէր թողնում և բոլորի հետ վիճում էր: Արդարության համար պիտի նշենք, որ նա առաջնակարգ վիճող էր, և կյանքում ոչ մի լեզվակռվում չէր .....
Զղջման արտասուքների մասին
Ոմն եղբայր հարցրեց Աբբա Անտոնիոսին և ասաց. «Ի՞նչ անեմ իմ մեղքերի հետ»: Ծերն ասաց. «Ով կամենում է փրկվել մեղքերից, հառաչանքներով միայն կազատվի դրանցից»: Նույն ինքը դարձյալ ասաց. «Լա՛ցն է այն ճանապարհը, որ ցույց տվեց մեզ  Սուրբ Գիրքը: Մեր հայրերն ասացին. «Լացե՛ք, որովհետև դրանից բացի ուրիշ ճանապարհ չկա»: Եթե ընկնես մեղքի մեջ և ետ դառնաս դրանից, սկսես տրտմել և ապաշխարել, տե՛ս, մինչև մահվանդ օրը չդադարեցնես առ Տեր տրտմությունն .....
Պահպանեք կյանքի կանթեղը
Պորֆիրիոս ծերն իր հոգեզավակներից մեկին ասաց, որ նա այսքան տարի կապրի: Երբ այդ մարդն իր առողջությունը վտանգի ենթարկեց, ծերը հայտարարեց, որ նա կարող էր մահանալ: Տարակուսանքով լի այն հարցին, թե դա ինչպես է համապատասխանում նախկինում ասվածին, ծերը պատասխանեց. «Այն, ինչ քեզ ասացի՝ ճշմարիտ է: Ոչինչ չի փոխվել: Քո կյանքի կանթեղն այնքան տարիների ձեթ ունի, որքան քեզ ասացի: Բայց եթե դու այն շրջես, ապա ձեթը կթափվի և կանթեղը կհանգչի: Այդպիսին է կյանքը: .....
Պոռնկությունից զգուշանալու մասին
Աբբա Պոլիքրոնիոսը մեզ պատմեց և ասաց. «Պենթուկլայի միաբանությունում մի եղբայր կար` սաստիկ զգոն, որը պոռնկության պայքարի մեջ էր: Երբ շատ ծանրացավ պայքարը նրա վրա, ելավ վանքից և գնաց Երիքով` կատարելու իր ցանկությունը, իսկ երբ մտավ պոռնկանոցի ներքնատունը, նույն պահին ամբողջովին բորոտեց: Տեսնելով, որ ինքը արժանին ստացավ, Աստծուց գոհացած՝ վերադարձավ իր վանքը և ասաց. «Աստված բերեց ինձ վրա այս խրատը, որպեսզի իմ հոգին փրկվի»:   «Սուրբ .....
Միևնույն խնդրանքը
Թագավորի մոտ միևնույն խնդրանքով երեք չքավոր են գալիս, որոնցից երկուսին օգնում է, իսկ երրորդին դատարկաձեռն ետ ուղարկում: Պալատականները չեն հասկանում և զարմանում են, թե ինչո՞ւ արքան այդպես վարվեց, երբ երեքն էլ չքավոր էին և միևնույն խնդրանքն ունեին: Եվ թագավորը պատասխանում է. - Առաջինին հագուստ տվեցի, որովհետև կիսամերկ էր, երկրորդին էլ նվիրեցի, որովհետև իր երեխան էր մերկ, իսկ երրորդը, թեև ավելի աղքատ էր, բայց իր փափկասիրության, փառքի ու անվան .....
Հանդարտ լինելու մասին
Հայր Մովտոյիսն ասաց. «Եթե կամենում ես բնակվել անապատում, կամ մեկ այլ տեղ, ուր չի հասնում ամբոխը, կամ վանքում` բազում եղբայրների մեջ, և ինչ­որ մեկը հյուր գա այնտեղ, դու պարտավոր ես ընդունել նրան, քանզի նա հանգստյան տեղ չունի, իսկ եթե բազմության հետ ես և չես ընդունում նրան` քո խորհուրդները քեզ չեն նեղի, որովհետև նա մեկ այլ տեղ կգտնի հանգստի համար, իսկ եղբայրների բազմությունը քեզ հովանի կլինի, և կարող ես ապահով հանգչել»:   «Սուրբ .....
Ոչ սիրելի աշակերտը
Ուսումնական տարվա սկզբին վեցերորդ դասարանի դասղեկը կանգնած էր իր նախկին հինգերորդցիների առջև: Նա մի հայացք նետեց դասարանին և ասաց, որ նրանց բոլորին հավասարապես սիրում է և ուրախ է կրկին տեսնել: Դա մեծ սուտ էր, քանի որ նստարաններից մեկի վրա կծկված մի տղա էր նստած, որին ուսուցչուհին չէր սիրում: Ուսուցչուհին նախորդ տարի էր ծանոթացել այս դասարանի հետ և դեռ այն ժամանակ էր նկատել, որ այդ տղան իր համադասարանցիների հետ չի խաղում, նրա հագուստը կեղտոտ .....
Անընչություն
Սրբերից մեկը` Փիլագրիոս անունով, բնակվում էր Երուսաղեմում և գործում էր, որ իր հացը վաստակի: Մինչ փողոցում վաճառում էր իր ձեռագործը, ահա մեկը գցեց իր քսակը, որի մեջ հազար դահեկան կար: Ծերը, գտնելով այն, մնաց նույն տեղում` ասելով թե` ով կորցրեց, նորից գալու է այս տեղը: Եվ նա եկավ` լալով ու արտասվելով: Ծերը տեսնելով նրան՝ մի կողմ տարավ և քսակը տվեց նրան: Իսկ այն մարդը բաց չէր թողնում նրան` կամենալով գեթ մի բանով վարձահատույց լինել, իսկ սուրբը չէր .....
Ո՞ւմ եմ պետք
Կենդանիներ վարժեցնող կրկեսի աշխատակիցը գժտվում է բոլորի հետ և հուսահատ հեռանում անտառ, որտեղ արջի երկու քոթոթ է տեսնում, որոնք թփուտներում վախվորած թաքնվում են: Այս մարդն ինքն իրեն ասում է. - Ո՞ւմ եմ պետք, ոչինչ չի ստացվում, չեմ կարողանում նաև այլ աշխատանք գտնել, անհաջողությունները մշտապես հետապնդում են: Բոլորն ինձ նախատում և քննադատում են: Կմնամ այստեղ, թող արջերի մայրը գա և ինձ հոշոտի, միգուցե այդպես օգտակար լինեմ: Պահապան հրեշտակը .....
Դեպի կատարյալ առաքինություն
Ծերն ասաց. «Եթե մենակյացը կամենա երկու բան ատել` նա կկարողանա ազատվել այս աշխարհից»: Եղբոր հարցին, թե՝ ի՞նչ բան է այդ, պատասխանեց. «Մարմնական հանգիստն ու սնափառությունը»: Նաև ասաց. «Մարդու բարկությունը բնական է` եթե ախտերից չէ, այլ ախտի վրա զայրանալու ու այն արմատախիլ անելու պատճառով է: Բնական է մարդու քաղցը` եթե մարմնի կարիքից է, և ոչ թե` ախտերից: Ինչպես Դավիթն է ասում. «Ով ծածուկ խոսեց իր ընկերոջ դեմ, նրան բացեիբաց հալածեցի, .....
Իմաստուն ծերունին և մեծամիտ հարևանը
Փոքրիկ քաղաքում մի ծերունի էր ապրում, ում բոլորը սիրում և հարգում էին: Շատերն էին գալիս նրա հետ զրուցելու, խորհուրդ հարցնելու կամ խնդրելու, որ իրենց վեճը լուծի: Իմաստուն ծերունին հայտնի էր իր խաղաղասիրությամբ և սրտաբացությամբ, երբեք ոչ ոքի հետ չէր վիճում և ուրախ էր իր տանը հյուրեր ընդունել: Մի անգամ հյուր եկավ նրա հարևանը, որ ունևոր, ամբարտավան ու նախանձ մարդ էր: Նա շատ կարևոր մարդու տեսք ուներ և անասելի հպարտ էր իրենով: Առանց բարևելու, հենց .....
Հրեշտակներին ընկերակիցը
Երկու վանական ապրում են մարդկանցից հեռու մի վայրում: Նրանցից մեկը զբաղվում է նաև հողագործությամբ և բանջարեղեն աճեցնում: Երբ մի օր տեսնում է, թե հրեշտակներն ինչպես են եկել մյուս վանականի մոտ ու նրան են ցույց տալիս դեպի Երկնային Արքայություն բարձրացող աստիճանները, բարձրաձայնում է իր մտածումները. - Ինքս այսքան գործեր արեցի, բանջարեղեն աճեցրեցի, մարդկանց բաժանեցի, բարեպաշտությամբ ապրեցի, բայց հրեշտակները եկան նրա հետևից, ով ոչնչով աչքի .....
Ննջեցյալների հիշատակի մասին
Երանելի Հովհաննես հայրապետն ասում էր, թե պետք է ննջեցյալների հոգիների համար պատարագ մատուցել, քանզի դա մեծ մխիթարություն է նրանց հոգիների համար, և հարկավոր է առանց երկմտության կատարել. և ասածը հիմնավորեց հետևյալ պատմությամբ: Ոչ շատ ժամանակ առաջ մի պարսիկի գերի տարան Պարսկաստան և փակեցին Անհուշ կոչվող  բանտում:  Ոմանք  ազատվելով այդ բանտից` եկան Կիպրոս, և այն պարսիկի տոհմակիցները հարցրին նրանց, թե արդյոք տեսե՞լ են նրան: Նրանք .....
Դժոխքի մասին
Թագավորը մի անգամ մի խենթի հանդիպեց և հարցրեց նրան, թե որտեղից է գալիս: - Դժոխքից,- պատասխանեց Աստծո խենթը: - Եվ ի՞նչ էիր այնտեղ անում: - Ուզում էի կրակ գտնել, որ ծխամորճս ծխեմ: - Ու ի՞նչ, ծխեցի՞ր: - Ոչ, այնտեղի թագավորն ասաց, որ ինքը կրակ չունի: - Ինչպե՞ս թե, չեմ հավատում, որ դժոխքում կրակ չկար,- զարմացավ թագավորը: - Ես էլ զարմացա,- պատասխանեց երանելին,- բայց դժոխքի տերն ասաց, որ իրենց մոտ կրակ չկա, յուրաքանչյուրն իր սեփականն է այնտեղ բերում: .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․