Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հնազանդության մասին
Ոմն եղբայր նեղվեց մեկից և վեր կենալով գնաց մի ծերի մոտ և ասաց նրան. «Տրտում է հոգիս, հա՛յր»: «Ինչո՞ւ, եղբա՛յր», – հարցրեց նրան ծերը: Պատասխանեց նրան եղբայրը և ասաց. «Որովհետև ինձ խիստ տրտմեցրեց մեկը, և դևն ինձ գրգռում է` առավելապատիկը հատուցել նրան»: Ծերը նրան ասաց. «Եթե լսես ինձ և հնազանդվես` ինչ որ ասեմ, Աստված կփրկի քեզ քո այդ ախտից»: Իսկ նա ուխտեց անել` ինչ որ ասի: Ծերը նրան ասաց. «Գնա՛ քո սենյակը, աղոթի՛ր ամբողջ սրտով .....
Ի՞նչ ես փնտրում
Մի անգամ քաղաքի դարպասների մոտ նստած ծերունուն մի պատանի մոտեցավ և հարցրեց. - Ոչ մի անգամ այստեղ չեմ եղել: Ասա՛ ինձ, ծերունի՛, ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում: Ծերունին հարցով պատասխանեց նրան. - Իսկ ինչպիսի՞ մարդիկ էին ապրում այն քաղաքում, որտեղից հեռացար: - Չար ու եսասեր մարդիկ էին: Հենց այդ պատճառով էլ ուրախությամբ հեռացա այնտեղից: - Այստեղ ճիշտ նույնպիսի մարդկանց կհանդիպես,- պատասխանեց նրան ծերունին: Քիչ անց մեկ այլ երիտասարդ .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Ոմն ծեր, բազում տարիներ ճգնելով, Աստծո շնորհներով պաշտպանվում էր դևերի պատերազմներից, որի համար էլ ուրիշներին չէր հավատում և ասում էր. «Ի՞նչ կարող է անել դևը»: Տիրոջ թույլտվությամբ նրան երևաց դևը և ասաց. «Ինչո՞ւ ես  հայհոյում ինձ, ի՞նչ մեղք եմ գործել քո հանդեպ: Ահա քառասուն տարի ևս ժամանակ ունես ապրելու, կգտնեմ պահ, որպեսզի քեզ նեղեմ»: Այս ասելով` դևն անհետացավ: Իսկ նա ապշած՝ ասաց իր մտքում. «Ինչպե՞ս կարող եմ քառասուն տարի կռվել .....
Որտե՞ղ աղոթել
Մի անգամ ուխտավորներից մեկն օպտինյան աբեղա Վասիլիին հարցրեց. «Աստված ամենո՞ւր է»: «Այո՛»,- պատասխանեց նա: «Մենք ամենուր կարո՞ղ ենք աղոթել»: «Իհա՛րկե»: «Հապա չորս եկեղեցին ձեր ինչի՞ն է հարկավոր: Մի՞թե վանականները չեն կարող իրենց խցերում աղոթել, իսկ մենք՝ տանը: Աստված մեր հոգում է»: Այնժամ հայր Վասիլին շատ կարևոր խոսքեր ասաց. «Յուրաքանչյուր աղոթք լավ է, օգտակար և գովելի, բայց տանն ու խցում արված աղոթքը կարելի .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Վանական միաբանության մի առաջնորդ կար, որն իր հետ մոտ երկու հարյուր  եղբայրներ ուներ: Սա անչափ փառաբանված էր մարդկանցից: Սրան հյուր եկավ Քրիստոս` ծեր աղքատի տեսքով, աղերսեց դռնապանին, որպեսզի նա տեղեկացնի վանահորը, թե ոմն աղքատ ծեր` քո երբեմնի ծանոթը և ընկերը, եկել է և դռան մոտ      է: Դռնապանը խիստ դժվարությամբ կարողացավ մտնել հոր մոտ և ասաց նրան այդ մասին: Հայրը բարկանալով՝ ասաց նրան. «Չգիտե՞ս և չե՞ս տեսնում, որ շատերի հետ .....
Կիրակի օրը պատվելու մասին
Կիրակի օրը վաստակած փողը կրակ է, որը կխժռի նաև մնացածը: Աշխատիր որքան ուզում ես, բայց Աստված կտա այնքան, որքան հարկ կհամարի: - Ինչո՞ւ ես կիրակի օրն աշխատում,- մի վաճառական հարցրեց արհեստավորին: - Որովհետև աղքատ եմ,- պատասխանեց վերջինս: - Քանի՞ տարի ես աշխատում: - Ողջ կյանքս: - Սակայն չես հարստացել: Եկ պայմանավորվենք, որ կպահես կիրակի օրը: Վեց օր ջանասիրաբար աշխատիր, իսկ կիրակի օրը եկեղեցի գնա: Կես տարի անց կայցելեմ քեզ և եկեղեցի հաճախելու .....
Անընչության մասին
Հայր Սիլովանեի մասին ասում էին, թե նրա աշակերտները առանց նրա հրահանգի քանդեցին պարտեզի ցանկապատը և դեպի դուրս տանելով` ընդարձակեցին այն: Երբ ծերն այդ իմացավ, ուսին գցեց իր մաղախը, դուրս եկավ նրանց մոտ և ասաց. «Աղոթե՛ք ինձ համար, եղբայրնե՛ր» և գնաց: Իսկ նրանք, երբ տեսան նրան այդպես, վազեցին ընկան նրա առջև և ասացին. «Ի՞նչ եղավ, հա՛յր, ասա՛ մեզ»: Ծերն ասաց. «Ետ չեմ դառնա և ոչ էլ այստեղ կմնամ, եթե դուք չքանդեք պարտեզի ցանկապատը և չդնեք .....
Ավելի լավ կյանք
Մի դերասան շատ է տրտմում իր կյանքի ընթացքից և մտածում, որ եթե կյանքն ամբողջովին Աստծուն հանձնի, ապա Աստված իրեն ճգնավոր պիտի դարձնի և տխուր-տրտում, դժգույն կյանք պիտի ապրի և գնում է հեռավոր մի վանք: Երփներանգ ծաղիկներով լեցուն դաշտում հանդիպում է ծեր վանականին ու հարցնում. - Շա՞տ դժգույն է կյանքը, երբ այն ամբողջովին Աստծուն ես հանձնում: Ծեր վանականը պատասխանում է. - Ո՛վ անմիտ, այս դաշտում տեսնո՞ւմ ես երփներանգ ծաղիկները: - Այո՛, տեսնում .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմանք եկան հայր Փիլիկիոսի մոտ և ասացին. «Մեզ խոսք ասա՛, հա՛յր»: Եվ նա նրանց ասաց. «Նախկինում ծերերից խոսք էին խնդրում գործադրելու համար, և Աստված խնդրողների համար ծերերին խոսք էր տալիս, բայց այժմ ծերերի մոտ խոսք չկա, որովհետև ոչ ոք գործադրելու համար չի խնդրում, այլ` գիտենալու, որպեսզի իրեն գիտուն ցույց տա»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Կյանքը մի բուռ գույնզգույն քար է
Մի մարդ գետափին գույնզգույն քարերով լի մի մեծ քսակ գտավ: Վերցրեց ու սկսեց այդ քարերը գետը նետել, դրանցով թռչուններին խփել, զվարճանում էր քարերն այս ու այն կողմ շպրտելով: Եվ ահա երբ ընդամենը երկու-երեք քար էր մնացել քսակում, հարևանը հանդիպեց նրան: Տեսավ քարերն ու հարցրեց. «Որտեղի՞ց քեզ այդ քարերը: Դրանք շատ թանկարժեք են»: Սա լսելով, մարդը նետվեց աննպատակ կորսված քարերը փնտրելու, բայց արդեն շատ ուշ էր որևէ բան վերադարձնելու համար: Կյանքը .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Աբբա Դանիել Սկյութացին մանկությունից ի վեր բնակվում էր Սկյութիայում: Հարձակվեցին բարբարոսները և գերեցին նրան. և նրանց հետ գնալիս ոմն քրիստոսասեր նավապետ փրկեց նրան բարբարոսներից: Երկու տարի անց կրկին եկան և հետ տարան նրան: Վեց ամիս մնաց նրանց մոտ և փախավ, դրանից հետո երեք անգամ բարբարոսները հարձակվեցին և գերի տարան նրան: Գերեվարող բարբարոսներից մեկը նստած էր ջրի մոտ, և աբբա Դանիելը վերցրեց քարն ու հարվածեց այլազգուն, և նա մեռավ այդ հարվածից: .....
Խոնարհության և հեզության մասին
Հայր Գաբրիելի հետ նստած էինք նրա խցի մոտ, երբ մի քահանա անցավ մեր մոտով: Հայրն ինձ կամացուկ հարցրեց. «Ուզո՞ւմ ես մի լավ թափ տամ այս քահանային»: Ես վախեցա ու շունչս պահեցի: Ծերը կոպտորեն վիրավորեց նրան: Քահանան հանգիստ լսեց, ասաց, որ ինքն ավելի վատն է և ավելի մեծ զայրույթի է արժանի: Այնժամ Հայր Գաբրիելը սիրով գրկեց նրան և իր եղբայրն անվանեց:   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը   .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Հայր Աղաթոնի մասին ասում էին, թե գնաց մի անգամ քաղաք` վաճառելու իր ձեռագործը և գտավ փողոցում ընկած մի հիվանդ օտարականի, որ խնամակալ   չուներ: Ծերը, տուն վարձելով, տարավ նրան այնտեղ և չորս ամիս սպասավորեց նրան իր ծախսով, մինչև առողջացավ հիվանդը, և հետո միայն ծերը վերադարձավ իր սենյակը:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Աստծու դատաստանները
Մի ճգնավոր, տեսնելով աշխարհում եղող անիրավությունը, Աստծուն խնդրում էր բացահայտել, թե արդար ու առաքինասեր մարդիկ ինչու էին փորձանքների հանդիպում և անարդարացիորեն տառապում այն պարագայում, երբ անիրավ ու մեղավոր մարդիկ հարստանում էին ու հանգիստ ապրում: Երբ ճգնավորն աղոթում էր այդ գաղտնիքը բացահայտելու համար, լսեց մի ձայն, որ ասում էր. «Մի՛ քննիր այն, ինչ հասու չէ մտքիդ և իմացությանդ: Սակայն քանի որ ցանկացար իմանալ, գնա՛ աշխարհ, նստիր .....
Հնազանդության մասին
Ծերն ասաց. «Տիրոջ կողմից ասված է, թե` նախապես վշտեր և նեղություններ կունենաք, քանզի ամեն գործի սկիզբը տառապանքներով է լինում, և ամեն ոք, ով գործը սկսելիս փախչի վշտերից, նա կզրկվի Աստծո գիտությունից, քանզի աստվածային գրերի ուսման սկիզբը երիտասարդների մոտ առավել ևս չարչարանքով է լինում: Այսպես և կրոնավորն  է տքնությամբ  ձեռք բերում հնազանդություն և այդպիսով նա դառնում է Աստծո որդի և Քրիստոսի ժառանգակից: Քանզի այս է պահանջում Քրիստոս .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․