Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Տիկի՛ն
Կառքից իջնում է շքեղ հագուստներով մի կին՝ գլխին լայնեզր, զարդարված գլխարկ և ինքնագոհ մոտենում մի բարձրաստիճան սպայի և ասում. -Պարո՛ն, այսօրվա պարահանդեսի ժամանակ մի քանի մտահաղացումներ ունեմ, որոնք մեծ հիացմունք կպատճառեն և՛ ինձ, և՛ բոլորին, իսկ դուք կպարե՞ք ինձ հետ: Սպան պատասխանում է. -Տիկի՛ն, սթափվե՛ք, մի՞թե չտեսաք՝ այստեղ հավաքված չարաճճի երեխաները կրակե գնդիկներ նետեցին ձեր գլխարկի վրա: Այն այրվում է և շուտով ձեր մազերը կբոցավառվեն... Այնուհետև .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Հայր Մատոյեն ասաց, թե իր մոտ եկավ մի եղբայր և հարցրեց, թե՝ եղբորը դատելն է ավելի չա՞ր, թե՞ պոռնկությունը: Ինքը նրան պատասխանեց. «Խիստ ծանր է այդ ասածդ, եղբա՛յր»: Եղբայրն ասաց. «Հապա ինչպե՞ս է, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Ընկերոջը դատելը չար բան է, բայց հեշտ է բուժումը, քանզի նա, ով դատել է, կընկնի դատ­ված ընկերոջ ոտքերը և կասի. «Թողությո՛ւն տուր ինձ», և նույն պա­հին էլ կսրբվի, իսկ պոռնկությունը բնական մահ է և դժվար քավելի»:   «Սուրբ .....
Լոնգինուս բժշկողը
Երբ դեռ եգիպտական անապատներն «անապատական» կոչվող սրբերի համար բնակավայր էին ծառայում, մի կին, ով կրծքի չարորակ հիվանդությամբ էր տառապում, ուղևորվեց նրանցից մեկին՝ աբբա Լոնգինուսին, գտնելու: Ասում էին, որ այդ մարդը սրբի ու բժշկողի համբավ ուներ: Մի անգամ այդ կինը գնում էր ծովի ափով ու հանկարծակի հենց աբբա Լոնգինուսին հանդիպեց, ով փայտի կտորներ էր հավաքում խարույկի համար: Նա հարցրեց անծանոթին. - Հա՛յր Սուրբ, չգիտե՞ս արդյոք, թե որտեղ .....
Սուտը
Պատարագն ավարտելով՝ քահանան հայտարարեց. - Հաջորդ կիրակի ձեզ հետ եմ խոսելու ստի թեմայով: Որպեսզի ձեզ համար ավելի հասկանալի լինի, թե խոսքն ինչի մասին է լինելու՝ տանը Մարկոսի ավետարանի տասնյոթերորդ գլուխը կարդացեք: Հաջորդ կիրակի, քարոզն սկսելուց առաջ, քահանան ասաց. - Խնդրում եմ ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր կարդացել են տասնյոթերորդ գլուխը: Համարյա բոլոր ներկաները ձեռք բարձրացրեցին: - Այ հենց ձեզ հետ էլ ցանկանում եմ ստի մասին խոսել,- .....
Կեղծ հավատը
Մի կին քահանային հարցրեց, թե կարելի՞ է արդյոք գուշակություններին ու աստղագուշակներին հավատալ: - Չի կարելի,- պատասխանեց հոգևորականը,- որովհետև դա մեծ մեղք է: - Բայց վերջերս աստղագուշակում կարդացի, որ անհաջող օր է լինելու և այդպես էլ եղավ. շուկայում քաշի մեջ խաբեցին, աշխատավայրում տհաճություններ պատահեցին, ընկերուհուս հետ էլ վիճեցի,- ասաց կինը: - Իսկ դու մի հավատա,- ասաց քահանան,- և այն քեզ վրա ոչ մի իշխանություն չի ունենա: Քանզի ուղղափառ .....
Ճագարը
Գյուղացու ճագարը վանդակից փախավ: Ցատկոտում էր մի կողմից մյուս կողմն ու գյուղացին չէր կարողանում բռնել դրան: Աղմուկը լսելով՝ հարևանը եկավ: Գյուղացու հետ միասին սկսեցին ճագարին բռնել: Կենդանին ցատկոտելով թփերի մեջ մտավ, հարևանն էլ՝ ետից: Պայքարի աղմուկ լսվեց, ճյուղերի կոտրվելու ձայն, հետո ամեն ինչ լռեց: Ճագարի տերը, ոչինչ չտեսնելով, բայց ենթադրելով, որ ճագարը բռնված է, հարցրեց. - Դե ի՞նչ: Հե՞շտ բռնվեց: - Այո, հեշտ բռնվեց, բայց ահա պահելն է .....
Ավելորդ գիտելիք
Ծեր վանականներից մեկը մյուսի մոտ եկավ, որպեսզի միասին այցելեն աբբա Հովսեփին: Եկողը խցի տիրոջն ասաց. - Աշակերտիդ ասա, որպեսզի ավանակին պատրաստի մեզ հետ ճանապարհ ելնելու համար: Տերը պատասխանեց. - Կանչիր նրան ու ասա, թե ինչ ես ուզում: - Իսկ նրա անունն ի՞նչ է,- հարցրեց եկողը: - Չգիտեմ,- պատասխանեց տերը: - Որքա՞ն ժամանակ է քեզ հետ ապրում, որ նրա անունը չգիտես,- կրկին հարցրեց եկողը: - Երկու տարի,- պատասխանեց տերը: - Եթե աշակերտդ երկու տարի քեզ .....
Մեղքի մեջ մատուցված Պատարագը
Մի անգամ Հելենոպոլսի ապագա եպիսկոպոս Պալադիոսը որոշեց սուրբ Մակարիոս Ալեքսանդրիացուն այցելել: Նրա խցին մոտենալով՝ դռան մոտ պառկած մի հիվանդի տեսավ: Դա հարևան գյուղի քահանան էր, ում գագաթոսկրը բացվել էր մաշկի քաղցկեղից: Տառապյալի հետ խոսելուց հետո Պալադիոսը զարմացավ, թե իր ողորմածությամբ հայտնի ու հրաշքներ գործելու շնորհով օժտված աբբա Մակարիոսը ոչ միայն չի բժշկել հիվանդին, այլ նույնիսկ չի ցանկացել տեսնել նրան: Խուց մտնելով Պալադիոսը .....
Հինգ կիլոմետր
Մի գյուղացի Աստծուն խնդրում է, որ օգնի իրեն, որպեսզի հասնի մոտակա քաղաքը, որը 10 կիլոմետր հեռու է լինում և առավոտյան նստում է ճանապարհի մոտ գտնվող մի ծառի կոճղի վրա ու սպասում: Այդպես համարյա մինչև երեկո սպասում է, այնուհետև հիասթափված սկսում է ճամփա ընկնել, որպեսզի հասնի մոտակա քաղաքը: Քայլելով անցնում է 5 կիլոմետր և հոգնում է: Հեռվում նկատում է մի կառք ու կառապանի և ուրախանում է: Բայց կառապանն էլ  սրտնեղած ասում է. - Աստծուն խնդրեցի, որ .....
Ժուժկալության մասին
 Եգիպտոսի վանքում խնդիր առաջացավ եղբայրների մեջ: Մինչ ամենքը մի բան ասում էին, եղբայրներից մեկը ոչ մի բան չխո­սեց: Եվ երբ տեղից վեր կացավ, եղբայրները նրան ասացին. «Ինչո՞ւ բոլոր եղբայրները խոսեցին, իսկ դու ոչինչ չասացիր»: Նա դարձյալ լռեց, և երբ շատ պնդեցին, ասաց. «Այսպես ասացի իմ մտքում. «Եթե այս քարը, որ իմ տակ է, որևէ բան ասի, ես ևս կասեմ, իսկ եթե ոչ` կլռեմ», և այդպես էլ լռեցի ու ոչինչ չասացի»:   «Սուրբ հայրերի վարքն .....
Հազարի տերևները
Մի երիտասարդ վանական հազարի տերևներն էր լվանում: Նրան մոտեցավ ավելի փորձառու եղբայրներից մեկն ու կամենալով փորձել նրան՝ ասաց. - Կարո՞ղ ես պատմել, թե ինչ էր խոսվում առավոտյան քարոզի ժամանակ: - Չեմ հիշում,- խոստովանեց երիտասարդ վանականը: - Էլ ինչո՞ւ էիր քարոզը լսում, եթե միևնույն է, չպետք է հիշեիր: - Նայիր, եղբա՛յր, ջուրը լվանում է այս հազարի թերթիկները, բայց չի մնում դրանց վրա,- պատասխանեց վանականը,- սակայն հազարն այնուամենայնիվ մաքրվում .....
Աղվեսը
Քրիստոնեական հին ժամանակներում, երբ շատ մեծ վանքեր կային Եգիպտոսում, մի վանական ընկերություն էր անում մի անուս ու հասարակ գյուղացու հետ: Մի անգամ գյուղացին ասաց վանականին. - Ես էլ եմ այս աշխարհն արարող Աստծուն պաշտում: Ամեն երեկո այծի կաթ եմ լցնում ափսեի մեջ ու դնում արմավենու տակ: Աստված գիշերը գալիս ու խմում է իմ դրած կաթը: Այն շատ է դուր գալիս Նրան: Դեռ ոչ մի անգամ ափսեի մեջ կաթ չի մնացել: Այս բառերը լսելով՝ վանականն սկսեց ծիծաղել: Նա .....
Աստիճանը
Մի երիտասարդ տղամարդ ողջ սրտով ընդունեց ուղղափառ հավատն ու իր հետ կնոջն ու դստերն էլ Եկեղեցի բերեց: Նա ջանասիրությամբ զբաղվում էր հոգևոր կյանքով և սովորում ուղղափառության ճշմարտությունները: Սակայն մի քանի տարվա բարեպաշտ կյանքից հետո նրա հավատն սկսեց նկատելիորեն թուլանալ: Նրա սրտում կասկածներ հայտնվեցին եկեղեցական ավանդությունների և դավանաբանական հարցերի վերաբերյալ: Եվ միևնույն ժամանակ կրկին հետաքրքրություն առաջացավ արևելյան պաշտամունքների .....
Ո՞վ ես դու
Մի մարդ մոլորվեց անտառում ու դուրս եկավ մի ճգնավորի հյուղակի մոտ: Ողջունելով նրան՝ հարցրեց. - Ո՞վ ես դու: - Ես դու եմ,- լսեց ի պատասխան: - Ոչ, այդպես չի լինի: Ես ես եմ, իսկ դու դու ես: - Լավ,- համաձայնեց ճգնավորը,- Ես ես եմ, իսկ դու ես եմ: - Ոչ, ոչ,- կրկին առարկեց հյուրը,- պետք չէ իմ «ես»-ն ու քո «ես»-ը իրար խառնել: - Եթե քո մասին ասում ես «ես» և ես էլ եմ իմ մասին ասում «ես», ապա այդ երկու «ես»-երի միջև ի՞նչ տարբերություն .....
Անտառի բուժակը
Ծեր անտառապահը քայլում էր անտառում: Քայլում էր ու հազիվ զսպում արցունքները: Բազմաթիվ խնդիրներ ուներ, հիվանդություններ ու վշտեր: Արդեն պատրաստվում էր Աստծուն դիմել ու հարցնել, թե ինչու է իր հետ այդպես վարվում, երբ ծառին մի փայտփորիկ տեսավ: Նստել էր ծառին ու իր սուր կտուցով կտցահարում էր ծառի բունը, այնպես, որ հարվածների ձայնը տարածվում էր ողջ անտառում: - Լսիր,- աղաչեց ծառը,- ախր ցավում է, բավական է կտցահարես: - Եթե ես հեռանամ,- առարկեց փայտփորիկը,- .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․