9 Օգոստոս, Գշ, Աստվածածնի պահքի Բ օր

Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ժուժկալության մասին
Մի ծերի մասին ասում էին, թե ցանկացավ թուզ ուտել և առ­ նելով թուզը` կախեց իր աչքերի առաջ և ինքն իրեն ասաց. «Հագե­ ցի՛ր, մոլագա՛ր ու չա՛ր ծեր»: Այսպես վշտացրեց իր անձը և իր մտքից ջնջեց ցանկությունը, ու թեև չկերավ, սակայն ապաշխարում էր, թե ինչու ցանկացավ ուտել:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016     .....
Դրախտային այգին
Երկար ժամանակ տափաստանում թափառող այգեգործը հանդիպում է Աստծո հրեշտակին և ասում: - Ինձ ասացիր, որ այստեղ դրախտային պարտեզ կարող եմ գտնել, սակայն փուշ և տատասկից բացի ոչինչ չեմ տեսնում: Հրեշտակը պատասխանում է. - Երբ հոգումդ Աստծո ներկայությունն է փայլում, աստվածային սիրո արեգակի շողերից սրտումդ դրախտային այգի է ծաղկում և այդպես էլ քո շրջապատն ես դարձնում: Աստված քեզ այստեղ ուղարկեց, որպեսզի այս տափաստանը դրախտային այգի դարձնես, այլ .....
Ճնճղուկն ու ծիածանը
Անձրևից հետո ծիածան ծագեց և ճնճղուկը որոշեց. - Դեռ որքա՞ն պետք է այսպես անշուք մնամ: Կլողամ ծիածանի գույների մեջ ու թութակի պես գեղեցիկ կլինեմ: Թռավ դեպի ծիածանը, բայց այն ավելի ու ավելի էր հեռանում նրանից: Իսկ հետո ընդհանրապես անհետացավ: Ճնճղուկը ցած թռավ ու այնպես տխրեց, որ նույնիսկ չնկատեց, թե ինչպես խոտերին փռած ցանցի մեջ ընկավ: - Ա-ա, սա ուղղակի ճնճղուկ է,- հիասթափությամբ բացականչեց թռչնորսն ու բաց թողեց նրան: Իսկ եթե նա իսկապես թութակի .....
Հրեշտակների աշխատանքը
Տերը երկու հանձնակատար հրեշտակ ուներ: Նրանցից մեկն անդադար ճամփորդում էր երկրի ու երկնքի միջև: Իսկ մյուսը ողջ ժամանակ նստած էր ամպի վրա ու մտածում էր, թե իր ընկերն ինչու է այդքան ճամփորդում: Եվ ահա մի օր էլ նստած հրեշտակը մյուսին հարցրեց. - Ասա՛ ինձ, իմ եղբայրակից հրեշտակ, այդ ի՞նչ աշխատանքով ես զբաղված ողջ ժամանակ: - Ես բոլոր «Խնդրում եմ Քեզ, Տե՛ր Աստված»-ներն եմ մարդկանցից հավաքում ու Աստծուն տանում: Իսկ թույլ տուր հարցնել, թե քո՛ .....
Հարբեցողությունը
Եգիպտոսում մի անապատական վանական էր ապրում: Եվ ահա այն դևը, որ տարիներ շարունակ հալածում էր նրան, խոստացավ, որ այլևս ոչ մի գայթակղությամբ նրան չի տանջի, եթե իր առաջարկած երեք մեղքերից մեկը գործի: Եվ հետևյալ մեղքերն առաջարկեց՝ սպանություն, շնություն և հարբեցողություն: - Այս մեղքերից մեկնումեկը գործիր,- ասում էր նա,- կամ մարդ սպանիր, կամ շնացիր, կամ էլ մեկ անգամ հարբիր և հետո խաղաղություն կվայելես ու ես այլևս չեմ գայթակղեցնի քեզ դրանից հետո: Անապատականն .....
Ցորենի հատիկը
Ցորենի հատիկը հողի մեջ գցեցին: - Ի՞նչ եք անում: Ինչո՞ւ եք ինձ խավարը նետում ու հողով ծածկում,- բղավեց նա: - Այդպես է պետք,- պատասխանեց մարդը: - Բայց ես ուզում եմ ապրե՜լ: Հավիտյա՜ն: - Իսկ դու չես էլ մեռնի: Ընդհակառակը, ավելի մեծ փառքով կենդանություն կառնես: Եվ դեռ կուրախանաս քո երջանկությամբ: - Մի՞թե դա հնարավոր է: - Այն էլ ինչպե՜ս: Առաջին տարին չէ, որ ցանում եմ: Մարդն իր աշխատանքը վերջացրեց: Նստեց արտի եզրին՝ հանգստանալու: Նայեց գետնին, .....
Օգնություն
Մեծահարուստը շտապում է մի քահանայի տուն, և տեսնում աթոռին նստած զառամյալ մի ծերունու, ով կարողանում է հենափայտով մի կերպ քայլել: Հուսախաբված հարուստն ասում է. -Աստված ինձ հուշեց, որ շտապեմ այս հոգևորականի մոտ, ով կարող է օգնել իմ մերձիմահ զավակին, բայց տեսնում եմ, որ, ընդհակառակը, այս մարդն օգնության կարիք ունի և նույնիսկ չի կարողանում առանց հենափայտի շարժվել: Իմ նյութական կարողությամբ անզոր եղա օգնել իմ երեխային, հավանաբար Աստված ինձ .....
Մեղուն ու ճանճը
Եթե ճանճին հարցնես, արդյո՞ք շրջակայքում ծաղիկներ կան, ապա այն կպատասխանի. «Չգիտեմ, իսկ գոմաղբ ու տարբեր աղտեղություններ շատ կան այն առվում»: Եվ ճանճը հերթով կթվարկի այն բոլոր աղբանոցները, որտեղ եղել է: Իսկ եթե մեղվին հարցնես. «Այստեղ աղտեղություններ չե՞ս տեսել»: Կպատասխանի. «Աղտեղություննե՞ր: Ո՛չ, ոչ մի տեղ չեմ տեսել: Այստեղ այնքան շատ անուշաբույր ծաղիկներ կան»: Ճանճը ամենածաղկաշատ մարգագետնում էլ կեղտոտ տեղ կգտնի ու .....
Կատարյալ առաքինության մասին
Մի եղբայր հարցրեց հայրերից մեկին և ասաց. «Ինչպե՞ս լի­նենք հիմար հանուն Աստծո»: Ծերը նրան ասաց. «Մի երիտասարդ եկավ եղբայրների միաբանություն և հանձնվեց մի բարի ծերի, որպես­զի այս ծերը նրան ուսուցանի Աստծո երկյուղը: Ծերը նրան ասաց. «Ե­ թե մեկը քեզ անարգի, որդյա՛կ, օրհնի՛ր նրան, սեղան նստելիս վա՛տը կեր և լավը թո՛ղ, եթե քո առջև հանդերձներ լինեն, թո՛ղ լավագույնը և վատթա՛րն ընտրիր»: Երիտասարդն ասաց. «Մի՞թե ես հիմար եմ, հա՛յր, .....
Շքանշանը
Մի հռետոր, որ բազմաթիվ հաջողակ ձեռքբերումներ էր ունեցել կյանքում, լսում է, թե Աստծո հրեշտակը ժամանելու է եդեմական հավերժության շքանշանը պարգևելու իրեն: Ըստ սովորության համաձայն իր կուրծքը զարդարում է բազմաթիվ փայլփլող շքանշաններով և ոգևորված սպասում: Երբ հրեշտակը ժամանում է, հռետորը զարմացած հարցնում է. - Որտե՞ղ է Աստծո այն սպասված մեծագույն պարգևը, որն ինձ պիտի փոխանցես: Հրեշտակը պատասխանում է. - Չեմ եկել քեզ ինչ-որ բան տալու, այլ .....
Փրկության ուղին
Սուրբ Անտոնի մասին պատմում են, որ անապատում ապրելու ժամանակ, մի անգամ հոգևոր անհանգստություն ու հուսահատություն ունեցավ, և մռայլ մտքերը պաշարեցին նրան: Այդ վիճակում գտնվելով՝ սկսեց իր կսկիծն Աստծուն պատմել: - Տե՛ր Աստված,- ասում էր նա,- ուզում եմ փրկվել, բայց մտածումներս ոչ մի կերպ թույլ չեն տալիս այդ անել: Ինչպե՞ս վարվեմ: Ինչպե՞ս փրկվեմ: Իր նստած տեղից վեր կացավ ու մի փոքր հեռանալով՝ մեկ այլ տեղ նստեց և հանկարծ մի անծանոթի տեսավ, որը մանրազնին .....
Դեպի հոգևոր գանձը տանող ուղին
- Բոլոր հոգևոր հայրերն ասում են, որ հոգևոր գանձը միայնակ է հնարավոր ձեռք բերել: Այդ դեպքում, մենք՝ աշակերտներս, ինչո՞ւ ենք միշտ միասին: - Որովհետև անտառը մի ծառից զորեղ է: Անտառում կարող ես պատսպարվել անտանելի տապից, անտառն ավելի լավ է դիմակայում փոթորկին, անտառի օգնությամբ հողը պահպանում է իր բերրիությունը: Ծառն արմատով է ուժեղ, և յուրաքանչյուր ծառ իր արմատն ունի: Եվ մի ծառի արմատն ի զորու չէ մյուսին օգնել աճելու: Դուք միասին եք, բայց ձեզանից .....
Պատահար
Բարի համբավ ունեցող մի մարդ անտառում ցախ հավաքելիս որսորդից թյուրիմացաբար նետահարվում և մահանում է: Բոլորը մտածում են, թե Աստված ինչու այդ պատահարից ու արհավիրքից չփրկեց բարեպաշտ այդ մարդու կյանքը: Համագյուղացիները հավաքվում են իմաստունի մոտ և հարցնում, թե ինչո՞ւ այդպես պատահեց: Իմաստունը զննող հայացքով նայում է նրանց հագուստներին և ասում. - Ձեզանից որևիցե մեկին չեմ տեսնում, որպեսզի օրինակ բերեմ, թե ինչու այդպես չպիտի լիներ: Մարդիկ .....
Դեպի Երկնային Արքայություն տանող ճանապարհը
Միտրոպոլիտ Ինոկենտին (Վենիամինով) իր համայնքի անդամներին առակի օգնությամբ էր բացատրում, թե ինչպես գտնեն Երկնային Արքայություն տանող ճանապարհը. - Պատկերացրու, որ հանկարծ, բոլորովին անսպասելի, քո հեռավոր հարուստ ազգականի միակ ժառանգորդն ես դարձել: Այդ ազգականը, մահվանից առաջ, գեղատեսիլ լեռան գագաթին գտնվող իր շքեղ ամառանոցը քեզ է կտակել: Քանի որ նա միայնություն էր սիրում՝ ճանապարհ չէր կառուցել դեպի իր ամառանոցը և այնտեղ էր հասնում մի .....
Ճամփորդն ու հսկան
Մի մարդ մոլորվեց անտառում ու մի հսկայի հանդիպեց: Վերջինս բռնեց ճամփորդին ու հուժկու ձայնով ասաց. - Այսուհետև ի՛մ ստրուկը կլինես: Բայց մարդն իր մեջ արիություն գտավ ու պատասխանեց. - Ո՛չ, ավելի լավ է սպանես ինձ, քան քո ստրուկը լինեմ: Հսկան մռնչաց կատաղությունից ու խփեց գերյալին: Մարդն ընկավ, իսկ երբ ուշքի եկավ՝ որոշեց մտքում. «Ծեծին կդիմանամ, բայց չեմ հանձնվի չարագործին»: Հետո նայեց հսկային ու շատ զարմացավ, քանի որ նրա հասակը կարճացել .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․