Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Գանգատվելու մասին
Մի անգամ երկու հարևան եկան իմաստունի մոտ և խնդրեցին իրենց վեճը լուծել: - Ես ողջ ամառ իմ այգին մշակեցի, իսկ նրա այծը եկավ ու ամբողջ խաղողը կերավ,- գանգատվեց նրանցից մեկը:- Ի՞նչ անեմ հիմա, քանի որ առանց բերքի եմ մնացել: - Ճի՞շտ է ասում,- հարցրեց իմաստունը մյուս հարևանին: - Այո, ես ուշադրությունից բաց թողեցի կենդանուն և նա ուրիշի այգին մտավ,- պատասխանեց մարդը: - Այդ դեպքում դու ես մեղավոր: Տուր նրան քո այծն ու պարտքդ մարած կլինես: - Ես այդպես .....
Եղբորը բնավ չդատելու մասին
Հայր Եղիասն ասաց. «Տեսա մի եղբոր, որ ձեռքին դդմով գողացված գինի էր պահում: Ես կամեցա ծաղրել դևերին, որ նրան այդ անել էին տվել, և ասացի. «Վե՛ր բարձրացրու ձեռքերդ, եղբա՛յր»: Նա դդումը թաքցրել էր փիլոնի տակ: Նա դողալով բարձրացրեց ձեռքերը, իսկ ձեռքին ոչինչ չկար՝ Աստծո շնորհով: Եվ սա նրա համար եմ ասում, որ ոչ ոք բնավ չդատի իր եղբորը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ճշմարտության մասին
Կար-չկար մի տաղանդավոր նկարիչ, որի մոտ մի անգամ արքայական նախարարը եկավ և հայտնեց, որ արքան պահանջում է իր դիմանկարը պատկերել: Տիրակալը խիստ բնավորություն ուներ և չնչին դժգոհության դեպքում անգամ կարող էր բանտարկել մարդուն կամ խլել նրա ունեցվածքը: Նա տգեղ տղամարդ էր. ծաղիկն այլանդակել էր նրա դեմքի կեսը և շատ դժվար էր այնպես նկարել, որ նրան դուր գար: Երբ նկարիչը պալատ գնաց, արքան ասաց. - Դիմանկարս կպատկերես: Եթե ես այն հավանեմ՝ ոսկով կպատեմ .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Փերմացի հայրերից մեկը պատմեց, թե. «Մի անգամ երեկոյան գնացի հայր Թեոդորոսի մոտ և նրան գտա՝ պատառոտուն վերարկուն հագին, կուրծքը՝ բաց, իսկ կնգուղն էլ առջևի կողմից էր: Այդ պահին ինչ­որ կոմս եկավ նրան տեսնելու և բախեց դուռը: Ծերը ելավ բացելու, և հանդիպելով նրան` միասին նստեցին դռանը, և ծերը խոսում էր նրա հետ: Ես, մի թիկնոց վերցնելով, ծածկեցի նրա ուսերը, իսկ ծերը, վերցնելով այն, նետեց մի կողմ: Եվ երբ կոմսը գնաց, ասացի նրան. «Հա՛յր, ինչո՞ւ այդպես .....
Հերթը
Հագուստներ բաժանող բարեգործական կազմակերպության շենքի մուտքի առջև մեծ հերթ է գոյանում, որովհետև չունևոր մարդկանց լիովին նոր հագուստներ են բաժանում: Քրքրված զգեստներով, անտուն և ամուրի չքավոր մի տղամարդ արդեն երեք անգամ հերթ է կանգնում և ձեռնունայն դուրս գալիս: Չորրորդ անգամ, երբ հասնում է նրա հերթը, բարեգործական կազմակերպության զայրացած աշխատակիցները նրան պարզապես թույլ չեն տալիս ներս մտնել իրենց շենք: Չքավոր մարդը տխուր մի կողմ է կուչ .....
Չհամարձակվես որևէ մեկին դատել
Մի անգամ հայր Իսահակը գնաց մի վանք և դատապարտեց այնտեղ մեկին: Եվ երբ վերադարձավ իր խուցը, Տիրոջ հրեշտակը թույլ չտվեց նրան ներս մտնել, կանգնեց նրա դեմ՝ նրա տան դռների առաջ, և ասաց. «Թույլ չեմ տա քեզ մտնել այստեղ»: Իսկ նա աղաչեց և ասաց. «Ինչո՞ւ և ի՞նչի համար»: Տիրոջ հրեշտակն ասաց. «Աստված ուղարկեց ինձ քեզ մոտ և քեզնից հարցնում է՝ ի՞նչ ես հրամայում, ասա՛ ինձ, որտե՞ղ դասեմ այն մեղանչած եղբորը, ում դու դատեցիր»: Այնժամ ահաբեկված ծերն .....
Խորհում ես, բայց չես հասկանում
Մի ճարտարապետ կանգնած է բարձրաբերձ լեռան վրա: Մոտենում է Աստծո հրեշտակը և հարցնում. - Ի՞նչու ես այդքան շատ մտածում, կարո՞ղ ես ասել, թե ինչ բարձրության վրա ենք գտնվում: ճարտարապետը պատասխանում է. - Հստակ դժվար է ասել, քանի որ կանգնած ենք չափազանց բարձր վայրում: Ինչո՞ւ է Աստված այսպիսի անդնդախոր ձորեր ստեղծել, և ապրում ենք այնպիսի աշխարհում, ուր առկա է և՛ դառնություն, և՛ երջանկություն, և՛ ձախողում, և՛ հաջողություն, և՛ ողբերգություն, և՛ ուրախություն... Հրեշտակն .....
Անընչություն
Մի անգամ մարդասեր հելլենացիներից ոմանք եկան Սկիտե` եղբայրներին բարերարություն անելու, և իրենց հետ վերցրին վանքի սպասավորներին, որպեսզի նրանք ցույց տան, թե ովքեր են առավել կարիքավորները: Եվ նրանք սրանց տարան մի տկար եղբոր մոտ, որպեսզի նրան տան: Իսկ նա չէր կամենում ընդունել` ասելով. «Ահա այս փոքրաքանակ արմավենու ճյուղերն ունեմ, գործում եմ, մանում, և վաստակում եմ հացս»: Եվ դարձյալ տարան մի այրի կնոջ խուղը, որը մի դուստր ուներ: Բախեցին դուռը, .....
Թռչելու մասին
Մի մեծանուն ազնվական տարվեց բազեի որսով: Մի անգամ նրա մոտ ծառայող որսորդը անտառից բազեի մի փոքր ձագ բերեց: Դուքսն ինքը մեծացրեց ձագուկին և տվեց որսապետին, որպեսզի սովորեցնի նրան: Թռչունը մեծացավ և ուժեղ ու գեղեցիկ բազե դարձավ: Միայն թե ոչ ոք նրան երկնքում չէր տեսել՝ նա ողջ օրն անցկացնում էր այն ճյուղին նստած, որի վրա հայտնվել էր դեռևս ձագուկ ժամանակ: Դուքսը սիրում էր պատշգամբից հետևել իր որսորդական թռչունների վարժանքներին: Որսապետն իր .....
Ժուժկալություն
Հայր Սիսո Թեբայեցու մասին ասում էին, թե Արսենոյիտի եղեգնուտում էր բնակվում, և այդ ժամանակ մի ուրիշ ծեր հիվանդացավ վանքերից մեկում: Այդ լուրը առնելով` նեղ կացության մեջ հայտնվեց, քանի որ երկու օր էր պահում, իսկ այդ օրը չէր ճաշակելու: Եվ ինքն իր մտքում ասաց. «Եթե այնտեղ գնամ, միգուցե եղբայրներն ինձ ստիպեն ճաշակել, իսկ եթե սպասեմ մինչև վաղը, միգուցե վախճանվի: Բայց և այնպես, այսպես կանեմ. կգնամ, բայց չեմ ճաշակի»: Գնաց, բայց չճաշակեց` թե՛ Աստծո .....
Երկնագույն աչքերով հրեշտակը
Պատուհանից այն կողմ սառը քամի էր սուրում, ամպրոպաբեր ամպերը կախվել էին հիվանդանոցի վրա, որտեղ մի փոքրիկ տղա էր պառկած: Նա ծանր հիվանդ էր, համարյա ոչինչ չէր հիշում ու չէր նկատում: Նրան սովորական քաղաքային հիվանդանոց տարան և բոլոր հարազատները պնդում էին, որ այնտեղ բժիշկներ չկան, որ ոչ ոք չի պայքարի նրա կյանքի համար, իսկ մայրն ուղղակի հավատում էր ու աղոթում: Մի անգամ երեխան գեղեցիկ երկնագույն աչքեր տեսավ: Նրանք այնքան հասկացող հայացքով էին .....
Հանդարտության կարևորության մասին
Հայր Բիտիմն ասաց. «Մի անգամ ինձ մի քիչ խնձոր տվեցին, որպեսզի տանեմ ծերերին: Ես բախեցի դրացի հայր Աքիլայի դուռը, որ տամ նրան: Նա ներսից ասաց. «Եղբա՛յր, իսկապես չեմ ուզում այս ժամին իմ դուռը բախես, թեկուզ խնձորներդ ոսկյա լինեն, և ուրիշ խցեր էլ մի՛ գնա»: Եվ ես խնձորները տարա եկեղեցի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ենթադրություն և իրականություն
Հնում, երբ մարդիկ նոր էին սովորել վայրի ձիերին սանձել, մի երկրի տիրակալ իր սուրհանդակի միջոցով նամակ ուղարկեց մեկ այլ երկրի արքային: Սուրհանդակը ճանապարհին կորցրեց նամակը, բայց լավ էր հիշում, թե այնտեղ ինչ էր գրված: Տեղ հասնելով, նա վազեց պալատ և դեռ շունչը տեղը չբերած՝ ներկայացավ տիրակալի առջև ու սկսեց իր խոսքը. - Իմ արքան հրամայեց հայտնել Ձեզ, որ Դուք… իրեն նվիրեք… պուտավոր երկնագույն ձին… Բայց եթե ինչ-ինչ պատճառներով չնվիրեք .....
Հանապազ գործելու մասին
Ոմն եղբայր դիմեց աբբային, թե. «Ինձ մի խո՛սք ասա»: Աբբան պատասխանեց նրան և ասաց. «Ջանք գործադրենք քայլ առ քայլ ու չծուլանա՛նք և կապրենք»: Եվ աբբան նրանց մի այսպիսի բան պատմեց. «Մի մեծահարուստ հողագործ կար, որը, կամենալով իր որդիներին հողագործություն սովորեցնել, նրանց ասաց. «Որդյակնե՛րս, տեսե՛ք, թե ինչպես ես հարստացա, և դուք  էլ  եթե  կամենաք  լսել ինձ` կհարստանաք»: Եվ նրանք ասացին. «Աղաչում ենք, հա՛յր, ասա՛ մեզ` .....
Խանդի մասին
Մի գյուղացի եկավ իմաստունի մոտ և ամաչելով սեփական ախտից, պատմեց իր դժբախտության մասին: - Ես չափազանց խանդոտ եմ: Գիտեմ, որ անվայել զգացմունք է, բայց ոչինչ չեմ կարողանում անել: Կինս հավատարիմ է և սիրում է ինձ, բայց ես, միևնույն է, խելագարվում եմ խանդից: Հասկանում եմ, որ կինս ազնիվ է, բայց նույնիսկ երազում եմ տեսնում նրա մտացածին սիրեկաններին և խենթանում եմ: Այլևս ուժ չունեմ, ամբողջովին ուժասպառ եմ եղել, մի խորհուրդ տուր ինձ, թե ինչպես այդ չարիքից .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․