Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Բարի եղբայրությունը հարստությունից լավ է
Մի գյուղում երկու եղբայր էին ապրում: Նրանք հող էին մշակում ու ցորեն ցանում: Կրտսեր եղբայրը յոթ զավակ ուներ, իսկ ավագն ամուսնացած չէր: Եղբայրները համերաշխ էին ապրում, հողերը չէին կիսում, միասին հերկում էին ու ցանում: Երբ ցորենը հասունացավ՝ հնձեցին և խրձերը հավասար բաժանեցին: Գիշերն ավագ եղբայրը պառկած մտածեց. «Արդյո՞ք լավ բաժանեցինք ցորենը: Ախր եղբայրս մեծ ընտանիք ունի և երեխաների համար շատ հաց է պետք: Լավ է գնամ ու իմ խրձերից եղբորս .....
Իրական խոնարհություն
Եկան մի անգամ դևերը հայր Արսենիոսի սենյակը և նեղեցին նրան, իսկ սպասավորները գալով` դրսից լսեցին նրա ձայնը, որ ասում էր` առ Աստված գոչելով. «Մի՛ թող ինձ, քանզի երբեք քո առաջ բարի գործ չգործեցի, այլ  հանուն  քո քաղցրության  թո՛ւյլ  տուր սկզբից  սկսել»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ավազ և քար
Մի անգամ երկու ընկեր վիճեցին ինչ-որ հարցի շուրջ և նրանցից մեկը մյուսին ապտակեց: Մարդը ցավ զգաց, սակայն ոչինչ չպատասխանեց, այլ միայն ավազի վրա գրեց. - Այսօր իմ լավագույն ընկերը ապտակեց ինձ: Նրանք շարունակեցին քայլել անապատում և մի օազիս գտան, որտեղի լճակում էլ որոշեցին լողալ: Ապտակ ստացողն արդեն խեղդվում էր, բայց ընկերը փրկեց նրան: Ուշքի գալով՝ քարի վրա փորագրեց. - Այսօր լավագույն ընկերս կյանքս փրկեց: Իսկ հետո բացատրեց. - Երբ որևէ մեկը .....
Ողորմություն անելու մասին
Մի մենակյաց կար, որն ուներ աղքատ աշխարհիկ եղբայր, և ինչ վաստակում էր, տալիս էր այդ աշխարհիկ եղբորը, իսկ աշխարհիկն ավելի էր աղքատանում: Եվ եղբայրը, գնալով մի ծերի մոտ, պատմեց եղելությունը: Ծերը նրան ասաց. «Եթե կամենում ես ինձ լսել, այլևս մի՛ տուր նրան, այլ ասա՛. «Եղբա՛յր, քանի դեռ կար` տալիս էի քեզ, իսկ հիմա ինչ որ դու վաստակես, բե՛ր ինձ քո վաստակից»: Եվ ինչ  որ բերի քեզ, վերցրո՛ւ նրանից և որտեղ գիտես՝ մի օտարական կամ ծեր աղքատ կա, տո՛ւր .....
Մարմնավոր և հոգևոր սնունդ
Աշակերտը ծերին հարցրեց. - Ինչո՞ւ ես ամեն օր գիրք կարդում: Չէ որ արդեն կարդացել ես այն: Ծերն էլ հարցրեց. - Իսկ դու այսօր ինչո՞ւ կերար, չէ՞ որ երեկ էիր կերել: Աշակերտը ուսերը թոթվեց. - Ապրելու համար: Առանց սնունդի ես կմեռնեմ: - Ես էլ ամեն օր կարդում եմ, որպեսզի հոգևոր առումով չմեռնեմ,- պատասխանեց ծերը:     Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Նրա իրավունքները
Մի երիտասարդ մեքենայով չափազանց արագ սլանում է, վթարի ենթարկվում ու հայտնվում հանդերձյալ աշխարհում: Կարճ ժամանակ անց հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել և իրեն մոտեցող հրեշտակին ասում. - Ո՞ւր է արդարությունը: Որտե՞ղ էր իմ պահապան հրեշտակը, ինչո՞ւ ինձ չփրկեց այդ վթարից: Ես այստեղ էլ կպաշտպանեմ մարդու իրավունքները և իմ ազատությունը: Հրեշտակը պատասխանում է. - Մինչ մեքենայով սուրում էիր դեպի սյունը, դևերն էլ իրենց իրավունքներն էին իմ առջև .....
Աղոթքի ուժը
Հայր Հակոբն ասաց. «Մի երիտասարդի տեսա, որ աղոթում էր և ասում. «Աստվա՛ծ, փրկի՛ր ինձ գազաններից»: Եվ դրանից հետո տեսա, որ այնտեղ կար մի ինձ` իր ձագերով, և երիտասարդը նրանց հետ կերակրվում էր ինձի կաթով: Մի  ուրիշ անգամ էլ աղոթելով ասում էր. «Փրկի՛ր ինձ կրակից, Տե՛ր»: Եվ հետո մտավ բորբոքված հրի մեջ և բնավ չվնասվեց»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Երախտագիտություն
Մի անգամ վաճառականը հրաշալի տրամադրությամբ վերադառնում էր տոնավաճառից և ճանապարհին երկու գյուղացու հանդիպեց: Վաճառականը կանգ առավ ու հարցրեց, թե ուր են գնում: Գյուղացիները պատասխանեցին, որ տոնավաճառ են գնում՝ երեխաների համար քաղցրաբլիթ գնելու: Եվ քանի որ վաճառականը բարձր տրամադրություն ուներ, ամեն մեկին մեկ ռուբլի տվեց: Նրանցից մեկը շատ ուրախացավ և սկսեց ջերմորեն շնորհակալություն հայտնել վաճառականին: Նրա դեմքը երջանկությունից փայլում .....
Սիրելիները
Աստվածավախ կյանքով ապրող մի աշխարհական կար, և մի օր նա գնաց հայր Պիմենի մոտ: Պատահմամբ այնտեղ էին նաև եղբայրները և կամենում էին խոսք լսել ծերից: Հայր Պիմենն աշխարհական հավատացյալին ասաց. «Խոսի՛ր եղբայրների հետ»: Իսկ նա աղաչեց և ասաց. «Թողությո՛ւն շնորհիր, հա՛յր, ես չեկա ուսուցանելու, այլ ուսանելու»: Սակայն ծերը բռնադատեց նրան, և նա ստիպված ասաց. «Ես աշխարհիկ մարդ եմ` բանջարավաճառ. քանդում եմ մի կապը և դարձնում երկու, գնում եմ .....
Բալենիները
Մի մարդ իր տան դիմաց երկու բալենի ուներ: Մեկը բարի էր, մյուսը՝ չար: Ամեն անգամ, երբ մարդը դուրս էր գալիս տանից, դրանք կանչում էին նրան ու ինչ-որ բան խնդրում: Չար բալենին ամեն անգամ տարբեր բաներ էր խնդրում՝ մեկ՝ «փխրեցրու հողը», մեկ՝ «բունս սպիտակեցրու», մեկ՝ «ջրիր ինձ», մեկ՝ «ավելորդ խոնավությունը չորացրու», մեկ՝ «կիզիչ արևից պաշտպանիր», մեկ՝ «ավելի շատ լույս տուր ինձ»: Իսկ բարի բալենին միշտ միևնույն խնդրանքն .....
Տքնություն
Հայրերից մեկը հարցրեց Հովհաննես Կարճահասակին, թե՝ ի՞նչ է մենակյացը: Նա պատասխանեց և ասաց. «Տքնություն, որովհետև ինչպես միայնակ մարդն է ամեն ինչի մեջ տքնում, նույնպես և մենակյացը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ո՞վ ես
Մի անգամ վանականները խոսում էին խոնարհության մասին: Գազա քաղաքի անվանի քաղաքացիներից մեկը, լսելով այն խոսքերը, թե որքան մարդն ավելի է մոտենում Աստծուն, այնքան ավելի մեղավոր է իրեն տեսնում, զարմացավ և ասաց. - Դա ինչպե՞ս է հնարավոր: Եվ չհասկանալով, ցանկացավ իմանալ, թե այդ խոսքերը ինչ են նշանակում: Մի վանական նրան ասաց. - Մեծանո՛ւն պարոն, ասա՛ ինձ, դու քեզ ո՞վ ես համարում քո քաղաքում: Նա պատասխանեց. - Ինձ առաջինն ու մեծ եմ համարում իմ քաղաքում: - .....
Չիրականացած ցանկություն
Ավանակը լաց ու կոծ է գցում մի փակ դարպասի առջև: Նույնիսկ ամպերի վրա նստած հրեշտակն է լսում, իջնում և հարցնում. - Ինչո՞ւ ես հուսահատ աղաղակում: Ավանակը պատասխանում է. - Ինձ այլևս ներս չեն թողնում, քանի որ իմ տերերն ինձ դուրս հանեցին ու դարպասն ամուր փակեցին: Ինչո՞ւ Աստված նաև չի օգնում, որ այդ դարպասը բացվի: Հրեշտակն ասում է. - Հուսահատությունդ իրականության անտեղյակության արդյունքն է: Տան բակում յուրահատուկ, գեղեցիկ ծաղիկներ են տնկում .....
Մի՛ դատապարտիր
Հարցրեց հայր Հովսեփը հայր Պիմենին. «Ասա՛ ինձ, ինչպե՞ս դարձար մենակյաց»: Ասաց նրան հայր Պիմենը. «Եթե ուզում ես հանգիստ գտնել և՛ այստեղ, և՛ այնտեղ, ամեն պարագայում ասա` ես ո՞վ եմ, և ոչ ոքի մի՛ դատապարտիր»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Աստծո հոգատարությունը
Մի անգամ մի զինվոր հարցրեց ծերին, թե արդյո՞ք Աստված ներում է մեղավորներին: Եվ ծերը պատասխանեց. - Ասա ինձ, սիրասո՜ւն, եթե քո անձրևանոցը պատռվում է, դու այն մի կողմ ե՞ս նետում: Զինվորը պատասխանեց. - Ո՜չ, ես այն կարկատում եմ և շարունակում հագնել: Ծերը ամփոփեց. - Եթե դու հոգ ես տանում քո անձրևանոցի մասին, ապա մի՞թե Աստված բարեգութ չի լինի սեփական պատկերի նկատմամբ:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․