Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Կամրջի վրա
Բարձր կամրջին կանգնած մարդը շատ երիտասարդ էր: Նա շատ բան էր ցանկանում իրագործել այս կյանքում, բայց համարյա ոչինչ չէր կարողացել: Սիրած աղջիկը հեռացել էր նրանից, բոլորը դավաճանել էին, նա այլևս ոչ ոքի պետք չէր: Նրա երիտասարդ, կարճ կյանքում ամեն բան գլխիվայր էր շրջվել և այլևս ուժ չկար ամեն ինչ նորից սկսել: Նա իր ետևից այրել էր բոլոր կամուրջները: Եվ այժմ միայն մեկ քայլ էր մնում անել՝ այս անպետք կյանքի հետ հաշիվները մաքրելու համար… Կծկված կանգնել .....
Մտքեր Աստծո մասին
Մի քահանայի հաճախ էին տեսնում մի գրավիչ, թեթևաբարո կնոջ ընկերակցությամբ, այդ թվում՝ հասարակական վայրերում: Եվ դա մեծ դժգոհություն առաջացրեց համայնքում: Մի անգամ եպիսկոպոսը նրան իր մոտ կանչեց՝ լուրջ խոսակցության: Երբ ավարտեց նախատինքը՝ քահանան ասաց. - Ձերդ սրբազնություն, ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ ավելի լավ է սիրունիկ կնոջ հետ խոսել` Աստծո մասին մտածելով, քան Աստծո հետ շփվել՝ սիրունիկ կնոջ մասին մտածելով:   Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Մարդու առջև չէ, որ խոնարհվում ենք
Մի աբբա հաճախ էր իր վանական եղբայրներին ասում, որ անհրաժեշտ է մինչև գետին խոնարհվել իրենց մենաստան եկող թափառական վանականներին. - Եղբայրներին խոնարհվելով՝ մարդուն չենք խոնարհվում, այլ՝ Աստծուն: Տեսե՞լ ես եղբորդ: Ուրեմն քո Տեր Աստծուն ես տեսել:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Մրջյունների արքան
Մրջյունները հանդիպեցին հովտում ու սկսեցին նորությունները քննարկել. - Լսե՞լ եք, որ նախարարները մեր արքային նոր ոսկե թագ են նվիրել: - Այո՛, այո՛, իսկ թագավորն առաջին նախարարին նոր պարգևներ է հանձնել: - Իսկ գեներալին արքան շքանշանով է պարգևատրել՝ հարևան մրջնանոցի հանդեպ տարած հաղթանակի կապակցությամբ: Ի դեպ, այդ պատերազմի շնորհիվ մեր գանձարանն է՛լ ավելի հարստացավ: - Այո՜, մեծ իրադարձություններ տեղի ունեցան մեր հզոր ու փառապանծ թագավորությունում,- .....
Իմաստուն քարը
Ծեր քարի մեռնելու ժամանակը հասավ: Նրան, իր նման մյուսների հետ, բեռնատարի մեջ բարձեցին ու քարաջարդ կայան տարան՝ խճաքար դարձնելու: Գնում է քարն ու իր երկար կյանքի մասին հիշում: Իսկ հիշելու շատ բան կա. նա և՛ ծովի հատակին էր եղել, և՛ լեռների կատարներին: Երկրաշարժները, սառցադաշտերը, սողանքներն իրենց բծավոր հետքերն էին թողել նրա կողերին: Իսկ մի հրաբուխ կվարցի մի մեծ կաթիլ էր թողել նրա միջնամասում՝ ի հիշատակ իրեն: Բողոքելը մեղք կլիներ, նա երկար կյանք .....
Իմաստուն եղբայրը
Ընտանիքում երկու եղբայր էին մեծանում: Ժամանակի ընթացքում ավագ եղբայրը բուսաբանության պրոֆեսոր դարձավ, իսկ կրտսերը՝ հասարակ բանվոր: Նրանք ամուսնացան ու հաճախ էին ընտանիքներով հավաքվում ու զրուցում կյանքի մասին: Պատահում էր, որ պրոֆեսորը լռում էր և ուշադրությամբ լսում կրտսեր եղբորը, որի դատողությունները շրջապատին ստիպում էին լսել: Մի անգամ ավագ եղբոր կինն ամուսնուն ասաց. - Ինչո՞ւ ես կրտսեր եղբորդ լսում: Չէ՞ որ դու պրոֆեսոր ես, իսկ նա՝ .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Հայրերից մեկն ասաց. «Դրացի երկու եղբայրներ կային, որոն­ցից մեկն օտար էր, մյուսը` բնիկ: Օտարը վարքով խիստ ծույլ էր, իսկ բնիկը` հույժ առաքինի: Օտարը վախճանվեց, իսկ ծերը, քանի որ տե­սանող էր, տեսավ, որ բազում հրեշտակներ էին սպասավորում նրան: Եվ երբ ուզեց երկինք մտնել, վիճաբանություն եղավ նրա համար: Ձայն եկավ երկնքից, որ ասաց. «Դրա ծուլության մասին գիտենք, որ այդպես է, սակայն օտարության համար բացե՛ք դրա առաջ»: Սրա­նից հետո ննջեց և բնիկը, .....
Իմաստունն ու կրքերը
Վանքի վանահայրը՝ Հայր Աբրահամը, իմացավ, որ իրենց վանքի մոտակայքում մի ճգնավոր է ապրում, ով մեծագույն իմաստունի համբավ ունի: Հայրը գտավ նրան ու հարցրեց. - Եթե այսօր մի գեղեցկուհու տեսնեիր անկողնումդ, ապա կկարողանայի՞ր նրա մասին մտածել ոչ որպես կնոջ: - Ոչ,- պատասխանեց իմաստունը,- բայց կկարողանայի զսպել ինձ ու չդիպչել նրան: - Իսկ եթե անապատում մի կույտ ոսկեդրամներ տեսնեիր,- շարունակեց վանահայրը,- կկարողանայի՞ր դրանց որպես հասարակ քարերի .....
Դեպի կրակը թռչող թիթեռները
Թիթեռը դեպի կրակը թռավ: - Ո՜ւր ես թռչում,- փորձեց նրան ետ կանգնեցնել ճանապարհին նստած վառված թևով թիթեռնիկը,- ահա՛ ես էլ թռա ու ի՞նչ ստացվեց դրանից: - Նշանակում է ճիշտ կողմից չես մոտեցել,- ուրախ-ուրախ ձայնեց թիթեռը, զգուշորեն մոտեցավ խարույկին և նույնպես թևն այրեց՝ հրաշքով չմոխրանալով ամբողջովին: Եվ երկուսով նստած դարդ են անում: Հանկարծ տեսնում են, որ մեկ այլ թիթեռ էլ է դեպի կրակը թռչում: - Կա՛նգ առ,- գոռում են,- սպասի°ր: Բայց ավաղ, նա .....
Վանականն ու աշխարհական եղբայրը
Մի վանական աշխարհական եղբայր ուներ և ինչ-որ աշխատում էր՝ տալիս էր նրան: Սակայն որքան վանականը շատ էր տալիս նրան, այնքան նա ավելի էր աղքատանում: Այս տեսնելով՝ վանականը մի ծերի մոտ գնաց ու պատմեց, թե ինչ է կատարվում: Ծերը խորհուրդ տվեց. - Եթե ուզում ես կարծիքս իմանալ, ապա այլևս ոչինչ մի տուր նրան, այլ ասա. «Եղբա՛յր, երբ ունեի՝ տալիս էի քեզ: Այժմ ինքդ ջանք թափիր, իսկ ինչ կստանաս՝ ինձ տուր»: Եվ ամենն, ինչ քեզ կբերի, վերցրու և մի որևէ ճամփորդի .....
Քահանայի աղոթքը
Հռովմեական արևելյան նահանգներից մեկում մի քահանա էր ապրում: Իր կյանքի անաղարտության համար Աստծուց հրաշքներ գործելու շնորհ էր ստացել՝ կույրերի տեսողությունն էր վերադարձնում, բորոտներին բուժում և դևերին հալածում: Մի անգամ նրա մոտ ծանր հիվանդ մի տասնհինգամյա աղջկա բերեցին: Նրա հայրը, ով մեծանուն մի պաշտոնյա էր, սրբի ոտքերն ընկնելով՝ աղերսեց. - Ո՜վ Աստծո մարդ, խղճա ինձ ու մի մերժիր: Միակ դուստրս արդեն երեք տարի հիվանդ է, մարմնի ոչ մի մասը .....
Անանուն առակ լեզվի ուժի մասին
Մի անգամ Վարպետը պատմում էր խոսքի հիպնոտիկ ուժի մասին: Ինչ-որ մեկը վերջին շարքերից բացականչեց. — Դու անհեթեթություն ես ասում: Մի՞թե սուրբ կդառնաս այն բանից, որ անվերջ պնդես «Աստված, Աստված, Աստված»: Մի՞թե մեղավոր կդառնաս այն բանից եթե անվերջ կրկնես՝ «Մեղք, մեղք, մեղք»: — Տեղդ նստիր խառնածին, — կտրեց Վարպետը: Մարդը սարսափելի բարկացավ: Նա սկսեց հայհոյել և երկար ժամանակ պահանջվեց մինչև նա լռեց: Իր մեղքը հասկացած և զղջող .....
Ո՞վ է մեղավոր…
Կողք-կողքի ապրում էին երկու հարևաններ. մեկը՝ հավատացյալ, մյուսը՝ անհավատ: Անհավատ զույգը շարունակ կռվուր էր, իսկ հոգևորները միշտ լուռ էին և իրար հասկանում էին: Անհավատ ընտանիքի կինն ամուսնուն ասում է. - Գնա նրանց տուն և տե´ս, թե ինչ են անում, որ իրենց մոտ ամեն ինչ միշտ լավ է: Ամուսինը գնում է, թաքնվում մի հարմար վայրում և սկսում հետևել նրանց: Տեսնում է, որ հարևանի կինը լվանում է հատակը, բայց հանկարծ ինչ-որ բան շեղում է նրա ուշադրությունը, .....
Թշվառների աղոթքը
Պետերբուրգում մի բարի և առաքինասեր ազնվազարմ պարոն էր ապրում: Նա տուն և ընկերներ ուներ, սակայն, ցավոք սրտի, շնորհազրկվեց արքայի կողմից, քանի որ նրան զրպարտեցին, գործը դատարան հասավ ու կարող էր մինչև բանտարկության հասնել: Խեղճ մարդը վշտից անկողին ընկավ: Բոլոր նախկին ընկերները երես դարձրեցին նրանից: Այդ օրերին Վալաամի մենաստանի մի խիստ ճգնավոր՝ Հայր Նազարեթը, Պետերբուրգ եկավ: Նա ճանաչում էր դժբախտ ազնվականին ու նրա տուն գնաց՝ մխիթարելու: .....
Խոնարհության մասին
Հայր Գելասիոսն ասաց. «Մենք չենք կարող իջնել դեպի կենա­գործող խոնարհությունը, եթե նախ մեզանից չհեռացնենք հոգիներ սպանող ամբարտավանության ծանր բեռը, որովհետև եթե ճգնենք այս ուղղությամբ, խոնարհություն կգտնենք: Մի՛ ասեք, թե այսինչ բանը մեզ չի վնասում, քանզի ամեն բան, որ չի օգնում մեզ, դրան հա­կառակ` վնասում է, ինչպես և Տերն է ասում. «Ով ինձ հետ չի հավա­քում` ցրում է (Մատթ. ԺԲ 30): Ինչպես որ կնիքը` պատկերում է այն, ինչ որ դրոշմված ունի, այդպես .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․